Գենետիկական տերմինների ցանկ

Բովանդակություն: Էջի սկիզբ - Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց ՈՒ Փ Ք Օ Ֆ

Ա խմբագրել

  • Ալել- միևնույն գենի երկու կամ ավելի ձևերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը բնութագրվում է նուկլեոտիդների յուրահատուկ հաջորդականությամբ։
  • Վայրի տիպի ալել (նորմալ) - գենի նորմալ աշխատանքն ապահովվող նուկլեոտիդային հաջորդականություն։
  • Դոմինանտ ալել - ալել, որը ֆենոտիպորեն արտահայտվում է։
  • Մուտանտ ալել - մուտացիա, որը առաջանում է նորմալ ալելի հաջորդականության փոփոխությամբ։
  • Ռեցեցիվ ալել - ալել, որը ֆենոտիպորեն արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում և ճնշվում դոմինանտ ալելի կողմից։
  • Քրոմոսոմային աբերացիա(կամ քրոմոսոմային անոմալիա) - Քրոմոսոմային բոլոր տիպի մուտացիաների՝ դելեցիաների, տրանսլոկացիաների, ինվերսիաների և դուպլիկացիաների ընդհանրացված անվանում։ Երբեմն նույն ձևով անվանում են գենոմային մուտացիաներին(անեուպլոիդիաներ, տրիսոմիաներ և այլն)
  • Ալելային շարքեր - բազմագենաին ժառանգական հիվանդություններ, որոնք պայմանավարված են միևնույն գենի տարբեր մուտացիաների ձևով, բայց դասայարգվում են տարբեր նոզոլագիական խմբերում կլինիկական տարբեր արտահայտումներ ունենալու պատճառով։
  • Ամպլիֆիկատոր ԴՆԹ (թերմոցիկլեր) - Սարքավորում, որը անհրաժեշտ է պոլիմերեզային շղթայական ռեակցիայի իրականցաման համար։ Այն թուլ է տալիս նշել ցիկլերի անհրաժեշտ քանակը և ընտրել ժամանակային և ջերմաստիճանային օպտիմալ տարբերակներ ցիկլի ամեն փուլի համար։
  • Ամպլիֆիկացիա - գեների կրկնօրինակների քանակի ավելացում (ԴՆԹ-ի քանակի)[1]։
  • ԴՆԹ-ի ամպլիֆիկացում - ԴՆԹ-ի որոշակի հատվածի ընտրողական կրկնապատկում։
  • Ամֆիդիպլոիդներ - Էուկարիոտիկ բջիջներ, որոնք պարունակում են երկու քրոմոսոմների երկու զույգ՝ երկու գենոմների միացման հետևանքով։
  • Անեուպլոիդիա - Քրոմոսոմների փոփոխված հավաքակազմ, որում մեկ կամ մի քանի քրոմոսոմներ նորմալ հավաքակազմի համեմատ բացակայում են կամ ներկայացված են լրացուցիչ պատճենների ձևով։
  • Աուտոսոմ - ցանկացած ոչ սեռական քրոմոսոմ։ Մարդն ունի 22 զույգ աուտոսոմներ։
  • Աուտոսոմ-դոմինանտ ժառանգում - ժառանգականության տիպ, որի ժամանակ աուտոսոմում տեղայնացված մի մուտանտ գենը հերիք է, որ հիվանդությունը կամ հատնակիշը արտահայտվի։
  • Աուտոսոմ-ռեցեսիվ ժառանգում - հատկանիշի կամ հիվանդության ժառանգականության տիպ, որի ժամանակ մուտանտ ալելը, որը տեղայնացված է աուտոսոմում պետք է փոխանցվի երկու ծնողներից միաժամանակ։

Բ խմբագրել

  • Բջիջների շարք - բույսերի կամ կենդանիների գենետիկորեն միանման բջիջներ, որոնք կարելի է աճեցնել in vitro, այսինքն անսահմանափակ երկար ժամանակ։
  • Բակտերիոֆագ - բակտերիայի վիրուս, որը կազմված է սպիտակուցային թաղանթի մեջ պարփակված նուկլեինաթթվից (ԴՆԹ կամ ՌՆԹ
  • Գեների_բանկ (գրադարան) - տվյալ օրգանիզմի գեների լրիվ հավաքածու, որը ստացվել է ռեկոմբինանտ ԴՆԹ-ների կացմից։
  • Խորիոնի բիոպսիա - բջիջների ստացման գործընթաց, որը իրականացվում է հղիության 7-ից 11-րդ շաբաթների ընթացքում պրենատալ հետազոտության համար։
  • Սաուզերն-բլոտինգ - ԴՆԹ-ի հատվածների ճանաչման մետոդ, որոնք պարունակում են հաջորդականության կոմպլեմենտար ԴՆԹ-զոնդ, էլեկտրոֆորետիկ առանձնացված ԴՆԹ-ների մեջ, որոնք ֆիքսված են ամուր մատրիցայի վրա (նիտրոցելյուլոզային կամ նեյլոնային ֆիլտրերի վրա)
  • Բլոտինգ - ԴՆԹ-ի մոլեկուլների տեղափոխություն ֆիլտրի վրա (մեմբրանի), ՌՆԹ կամ գելային սպիտակուցներով, որտեղ ընթացել է էլեկտրոֆորեզ։

Գ խմբագրել

  • Գլիկոզիլիրացում - ացխաջրային մնացորդի միացումը սպիտակուցին։* β-գալակտոզ - Ֆերմենտ, որը հիդրոլիզում է β-գալակտոզիդները, մասնաորապես՝ Լակտոզը, որի հետևանքով առաջանում է ազատ գալակտոզ։
  • Գամետ - հասուն սեռական բջիջ։
  • Գեն - ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականություն, որը կոդավորում է որոշակի ՌՆԹ։
  • Գեների դրեյֆ - սերունդների շարքում գեների հաճախականությունների փոփոխությունը։
  • Տնային գեներ (Housekeeping gene) - այն գեներն են, որոնք տրանսկրիբացվում են հարաբերական կայունությամբ և օգտագործվում են որպես նորմալիզատոր (ստանդարտ) PCR-ում (պոլիմերեզային շղթայական ռեակցիայում), քանի որ ենթադրվում է, որ նրանց էքսպրեսսիայի վրա չեն ազդում փորձի պայմանները։
  • Գենետիկական քարտեզ - գեների և կարգավորող էլեմենտների դիրքի սխեմա քրոմոսոմում։
  • Գենետիկական կոդ - ԴՆԹ-ի (կամ ՌՆԹ-ի) տրիպլետների և ամինաթթուների միջև համապատասխանություն։
  • Գենետիկական ճարտարագիտություն (գենային ինժեներիա) - ռեկոմբինանտ ԴՆԹ-ների և ՌՆԹ-ների, գեների օրգանիզմից(բջջից) առանձնացման և մանիպուլյացիաների ենթարկման, գեների այլ օրգանիզմների մեջ ներմուծման մեթոդների և տեխնոլոգիաների ամբողջություն։
  • Գենային թերապիա - Գենետիկական նյութի ներմուծումը բջիջ (ԴՆԹ կամ ՌՆԹ) նրա նորմալ ֆունկցիաների վերականգնման համար։
  • Գենոմ - ընդհանուր գենետիկական ինֆորմացիա, որը պարունակվում է օրգանիզմի գեներում կամ ուղղակի օրգամիզմի գեների կազմը։
  • Գենոտիպ - 1) Օրգանիզմի ամբողջ գենետիկական ինֆորմացիան։ 2) Օրգանիզմի գենետիկական հատկություն՝ ըստ մեկ կամ մի քանի ուսումնասիրվող լոկուսների։
  • Կարգավորիչ Գեն - գեն, որը կոդավորում է կարգավորող սպիտակուց, և այն իր հերթին ակտիվացնում կամ ճնշում է այլ գեների Տրանսկրիպցիան։
  • Լրագրող-գեն - գեն, որի արտադրանքը որոշվում է պարզ և զգայուն մեթոդների միջոցով և որի ակտիվությունը թեսթավորվող բջիջներում նորմայում բացակայում է։ Օգտագործվում է գենաիժեներային կոնստրուկցիաներում վեկտորի առկայությունը հաստատելու համար։
  • Ուժեղացնող գեն (էնհանսեր) - ԴՆԹ-ի կարճ հատված, որը ազդում է որոշակի գենեի էքսպրեսիայի մակարդակի վրա, մեծացնելով տրանսկրիպցիայի հաճախականությունը։

Դ խմբագրել

  • Գենային դակտիլոսկոպիա - վարիացիաների նույնականացում ԴՆԹ-ի տանդեմային պտույտների թվի և երկարության հիման վրա։
  • Դելեցիա - քրոմոսոմային մուտացիայի ձև, որի ժամանակ քրոմոսոմի մի հատված կորսվում է, նաև գենային մուտացիայի ձև, որի ժամանակ ԴՆԹ-ի մի հատված ընկնում է։
  • Դենատուրացիա - մոլեկուլի տարածական կառուցվածքի խախտում, որը առաջանում է ներ կամ միջմոլեկուլային ոչ կովալենտ կապերի քանդման պատճառով։
  • Դիիբրիդային խաչասերում - օրգանիզմների խաչասերում, որի ժամանակ խաչասերվող օրգանիզմները տարբերվում ալտերնատիվ հատկանիշների երկու զույգերով, օրինակ՝ գույնը(սպիտակ կամ գունավորված), սերմերի ձևը (հարթ կամ կնճռոտ)։
  • ԴՆԹ-պոլիմերազա - ֆերմենտ, որը իրականացնում է ԴՆԹ-ի մատրիցային սինթեզը։
  • Դոմինանտություն - հետերոզիգոտ օրգանիզմում հատկանիշի զարգացման ընթացքում միայն մեկ հատկանիշի արտահայտումը։
  • Դուպլիկացիա քրոմոսոմային մուտացիայի տիպ, որի ժամանակ կրկնապատկվում է քրոմոսոնի որևէ հատված կամ գենային մուտացիաների տիպ, որի ժամանակ կրկնապատկվում է ԴՆԹ-ի որևէ հատված։

Զ խմբագրել

  • Գենետիկական զոնդ - հայտնի կազմությամբ կամ ֆունկցիայով ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի կարճ հատված, որը նշված է ինչ որ ռադիոակտիվ կամ ֆլոուրեսցենտային միացությունով

Է խմբագրել

  • Էկզոն - սփլայսինգի ժամանակ պահպանվող ինտրոնիրացված գենի մաս։
  • Էկզոնուկլեազ - ֆերմենտ, որը հիդրոլիզում է ԴՆԹ-ի ծայրերում գտնվող ֆոսֆոդիէֆիրային կապերը։
  • Էքսպլանտանտ - օրգանիզմից առանձնացված ինչ որ մի հյուսվածքի նմուշ։
  • Գենի էքսպրեսիա - գենում կոդավորված ինֆորմացիայի իրականացման պրոցես։ Իրականացվում է երկու փուլերով՝ տրանսկրիպցիայով և տրանսլյացիայով։
  • Էլեկտրոֆորեզ - էլ. դաշտում լիցքավորված պոլիմերների առանձնացում։ Հիմանականում իրականացվում է գելերում (գելային էլեկտրոֆորեզ), որպեսզի առանձնացվող մոլեկուլների հատվածները չմաքրվեն ջեիմային շարժումով։
  • Էնդոնուկլեազ - ֆերմենտ, որը հիդրոլիզում է ֆոսֆոդիէֆիրային կապերը ԴՆԹ-ի թելիկի ներսում։
  • Էնհանսեր - ԴՆԹ-ի կարգավորիչ հատված, որը ուժեղացնում է տրանսկրիպցիան նրան ամենամոտ պրոմոտորի հետ։
  • Էպիստազ - ոչ ալելային գեների փոխազդեցության տիպ, որի ժամանակ մի գենը ճնշում է մեկ այլ գենի (կամ գեների) արտահայտումը։
  • Էուկարիոտներ - օրգանիզմներ, որոնց բջիջները պարունակում են կորիզներ։

Ժ խմբագրել

  • Ժառանգում - գենետիկական ինֆորմացիայի փոխանցման պրոցեսը օրգանիզմների մի սերնդից մյուսին։
  • Ժառանգականություն - կենդանի օրգանիզմների կողմից գենետիկական ինֆարմացիայի պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման ունակությունը։
  • Ժառանգման մակարդակ - պոպուլյացիայում ֆենոտիպիկ փոփոխականության բաժին, որը պայմանավորված է ժառանգական փոփոխականությամբ (սա վերաբերում է որոշակի քանակական կամ որակական հատկանիշի)։

Ի խմբագրել

  • Իմունիտետ - օրգանիզմի պատասխան՝ պաշտպանական ռեակցիան ինֆեկցիոն հարուցիչների (բակտերիաների և վիրուսների) դեմ։
  • Իմունոտոքսին - հակամարմնի և սպիտակուցային թույնի կատալիտիկ սումբիավորի միջև կոմպլեքս։ (դիֆտերիայի տոքսինի, ռիցինի, աբրինի և այլն)։
  • Իմունոֆլոուրեսցենտային զոնդեր - տես՝ ԴՆԹ և ՌՆԹ զոնդեր։
  • Ինդուկտոր - ֆակտոր, որը խթանում է պասիվ վիճակում գտնվող գեների տրանսկրիպցիան։
  • Պրոֆագի ինդուկցիա - լիզոգենային բջիջներում ֆագերի վեգետատիվ բազմացման խթանում։
  • Ինտեգրազ - ֆերմենտ, որը իրականացնում է ինչ որ գենետիկ էլեմենտի նեիմուծումը գենոմ սպեցիֆիկ կայքի միջոցով։
  • Ինտեգրոններ - գենետիկ էլեմենտներ, որոնք իրենց մեջ պարունակում են ինտեգրազի գենը, ցպեցիֆիկ կայք և նրա կողքին պրոմոտոր, որը նրանց հնարավորություն է տալիս իրենց մեջ ներմուծել մոբիլիզացված գենային կասսետներ և էքսպրեսիայի ենթարկել նրանց մեջ գոյություն ունեցող առանց պրոմոտորի գեները։
  • Ինտերֆերոններ - սպիտակուցներ, որոնք արտադրվում են ողնաշարավորների բջիջների կողմից և ճնշում են վիրուսային վարակի աճը և զարգացումը։
  • Ինտրոն - գենի մաս, որը սպիտակուց չի կոդավորում։ Այն տրանսկրիբացվում է և հետագայում անջատվում մատրիցային ՌՆԹ-ից սփլայսինգի ժամանակ։
  • Ինտրոնացված գեն - գեն, որը ինտրոններ է պարունակում։
  • Ինտերոններ - ԴՆԹ-ում նուկլեոտիդային մնացորդների կրկնվող հաջորդականություններ։

Լ խմբագրել

  • Լեկտիններ - սպիտակուցներ, որոնք միացնում են ածխաջրեր։
  • Լիգազ - ֆերմետ, որը առաջացնում է ֆոսֆոդիէսթերային կապ երկու պոլինուկլեոտիդների մեջ։
  • Լիգանդ - մոլեկուլ, որը ճանաչվում է հատուկ կառուցվածքի միջոցով, օրինակ՝ բջջային ռեցեպտորի միջոցով։
  • Լիդերային հաջորդկանաություն - սեկրետացվող սպիտակուցնեիր N-վերջավորությոմբ հաջորդականություն, որը ապահովվում է նրանց տրասնպորտացիան մեմբրանով։
  • Լիզիս - բջջի կազմալուծում, որը առաջանում է նրա թաղանթի վնասումից։
  • Լիզոգենիա - երևույթ, որի ժամանակ բակտեիրալ բջիջները կրում են ֆագին պրոֆագի ձևով։
  • Լինկեր - կարճ սինթետիկ օլիգոնուկլեոտիդ, որը օգտագործվում է ԴՆԹ-ի in vitro հատվածների միացման համար։ Սովորաբար պարունակում է որոշակի հատված, որը յուրահատուկ ռեստրիկտազի համար ուղղորդող նշանակություն ունի։
  • Լիպոսոմներ - հեղուկի կաթիլներ, շրջապատված արհեստական թաղանթով՝ արհեստական լիպիդային վեզիկուլներ։
  • Ֆագի լիտիկ զարգացում - ֆագի զարգացման ցիկլի փուլ, որը սկսվում է բջջի վարակումով և ավարտվում նրա լիզիսով։
  • Լոկուս - Քրոմոսոմի հատված (ԴՆԹ-ի), որտեղ տեղավորված է որոշակի գենետիկական դետերմինանտ։

Խ խմբագրել

  • Խիմերներ - լաբորատոր միջտեսակային հիբրիդներ (ռեկոմբինանտներ)։

Կ խմբագրել

  • Կալլուս - չդիֆերենցված բջիջների քաշը, որը առաջանում է բույսի վնասման ժամանակ։ Կարող է առաջանալ առանձին բջիջներից՝ նրանց կուլտիվացման ժամանակ արհեստական միջավայրերում։
  • Կապսիդ - վիրուսի սպիտակուցային թաղանթը։
  • Էքսպրեսիոն կասետ - ԴՆԹ-ի ֆրագմենտ, որը պարունակում է բոլոր անհրաժեշտ գենետիկական էլեմենտները նրա մեջ տեղավորված գենի էքսպրեսիայի համար։
  • կԴՆԹ - միաթել ԴՆԹ, որը սինթեզվում է in vivo ՌՆԹ-ի մատրիցայի վրա հակառակ տրանսկրիպտազի օգնությամբ։
  • Կլոն - գենետիկորեն միանման բջիջների խումբ, որոնք առաջացել են անսեռ եղանակով ընդհանուր ծնողական բջջից։
  • ԴՆԹ-ի կլոնավորում - ԴՆԹ-ի ռեկոմբինանտ մոլեկուլների ստացման պրոցես, որի ժամանակ օտարածին ԴՆԹ-ն ներմուծվում է վեկտորային մոլեկուլի մեջ և այնուհետև ստացված կոնստրուկցիան ներմուծում են ֆագի, բակտերիայի կամ տիրոջ էուկարիոտ բջջի մեջ։
  • Բջիջների կլոնավորում - սննդային միջավայրում ցրման միջոցով նրանց առանձնացումը և գաղութի ստացումը, որը պարունակում է մեկուսացված բջջի սերունդին։
  • Կոդոն - միմյանց հարևանությամբ դասավորված նուկլեոտիդային մնացորդների եռյակ ԴՆԹ-ում կամ ՌՆԹ-ում։ Այն կարող է կոդավորել որոշակի ամինաթթվու կամ տրանսյլացիայի ավարտ ազդարարել։
  • Կոմպարտմենտալիզացիա - պրոցեսի սահմանափակում բջջի որոշակի հատվածի կողմից։
  • Կոմպետենտություն - բջջի տրանսֆորմացվելու ունակությունը։
  • Կոմպլեմենտարություն (գենետիկայում) - նուկլեինային թթուների շղթաների փոխազդեցության ժամանակ ջրածնային կապերի միջոցով ազոտային հիմքերի զույգ կոմպլեքսներ առաջացնելու ունակություն (ադենին-թիմին (կամ ուրացիլ) և գուանին-ցիտոզին)։
  • Կոնկատեմեր ԴՆԹ - գծային ԴՆԹ, որի մեջ որոշակի էլեմենտ մի քանի անգամ կրկնված է (օրինակ՝ ֆագի գենոմը)։
  • Կոնտիգ - սեկվենավորման ժամանակ մի քանի հաջորդաբար միացված ԴՆԹ-ի հատվածների խումբ։
  • Կոնյուգատ - մի քանի կովալենտ միացված մոլեկուլներից կազմված կոմպլեքս։
  • Կոնյուգացիա(բակտերիաների մոտ) - բակտերիաների մոտ գենետիկական ինֆորմացիայի փոխանակման ձև, որի ժամանակ բջիջների մեջ ֆիզիկական կոնտակտի հետևանքով տեղի է ունենում բջջային, պլազմիդային և տրանսպոզոնայիյ ԴՆԹ-ի տեղափոխում դոնոր բջջից ռեցիպիենտին։
  • Կոսմիդա - վեկտոր, որը պարունակում է λ ֆագի ԴՆԹ-ի cos-կայք։
  • Կրոսինգովեր կամ տրամախաչում - մեյոզի ընթացքում՝ կոնյուգացիայի ժամանակ հոմոլոգ քրոմոսոմների մասերի փոխանակման երևույթը։
  • Կպչուն վերջավորություններ - կոմպլեմենտար միաշղթա ԴՆԹ-ի հատվածներ, որոնք տեղադրված են մոլեկուլի ծայրերին։

Հ խմբագրել

  • Հետերոզիգոտ - բջիջ (կամ օրգանիզմ) որը պարունակում է երկու տարբեր ալելներ հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսում։
  • Հետերոզիգոտություն - դիպլոիդ բջջում տարբեր ալելների առկայությունը։
  • Հետերոքրոմատին - քրոմոսոմի հատված (հաճախ ամբողջ քրոմոսոմը), որը ինտերֆազում ունի կոմպակտ կառուցվածք տրանսկրիպցիայի բացակայության պատճառով։
  • in situ հիբրիդացում - բջիջների դենատուրացված ԴՆԹ-ների միջև հիբրիդացում առարկայական ապակու վրա՝ պիտակավորված ռադիոակտիվ իզոտոպներով կամ միաթղթա ՌՆԹ-Ի կամ ԴՆԹ-ի իմունոֆլյուորեսցենտային միացություններով։
  • ԴՆԹ-ի հիբրիդացում - գոյացություն, որը առաջանում է երկշղթա ԴՆԹ-ի կամ ԴՆԹ։ ՌՆԹ դուպլեքսների մեջ գտնվող կոմպլեմենտար նուկլեոտիդների փոխազդեցությունից։
  • Հակակոդոն - փոխադրող ՌՆԹ-ի կազմում գտնվող և երեք նուկլեոտիդներից կազմված հաջորդականություն, որը կոմպլեմենտար է մատրիցային ՌՆԹ-ի մոլեկուլում գտնվող կոդավորող տրիպլետին։
  • Հակամուտագենեզ - պրոսեց, որը կանխարգելում է առաջացած մուտացիայի ամրացումը գենոմում։ Այս պրոցեսի ժամանակ քրոմոսոմը կամ գենը բերվում է իր նախնական վիճակին։
  • Հապլոիդ - բջիջ, որը պարունակում է քրոսմոսոմային զույգերից միայն մեկը։
  • Հեմիզիգոտություն - օրգամիզմի վիճակ, որ ժամանակ ինչ որ մի գեն ներկայացված է մի քրոմոսոմով։
  • Սոմատիկ բջիջների հիբդրիդացում - ոչ սեռական բջիջների միաձուլում՝ սոմատիկ հիբրիդների ստացման մեթոդ։
  • Հիբրիդային սպիտակուց (պոլիպեպտիդ) - միաձուլված սպիտակուց (պոլիպեպտիդ)։
  • Հիբրիդոմներ - հիբրիդային լիմֆոիդային բջրջներ, որոնք ստացվել են մարդու կամ կենդանիների նորմալ լիմֆոիդային և ուռուցքային միելոմային բջիջների միաձուլումից։
  • Հոլանդրիկական ժառանգականություն - ժառանգականություն՝ շղթայակցված Y քրոմոսոմի հետ։
  • Հոմոզիգոտ - բջիջ (կամ օրգանիզմ), որը պարունակում է երկու միևնույն ալելները հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսներում։
  • Հոմոզիգոտություն - միևնույն ալելների առկայությունը դիպլոիդ բջջում։
  • Հոմոլոգ քրոմոսոմներ - քրոմոսոմներ, որոնք պարունակում են միևնույն գեների հավաքակազմ։
  • Հատկանիշ - կազմավորման ցանկացած մակարդակում կառուցվածքային առանձնահատկություն։

Մ խմբագրել

  • Մարկերային գեն - ռեկոմբինանտ ԴՆԹ-ում գտնվող գեն, որը կոդավորում է ընտրված հատկանիշը։
  • Մայրական էֆեկտի գեներ - գեներ որոնք արտահայտվում են ձվաբջջում և պայմանավորում են ֆենոտիպը անկախ հայրական գենոտիպից։
  • Միջտեսակային հիբրիդներ - հիբրիդներ, որոնք ստացվում են տարբեր տեսակներին պատկանող բջիջների միաձուլումից։
  • Մետաբոլիզմ - ֆերմենտատիվ պրոցեսների ամբողջություն, որոնք ապահովվում են բջջի կենսագործունեությունը և բազմացումը։
  • Մետաբոլիտ - նյութ, որը առաջանում է բջջում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների հետևանքով։
  • Մեթիլազներ - ֆերմենտներ, որոնք միացնում են մեթիլ խումբ ԴՆԹ-ի որոշակի ազոտային հիմքերին։
  • Միկրոսատելիտ - միկրոսատելիտային լոկուս (STR - անգլերենից Short Tandem Repeats)).ԴՆԹ-ի հատված որոշակի գենոմային լոկալիզացիայով, որը պարունակում է կարճ տանդեմային պտույտներ։
  • Մինիբջիջներ - Մարկերային գեն - գեն ռեկոմբինանռ ԴՆԹ-ում, որը կոդավորում է ընտրովի հատկանիշ։
  • Գենոմի մոբիլային էլեմենտներ - ԴՆԹ-ի հաջորդականություններ, որոնք ունակ են տեղափոխվել կենդանի օրգանիզմներ գենոմի մեջ պարբերաբար փոփոխելով իրենց դիրքը։
  • Մոնոհիբրիդ խաչասերում - մեկ զույգ հատկանիշներով տարբերվող առանձնյակների խաչասերում։
  • Մոնոկլոնալ հակամարմիններ - հակամարմիններ, որոնք մասնագիտացված են որոշակի հակածնի հետ ռեակցվելու համար և սինթեզվում են հիբրիդոմաների կողմից։
  • Մորֆոգենեզ - օրգանիզմի զարգացման գենետիկական ծրագրի իրականացում։
  • Մուտագենեզ - մուտացիայի ինդուկցման պրոցես։
  • Մուտագեն - ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական ագենտներ, որոնք մեծացնում են մուտացիայի առաջացման հաճախականությունը։
  • Մուտացիա - գենետիկական նյութի փոփոխում, որը շատ հաճախ բերում է օրգանիզմի հատկանիշների փոփոխման։
  • Մուտոն - մուտացիայի էլեմենտար միավոր կամ գենետիկական նյութի փոքրագույն միավոր, որի փոփոխությունը իրենից ներկայացնում է մուտացիա և բերում է գենի ֆունկցիայի խախտման։
  • Բիոպոլիմերի մոդիֆիկացիա - նրա կառուցվածքի փոփոխություն։

Ն խմբագրել

  • Նիկ - միաթելանի բացվածք ԴՆԹ-ի դուպլեքսում З ‘ОН- և 5 ‘р-վերջավորությունների առաջացումով։ Լիկվիդացվում է ԴՆԹ-լիգազի միջոցով։
  • Նիտրոգենազ - ֆերմենտ, որը զբաղվում է մթնոլորտային ազոտի ֆիքսմամբ։
  • Նուկլեազներ - ֆերմենտների ընդհանուր անվանում, որոնք ճեղքում են նուկլեինաթթուների մոլեկուլներ։

Շ խմբագրել

  • Շղթայակցման խումբ - միևնույն քրոմոսոմում տեղայնացված գեները։
  • Շայն-Դալգանո հաջարդականություն - պրոկարիոտիկ մատրիցային ՌՆԹ-ի հատված, որը անհրաժեշտ է նրա վիա ռիբոսոմների տեղակայման և նրա ճիշտ տրանսլացման համար։ Պարունակում է նուկլեոտիդային հաջորդականություն, որը կոմպլեմենտար է ռիբոսոմային ՌՆԹ-ի 16S ծայրին։
  • ԴՆԹ-ի շաֆլինգ - երկու կամ ավելի սպիտակուցների հոմոլոգ մասերի ռեկոմբինացիա։ Եռափուլ պրոցես, որը ներառում է ծնողական ԴՆԹ-ների քանդում և ամպլիֆիկացիայի երկու փուլ (հատուկ ընտրված և առանց պրայմերների), որի նպատակն է երկարությամբ վերականգնված, բայց բաղադրությամբ փոփոխված ԴՆԹ-ի խիմերային մոլեկուլների ստացումը, որը և բերում է զգալի բարելավված կամ նոր հատկանիշներով սպիտակուցների սինթեզման։
  • Շտամ - բակտերիաների կամ վիրուսների բջիջների շարքեր, որոնքսկիզբ են առնում մեկ սկզբնական բջջից կամ վիրուսից։

Չ խմբագրել

  • Չափավոր ֆագ - բակտերիոֆագ, որը ունակ է լիզոգենացնել բջջին և պրոֆագի ձևով գտնվել բակտերիալ քրոմոսոմի ներսում կամ պլազմիդային վիճակում։

Պ խմբագրել

  • Պլազմիդ - ԴՆԹ-ի օղակաձև կամ գծային մոլեկուլ, որը կրկնապատկվում է բջջային քրոմոսոմից անկախ։
  • Պոլիլինկեր - սինթետիկ օլիգոնուկլեոտիդ, որը պարունակում է մի քանի ռեստրիկտազների ճանաչման հատվածներ։
  • Պոլիմերազներ - ֆերմենտներ, որոնք իրականցնաում են նուկլեինաթթուների մատրիցային սինթեզ։
  • Պոլիպեպտիդ - սպիտակուց (պոլիմեր), որը կազմված է ամինաթթվային մնացորդներից, որոնք միացած են պեպտիդային կապերով։
  • Պրայմեր - կարճ օլիգո- կամ պոլինուկլեոտիդային հաջորդականություն ազատ З’ОН խմբով, որը կապված է միաշղթա ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի հետ։ Նրա З’ ծայրից ԴՆԹ-պոլիմերազան սկսում է սինթեզել պոլիդեզօքսիռիբոնուկլեոտիդային շղթա։
  • Պրոկարիոտներ - օրգանիզմներ, որոնք չունեն բջջային կորիզ։* Պրոմոտոր - գենի (օպերոնի) կարգավորիչ հատված, որին միանում է ՌՆԹ-պոլիմերազան տրանսկրիպցիան սկսելու նպատակով։
  • Պրոօնկոգեներ - նորմալ քրոմոսոմային գեներ, որոնց մուտացիան կարող է բերել բջջի չարորակ վերափոխման և որպես հետևանք չարորակ ուռուցքների առաջացման։
  • Պրոտոպլաստ - բուսական կամ բակտերիալ բջիջ, որը զրկված է բջջապատից։
  • Պրոֆագ - ֆագի ներբջջային վիճակ, երբ նրա լիտիկ ֆունկցիաները ճնշված են։
  • Պրոցեսինգ - մոդիֆիկացիայի տեղային ձև, երբ բիոպոլիմերում կրճատվում է մոմոներների թիվը։
  • Պոլիմերիա - բազմաթիվ ոչ ալելեային գեների փոխազդեցություն, որոնք ուղղված են մի հատկանիշի զարգացման ուղղությոմբ և հատկանիշի արտահայտման մակարդակը կախված է գեների քանակից։ Պոլիմերային գեները նշանակվում են միանման տառերով, իսկ միևնույն լոկուսի ալելները ունեն միանման ստորին ինդեքս։
  • Պլեյոտրոպիա - Գենի բազմակի ազդեցության երևույթ։ Արտահայտվում է մի գենի բազմաթիվ ֆենոտիպիկ հատկանիշների վրա ազդելու ունակությամբ։

Ռ խմբագրել

  • Ռեգուլոն - գեների համակարգ, որոնք ցրված են ամբողջ գենոմում, բայց ենթարկվում են ընդհանուր ռեգուլյոտոր գենին։
  • Գեների էքսպրեսիայի կարգավորում - բջջային կառուցվածքի և նրա ֆունկցիայի կառավարում, ինչպես նաև բջիջների դիֆերենցման, մորֆոգենեզի և ադապտացման հիմք։
  • ԴՆԹ-ի ռեկոմբինանտ մոլեկուլ (գենային ինժեներիայում) - ստացվում է վեկտորի և օտար ԴՆԹ-ի ֆրագմենտի կովալենտ միացման հետևանքով։
  • Ռեկոմբինանտ պլազմիդ - պլազմիդ, որը պարունակում է օտար ԴՆԹ-ի ֆրագմենտներ։
  • Ռեկոմբինանտ սպիտակուց - սպիտակուց, որը ստացվել է ռեկոմբինանտ ԴՆԹ-ի մոլեկուլի էքսպրեսիայից և որը ստացվում է աղիքային ցուպիկից։
  • in vitro ռեկոմբինացում - in vitro օպերացիաներ, որոնք բերում են ռեկոմբինանտ ԴՆԹ-ի մոլեկուլի ստացման։
  • Հոմոլոգ ռեկոմբինացում - երկու համոլոգ ԴՆԹ-ի մոլեկուլների մեջ գենետկիկական նյութի փոխանակում։
  • Ռեկոմբինացիայի սպեցիֆիկ կայք - բացման և ԴՆԹ-ի երկու մոլեկուլների կամ հատվածների միացման միջոցով միավորում։
  • Ռեկոն - գենետիկական էլեմենտար միավոր, այն է գենետիկական նյութի մինիմալ հատված, որի սահմաններում հնարավոր է ռեկոմբինացիա։
  • Ռենատուրացիա - մոլեկուլի ելակետային տարածական կառուցվածքի վերականգնում։
  • ԴՆԹ-ի ռեպարացիա - ԴՆԹ-ի վնասված մոլեկուլի վերականգնում, որի ժամանակ վերականգնվում է նրա սկզբնական կաառուցվածքը։
  • Ռեպլիկատոր - ԴՆԹ-ի հատված, որը պատասխանատու է ռեպլիկացիայի պրոցեսն սկսելու համար։
  • Ռեպլիկացիա - նուկլեինային թթուների կրկնապատկման պրոցես։
  • Ռեպլիկոն - ԴՆԹ-ի մոլեկուլ կամ նրա հատված, որը գտնվում է ռեպլիկատորի հսկողության տակ։
  • Ռեպրեսիա - գեների ակտիվության ճնշում, շատ հաճախ տրանսկրիպցիայի արգելափակման ճանապարհով։
  • Ռեպրեսոր - Սպիտակուց կամ հակաիմաստային ՌՆԹ, որը կանխում է գեների ակտիվությունը։
  • Ռեստրիկտազներ - բակտերիաների կայք-սպեցիֆիկ էնդոնուկլեազների խումբ, որոնք ճանաչում են ԴՆԹ-ի որոշակի 4 կամ ավելի նուկլեոտիդային հատվածներ և ճեղքում են ճանաչման հատվածի ներսում կամ նրանից դուրս գտնվող շղթան՝ առաջացնելով կպչուն կամ բութ ծայրեր։
  • Ռեստրիկտներ - ԴՆԹ-ի հատվածներ, որոնք առաջանում են ռեստրիկտազի կողմից մոլեկուլի հիդրոլիզից հետո։
  • Ռեստրիկտացիոն քարտեզ - ԴՆԹ-ի մոլեկուլի սխեմա, որտեղ նշված են նրա կտրված հատվածները տարբեր ռեստրիկտազների կողմից։
  • Ռեստրիկտացիոն անալիզ - ԴՆԹ ռեստրիկտազների կողմից կտրվող հատվածների տեղամասերի նշում։
  • Ռետրովիրուսներ - ՌՆԹ պարունակող կենդանիների վիրուսներ, որոնք կոդավորում են հակառակ տրանսկրիպտազին և առաջացնում են քրոմոսոմային լոկալիզացիայով պրովիրուս։
  • Ռեցեսիվություն - երևույթ, որի ժամանակ հետերոզիգոտ բջջում ռեցեսիվ ալելը չի մասկանցում հատկանիշի ձևավորման պրոցեսում։
  • Ռիբոկուկլեազներ (ՌՆԹազներ)- ՌՆԹ-ն ճեղքողֆերմենտներ։

Ս խմբագրել

  • Սպիտակուցային ճարտարագիտություն - արհեստական սպիտակուցային մոլեկուլների ստացում (անհրաժեշտ հատկություններով) գեներում ուղղորդված փոփոխություններ առաջացնելու ճանապարհով կամ հետերոլոգ գեների լոկուսների փոխանակման միջոցով։
  • Սայթ (կայք) - ԴՆԹ-ի, սպիտակուցի կամ այլ մոլեկուլի հատված։
  • Սեկվենավորում - ԴՆԹ-ի կամ սպիտակուցների մոլեկուլներում նուկլեոտիդային կամ ամինաթթվային հաջորդականությունների պարզում։
  • Սելեկիվ միջավայրեր - սննդային միջավայրեր, որոնց վրա կարող են աճել միայն որոշակի հատկանիշներով բջիջներ։
  • Սեպտում - բակտերիալ բջջի կենտրոնում առաջացող կառուցվածքներ, որոնք առաջանում են բաժանման պրոցեսի վերջում և բջիջը կիսում են երկու դուստր մասերի։
  • Սկրինինգ - ֆագերի կամ բջիջների այն խմբերի մաղումը, որոնք պարունակում են ԴՆԹ-ի ռեկոմբինանտ մոլեկուլներ։
  • Միաձուլված սպիտակուց (պոլիպեպտիդ) - սպիտակուց, որը առաջացել է երկու տարբեր պոլիպեպտիդների միաձուլումից։
  • Սոմատիկ հիբրիդներ - սոմատիկ բջիջների միաձուլումից ստացված բջիջ։
  • Սփեյսեր - ԴՆԹ-ում կամ ՌՆԹ-ում գեների միջև չկոդավորող նուկլեոտիդային հաջորդականություն։ Սպիտակուցներում այն միացնում է հարևան գլոբուլյար դոմենները։
  • Սփլայսինգ - մոլեկուլի ներքին մասերի հեռացման ճանապարհով ֆունկցիոնալ սպիտակուցի կամ մատրիցային ՌՆԹ-Ի առաջացման պրոցես (ՌՆԹ-ի մոտ ինտրոններ, իսկ սպիտակուցների մոտ՝ ինտեիններ)
  • Սուպերպրոդուցենտ - բակտերիալ շտամ, որը նպատակաուղղված է որոշակի նյութի մեծ քանակներով սինթեզի համար։

Վ խմբագրել

  • Վակցինա - թուլացված կամ սպանվաած ինֆեկցիոն ագենտի կամ նրա առանձին մասերի պրեպարատներ (վիրուսի կամ բակտերիայի), որոնք կրում են հակագենային դետերմինանտներ և որոնք իվիճակի են առաջացնել իմունիտետ տվյալ ինֆեկցիայի նկատմամբ մարդու կամ կենդանիների օրգանիզմներում։ Բացի դրանից վերջին ժամակահատվածում ստեղծվել են վակցինաներ գենային ինժեներիայի մեթոդներով (այդպիսի վակցինայի օրինակ կարող է հանդիսանալ հեպատիտ-B-ի դեմ վակցինան։
  • Վեկտոր - ԴՆԹ-ի մոլեկուլ, որը ունակ է մտնել օտար ԴՆԹ և ավտոնոմ ձևով կրկնապատկվել։ Այն գործիք է հանդիսանում գենային ինժեներիայի համար։
  • Կլոնավորման համար վեկտոր - ցանկացած ոչ մեծ պլազմիդ, ֆագ կամ, ԴՆԹ պարունակող կենդանական վիրուս, որի մեջ կարող է ներմուծվել օտարածին ԴՆԹ։
  • Վիրուսներ - կյանքի ոչ բջջային ձևեր, որոնք ունակ են բջջի մետաբոլիկ պրոցեսները փոփոխել իրենց նպատակների համար և ստիպել բջջին սինթեզել վիրուսային մասնիկներ։ Վիրուսները կարող են ունենալ տարբել բնույթի կաղապարներ (ապիտակուցային, ճարպային և այլն) և որպես ժառանգական ինֆորմացիայի կրիչ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։

Տ խմբագրել

  • Տրանսդուկցիա - բակտերիոֆագի միջոցով ԴՆԹ-ի հատվածների տեղափոխում։
  • Տրանսկրիպցիա - ՌՆԹ-ի սինթեզ ԴՆԹ մատրիցայի վրա, որը իրականացվում է ՌՆԹ-պոլիմերազայի կողմից։
  • Տրանսկրիպտ - տրանսկրիպցիայի պրոդուկտ՝ ՌՆԹ, որը սինթեզվում է ԴՆԹ-ի տվյալ հատվածի վրա և կոմպլեմենտար է նրա թելիկներից մեկին։
  • Հակառակ տրանոկրիպտազ - ֆերմենտ, որը սինթեզում է ՌՆԹ-ի վրա նրան կոմպլեմենտար միաշղթա ԴՆԹ։
  • Տրանսլյացիա - սպիտակուցների պոլիպեպտիդային շղթաների սինթեզ, որը իրականացվում է ռիբոսոմներում։
  • Տրանսպոզոն - գենետիկական էլեմենտ, որը ռեպլիկացվում է ռեպլիկոնի կազմության մեջ և ընդունակ է ինքնուրույն տեղափոխությունների (տրանսպոզիցիաների) և քրոմոսոմային և վերքրոմոսոմային ԴՆԹ-ների մեջ ինտեգրման։
  • Տրանսքեկցիա - մեկուսացված ԴՆԹ-ի միջոցով բջիջների տրանսֆորմացիա։
  • Տրանսֆորմացիա - բջջի ժառանգական հատկանիխների փոփոխում, որը առաջանում է կլանված ԴՆԹ-ի միջոցով։
  • Տրանսֆորմացիա (մոլեկուլյար գենետիկայում) - գենետիկական ինֆորմացիայի տեղափոխում մեկուսացված ԴՆԹ-ի մոլեկուլի միջոցով։
  • Տրանսֆորմացիա (օնկոտրանսֆորմացիա) - բջիջների մասնակի կամ լրիվ դիֆերենցում, որը առաջանում է բջիջների աճի կարգավորման խախտումներով։
  • Ընդհանուր տրանսկրիպտազ - ֆերմենտ, որը կատալիզում է ԴՆԹ-ի սինթեզ և որպես մատրիցա օգտագործվում է ՌՆԹ։

Ց խմբագրել

  • Ցենտրոմեր - լոկուս քրոմոսոմում, որը ֆիզիկորեն անհրաժեշտ է բաժանման ժամանակ հոմոլոգ քրոմոսոմների ճիշտ բաշխման համար։

Փ խմբագրել

  • Փոփոխականություն - էվոլյուցիոն զարգացման ընթացքում նոր հատկանիշների առաջացում և գոյություն ունեցող հատկանիշների կատարելագործում։

Ք խմբագրել

  • Քրոմատին - դեզօքսիռիբոնուկլեոպրոտեիդի թելաձև կոմխլեքս մոլեկուլներ, որոնք կազմված են ԴՆԹ-ից և նրա հետ միացած հիստոններից։

Օ խմբագրել

  • Օլիգոնուկլեոտիդ - ԴՆԹ-ի շղթա, որը կազմված է (2-ից - 20) մի քանի նուկլեոտիդային մնացորդներից։
  • Օնկոգեներ - գեներ, որոնց արտադրանքները էուկարիոտ օրգանիզմներին տրանսֆորմացնում են այնպես, որ նրանք ընդունում են ուռուցքային բջիջների հատկություններ։
  • Օնկորնավիրուս - ՌՆԹ պարունակող վիրուս, որը առաջացնում է նորմալ բջիջների վերափոխումը քաղցկեղայինների։ Իր կազմության մեջ պարունակում է հակառակ տրանսկրիպտազ։
  • Օպերատոր - գենի (օպերոնի) ռեգուլյատոր հատված, որի հետ սպեցիֆիկ ձևով միանում է ռեպրեսորը և հետևաբար կանխարգելում տրանսկրիպցիայի սկիզբը։
  • Օպերոն - միասին տրանսկրիբացվող գեների ամբողջություն, որոնք սովորոբար կոդավորում են իրենց մոտ բիոքիմիական պրոցեսներ։

Ֆ խմբագրել

  • Ֆենոտիպ -օրգանիզմի հատկանիշների արտահայտում, որը կախված է ինչպես գենոտիպի, այնպես էլ արտաքին միջավայրի գործոններից։
  • Ֆակտոր F (ֆերտիլության ֆակտոր, սեռական ֆակտոր) -կոնյուգատիվ F-պլազմիդ, որը հայտվաբերվել է E. coli-ի բջիջներում։

Ծանոթագրություններ խմբագրել