Գեորգի Ֆրանցի Գաուզե (դեկտեմբերի 27, 1910(1910-12-27), Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 2, 1986(1986-05-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մանրէաբան, ակադեմիկոս ԽՍՀՄ ԲԳԱ, էկոլոգիայի հիմնադիրներից մեկը։

Գեորգի Գաուզե
Georgi Gauze
Ծնվել էդեկտեմբերի 27, 1910(1910-12-27)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 2, 1986(1986-05-02)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունկենսաբան և բնապահպանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԼեհական գիտությունների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանական բաժինը (1931)։ Աշխատել է նույն տեղում մինչև 1942 թ. Կենսաբանական գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր (1940)։ 1942 թվականից հակաբիոտիկների լաբարատորիայի, Նարկոմզդրավի բժշկական մակաբուծության ինստիտուտի և արևադարձային բժշկության, 1948 թ-ից ՍՍՀՄ ԲԳԱ անտիբիոտիկների լաբորատորիայի վարիչ։ 1960-1986 թթ. ԽՍՀՄ ԲԳԱ նոր հակաբիոտիկների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ Կարևորագույն գիտական աշխատանքները նվիրված են էկոլոգիային և նախակենդանաբանությանը (պրոտոզոոլոգիա), ինչպես նաև հակաբիոտոկերի որոնմանը և նրանց գործողության մեխանիզմի սահմանմանը։ Փորձնականորեն ապացուցել է մրցակցային բացառման սկզբունքը (Վոլտեր - Գաուզեի սկզբունք), համաձայն որի երկու տեսակ չեն կարող անխախտորեն համագոյակցել սահմանափակ տարածությունում, եթե երկուսի քանակությունը լիմիտավորված է նույն կենսական կարևոր ռեսուրսով։ Կատարել է պրոտոպլազմի անհամաչափության հետազոտություններ, դիտարկելով այն կենսաբանական էվոլյուցիայի տեսանկյունով։ 1942 թ. Մ.Գ. Բրաժնիկովի հետ համատեղ ստացել է սովետական հակաբիոտիկը՝ գրամիցիդին C, այդ թվում նաև՝ ստացել, ուսումնասիրել և արտադրության մեջ է ներդրել հակաբիոտիկներ՝ պոլիմիցին (նեոմիցին), մոնոմիցին, րիստոմիցին, գելիոմիցին և լինկոմիցին, հակաուռուցքային հակաբիոտիկներ՝ օլիվոմիցին և ռուբոմիցին։ Մշակել է ակտինոմիցետների՝ հակաբիոտիկների պրոդուցենտների դասակարգումը։ Ստալինյան մրցանակ (1946 թ., կնոջ՝ Մարիա Գեորգովնա Բրաժնիկովայի հետ) գրամիդին С-ի հայտնաբերման համար։ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (1967), քիմիոտերապիայի միջազգային հանրության նախագահական կազմի անդամ (1959 թ-ից) և փոխնախագահ (1962 թ-ից)։ Գ. Ֆ. Գաուզեի անունն է կրում Նոր անտիբիոտիկների հետազոտության գիտա-հետազոտակամ ինստիտուտը ՌԲԳԱ Մոսկվայում։

Աշխատություններ խմբագրել

  • Gause G.F. The Struggle for Existence. Baltimore, 1934.
  • Гаузе Г. Ф. Асимметрия протоплазмы. М.-Л.։ Изд-во АН СССР, 1940.
  • Гаузе Г. Ф. Лекарственные вещества микробов. М.-Л.։ Изд-во АН СССР, 1946.
  • Гаузе Г. Ф. Антибиотики и их лечебное применение.
  • Гаузе Г. Ф. Лекции по антибиотикам. 3-е изд. М.։ Изд-во АН СССР, 1958.
  • Гаузе Г. Ф. Экология и некоторые проблемы происхождения видов. / В сб.։ Экология и эволюционная теория. Л.։ Наука, 1984.
  • Гаузе Г. Ф., Дудник Ю. Ф. Противоопухолевые антибиотики. М.։ Медицина, 1987.
  • Гаузе Г. Ф. Борьба за существование. М.-Ижевск, 2002.

Գրականություն խմբագրել

  • Галл Я. М. Г. Ф. Гаузе - эколог и эволюционист. СПб.։ Альманах, 1997. 160 с.
  • Биологи. Биографический справочник. Киев։ Наукова думка, 1984. 816 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել