Գեորգիոս Կոտձիաս

ամերիկացի գիտնական

Գեորգիոս Կոտձիաս կամ Գեորգիոս Կոնստանտին Կոտձիաս (անգլ.՝ George Constantin Cotzias, հուն․՝ Γεώργιος Κοτζιάς հունիսի 16, 1918(1918-06-16), Խանյա, Կրետեի շրջան, Հունաստան - հունիսի 13, 1977(1977-06-13), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հունական ծագմամբ ամերիկացի գիտնական, որն իր գործընկերների հետ միասին մշակել է հակապարկինսոնյան դեղամիջոց` L-DOPA, որը ներկայումս համարվում է Պարկինսոնի հիվանդության բուժման համար ամենահաճախ կիրառվող դեղամիջոցը։

Գեորգիոս Կոտձիաս
հուն․՝ Γεώργιος Κοτζιάς
Ծնվել էհունիսի 16, 1918(1918-06-16)
Խանյա, Կրետեի շրջան, Հունաստան
Մահացել էհունիսի 13, 1977(1977-06-13) (58 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հունաստան
Մասնագիտությունբժիշկ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի բժշկական դպրոց և Աթենքի համալսարան
Տիրապետում է լեզուներինհունարեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կոտձիասը ծնվել է 1918 թվականի հունիսի 16-ին Հունաստանի Կրետե կղզու Չանիա քաղաքում։ Նրա հայրը Կոնստանտին Կոտձիասն էր, որը իրավաբան, լրագրող էր և որը Աթենքի քաղաքագլուխն է եղել երկու անգամ (1934 և 1951 թվականներին)։

Կոտձիասն իր բժշկական ուսումնասիրությունները սկսել է «Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանում»։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ 1941 թվականի ապրիլի 29-ին գերմանական բանակն Աթենք էր ներխուժել, Կոտձիասների ընտանիքը օգոստոսին ԱՄՆ է փախել[2]։

ԱՄՆ-ում կրթությունը շարունակել է Բոստոնում, որտեղ նա ընդունվել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոց, որը երկու տարի անց գերազանցությամբ ավարտել է։ Կոտձիասն իր կրթությունը շարունակել է համալսարանին պատկանող Բրիգամի հոսպիտալի (BWH) պատալոգիայի բաժնում որպես ինտեռն, որից հետո որպես հետազոտող ինտերն-բժիշկ է եղել Մասսաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում։ Հետագայում աշխատանքի է անցել Ռոքֆելլերի համալսարանում և Բրուքհավենի ազգային լաբորատորիայում[3]։

Պարկինսոնի հիվանդության բուժման միջոց խմբագրել

 
Լևոդոպա

Նախապատմություն խմբագրել

1957 թվականին շվեդական գիտնական Արվիդ Կարլսսոնը ցույց է տվել, որ դոպամինը նեյրոտրանսմիտեր է հանդիսանում գլխուղեղում, այսինքն միայն նորադրենալինի նախատիպը չէ, ինչպես նախկինում էր համարվում։ Նա մեթոդ է մշակել գլխուղեղի հյուսվածքներում դոպամինի քանակը չափելու համար և հայտնաբերել է, որ դոպամինիմակարդակը բազալային գանգլիաներում (basal ganglia, շարժումների ֆունկցիոնալ կարգավորման համար պատասխանատու ուղեղի մաս) առանձնապես բարձր է։ Դրանից հետո Կարլլսոնը փորձնականորեն հայտնաբերել է, որ կենդանիների վրա ռեզերպին դեղամիջոցի կիրառումից դոպամինի մակարդակն իջնում է և շարժումներն անղեկավարելի են դառնում[4][5]։ Այդ ազդեցությունները նման էին Պարկինսոնի հիվանդության ախտանշաններին։ Դոպամինի նոր հատկության հայտնաբերման և Պարկինսոնի հիվանդության վրա նրա ազդեցության ուսումնասիրությունների համար Արվիդ Կարլլսոնը 2000 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի` մրցանակը կիսելով Էրիկ Կանդել և Պոլ Գրինգարդի հետ[6][7]։

Հետագայում այլ բժիշկներ Պարկինսոնի հիվանդությունը փորձել են բուժել լևոդոպայի միջոցով (դոպամինի մետաբոլիկ նախատիպը) և հայտնաբերել են, որ վաղ փուլերում այն մեղմում է հիվանդության որոշ ախտանիշները։ Ի տարբերություն դոպամինի, լևոդոպան անցնում է արյունաուղեղային պատնեշը։ Պրեպարատի ներարկումը ժամանակավոր ակնթարթային դրական արդյունք էր առաջացնում, սակայն ներարկման ուժեղ թունայնության պատճառով լևոդոպան որպես բուժման միջոց գործնականում հնարավոր չէր կիրառել։

Լևոդոպան որպես արդյունավետ միջոց խմբագրել

Գեորգիոս Կոտձիասը նույնպես զբաղվել է լևոդոպայի ազդեցության ուսումնասիրությամբ։ Նրա ուսումնասիրությունների շնորհիվ դեղամիջոցը հետագայում դարձել է Պարկինսոնի հիվանդության արդյունավետ բուժման տարածված միջոց։

Կոտձիասը սկսել է Լևոդոպայի շատ փոքր չափաբաժիններ խմեցնելով։ Երկու ժամը մեկ, անընդհատ հսկողության պայմաններում, չափաբաժինն աստիճանաբար ավելացնելով, նրան հաջողվել է պացիենտին նախապատրաստել բավականաչափ բարձր չափաբաժին ընդունելուն, որպեսզի առաջացնի ախտանշանների կտրուկ մեղմացում։ Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտի վիճակի բարելավման մասին առաջին հաշվետվությունը հրապարակվել է 1968 թվականին[8]։ Արդյունքները շուտով հաստատվել են այլ հետազոտողների կողմից և ներկայումս լևոդոպան դարձել է Պարկինսոնի հիվանդության ախտանիշների բուժման համար կիրառվող ստանդարտ միջոցը[9]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

1969 թվականին դոկտոր Գեորգիոս Կոտձիասը արժանացել է Լասկերի մրցանակի իր կլինիկական բժշկական հետազոտությունների համար։ Նա պատվավոր աստիճաններ է ստացել Սանտյագոյի Կաթոլիկական համալսարանի կողմից (1969), Փենսիլվանիայի կանացի բժշկական քոլեջի կողմից (1970), Նյու Յորքի Սուրբ Հովհաննես համալսարանի կողմից (1971) և Աթենքի համալսարանի կողմից (1974)։ Լյուիս Թոմասը նրան անվանել է «ամերիկյան բժշկական գիտության խոշորագույն դեմքերից մեկը»։

Գրականության մեջ խմբագրել

Ջեյմս Մերիլլի (1926–1995) «Սանդովերի վրայի փոփոխական լույսը» (The Changing Light at Sandover) պոստմոդեռնիստական ապոկալիպսիսային չաթածո էպոսում Կոտձիասը ներկայացված է երկրորդական դերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://laskerfoundation.org/award/clinical/
  2. George Constantin Cotzias. National Academy of Sciences. Biographical Memoirs V.68 (անգլ.)
  3. GEORGE CONSTANTIN COTZIAS(չաշխատող հղում) - National Academy of Sciences. (անգլ.)
  4. «3,4-Dihydroxyphenylalanine and 5-Hydroxytryptophan as Reserpine Antagonists». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  5. Home : Nature Status
  6. «Nobel Lecture by Arvid Carlsson (44 minutes)».
  7. «The Nobel Prize in Physiology or Medicine 2000 Arvid Carlsson, Paul Greengard, Eric Kandel».
  8. New England Journal of Medicine [1968] 278 (11) : 630 (Cotzias, G) "L-Dopa for Parkinsonism"
  9. George Constantin Cotzias, M.D

Արտաքին հղումներ խմբագրել