Գեորգիոս Կեդրենոս (11-րդ դար - 11-րդ դար), 11-րդ դարի վերջի և 12-րդ դարի սկզբի բյուզանդացի ժամանակագիր։ Գրել է «Համառոտություն պատմությանց» երկը՝ աշխարհի արարչագործությունից մինչև 1057 թվականը։ Աշխատության առաջին մասն ընդգրկում է հիմնականում Թեոփանեսի և Թեոփանեսի Շարունակողի երկերը, երկրորդը Հովհաննես Սկիլիցեսի նույնանուն աշխատության արտագրությունն է։ Օգտագործել է նաև այլ հեղինակների գործեր։

Գեորգիոս Կեդրենոս
Ծնվել է11-րդ դար
Մահացել է11-րդ դար
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունպատմաբան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 355