Գեյլ Սոնդերգարդ (անգլ.՝ Gale Sondergaard, ազգանունը դանիերեն արտասանվում է Սյոներգոր, փետրվարի 15, 1899(1899-02-15)[1], Լիչֆիլդ, Մինեսոտա, ԱՄՆ - օգոստոսի 14, 1985(1985-08-14)[1], Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» մրցանակի դափնեկիր, համաշխարհային կինոյի պատմության ութ դերասանուհիներից մեկը, որ ստացել է այս մրցանակը երկրորդ պլանում իր դեբյուտային դերակատարման համար։

Գեյլ Սոնդերգարդ
անգլ.՝ Gale Sondergaard
Ծնվել էփետրվարի 15, 1899(1899-02-15)[1]
ԾննդավայրԼիչֆիլդ, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 14, 1985(1985-08-14)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Herbert Biberman?
Պարգևներ և մրցանակներ
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար

Կենսագրություն խմբագրել

Գործունեություն խմբագրել

Էդիթ Հոլմ Սոնդերգարդը ծնվել է 1899 թվականի փետրվարի 15-ին, Մինեսոտա նահանգի Լիչֆիլդ քաղաքում, դանիական ընտանիքում։ Դերասանական արվեստ է սովորել Մինեապոլիսի դրամատիկական արվեստի դպրոցում։ Նա առաջին անգամ կինոյում հայտնվել է 1936 թվականին «Դժբախտ Էնթոնը» ֆիլմում, իսկ առաջին դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ դառնալով առաջինը, որը հաղթել է այս անվանակարգում[2][3]։ Դրանից հետո Սոնդերգարդը բավականին հաջողակ դերասանուհի է դարձել, հետագայում նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Սալեմի աղջիկը» (1937), «Յոթերորդ երկինք» (1937) և «Էմիլ Զոլայի կյանքը» (1937)[4]:

Գեյլ Սոնդերգարդը «Walt Disney»-ի «Սպիտակաձյունիկ և յոթ թզուկներ» (1937) անիմացիոն կինոնկարում եղել է Չար թագուհու կերպարը ստեղծելու նախատիպը։ 1939 թվականին նրան առաջարկել են չար կախարդի դերը «Օզ երկրի կախարդը» ֆիլմում, սակայն նկարահանումների համար ի վերջո ընտրվել է Մարգարեթ Հեմիլթոնը այն բանից հետո, երբ MGM ղեկավարությունը որոշել է, որ կախարդի կերպարը պետք է տգեղ լինի։ Սոնդերգարդը, վախենալով իր հետագա կարիերայի համար, որոշել է հրաժարվել այդ դերից։

1940 թվականին դերասանուհին խաղացել է երևի թե իր ամենաճանաչելի դերը «Նամակ» ֆիլմում նենգ կնոջ դերը, որտեղ նա նկարահանվել է Բեթ Դևիսի հետ։ 1946 թվականին Գեյլը կրկին առաջադրվել է «Օսկարի»՝ «Աննան և Սիամի թագավորը» կինոնկարում լեդի Թիանգի դերի համար, բայց մրցանակը շահել է Էնն Բաքսթերը[5]։

1978 թվականին Գեյլ Սոնդերգարդը խաղացել է այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի դերը «Անաստասիա» պիեսում Մասաչուսեթսի համալսարանում:

Անձնական կյանք խմբագրել

1930 թվականին Սոնդերգարդն ամուսնացել է ռեժիսոր Հերբերտ Բիբերմանի հետ։ Սա նրա երկրորդ ամուսնությունն էր։ 1950-ական թվականների սկզբին նրա կարիերան ծանր հարված է ստացել Միացյալ Նահանգներում սկսված մակկարտիզմ կոչվող երևույթի պատճառով։ Ամուսինը մեղադրվել է կոմունիզմը համակրելու մեջ, և նրանք միասին ներառվել են Հոլիվուդի «սև ցուցակում»[6]։ Դերասանուհին և նրա ամուսինը վաճառել են իրենց տունը Հոլիվուդում և տեղափոխվել Նյու Յորք, որտեղ նա մասնագիտացել է թատրոնում։ Ընդմիշտ թողնելուց առաջ Գեյլ Սոնդերգարդը ևս մի քանի անգամ հայտնվել է կինոյում և հեռուստատեսությունում։ Նա մահացել է ուղեղային անոթային թրոմբոզից, 1985 թվականի օգոստոսի 14-ին, Կալիֆոռնիաում, 86 տարեկան հասակում[2][7]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1936 ֆ Դժբախտ Էնթոնը Anthony Adverse Ֆեյթ Պալելոգուս
1937 ֆ Սալեմի աղջիկը Maid of Salem Մարտա Հարդինգ
1937 ֆ Յոթերորդ երկինք Seventh Heaven Նանա
1937 ֆ Էմիլ Զոլայի կյանքը The Life of Emile Zola Լուիս Դրեյֆուս
1939 ֆ Խուարես Juarez կայսրուհի Եվգենյա
1939 ֆ Ազատության որդիներ Sons of Liberty Ռեյչել Սոլոմոն
1940 ֆ Կապույտ թռչուն[8] The Blue Bird Տայլետ
1940 ֆ Զորրոյի նշանը The Mark of Zorro Ինես Կինտերո
1940 ֆ Նամակ The Letter օրիորդ Խեմոնդ
1942 ֆ Իմ սիրած շիկահերը My Favorite Blonde տիկին Ստեֆան Ռունիկ
1944 ֆ Սարդ կինը[7] The Spider Woman Ադրեա Սպեդինգ
1944 ֆ Սուրբծննդյան տոները Christmas Holiday միսիս Մոնետ
1946 ֆ Աննան և Սիամի թագավորը Anna and the King of Siam լեդի Թիանգ
1947 ֆ Ճանապարհ դեպի Հռոմ Road to Rio Քեթրին Վեյիլ
1976 ֆ Ձի անունով մարդու վերադարձը The Return of a Man Called Horse Լոսիխա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1937 թվական՝ «Օսկար» մրցանակ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի («Դժբախտ Էնթոնը»)
  • 1947 թվական՝ «Օսկար» մրցանակ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի («Աննան և Սիամի թագավորը», առաջադրում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Axel Nissen (2007). Actresses of a Certain Character: Forty Familiar Hollywood Faces from the Thirties to the Fifties. McFarland & Company. էջեր 196–202. ISBN 978-0-7864-2746-8.
  3. «The 9th Academy Awards». Oscars.org. Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Gale Sodergaard». AFI Catalog of Feature Films. American Film Institute. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «1946 19th Oscar nominees». Oscar.org. Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  6. David J. Hogan (2014 թ․ հունիսի 1). The Wizard of Oz FAQ: All That's Left to Know About Life, According to Oz. Applause Theatre & Cinema Books. էջեր 113–115. ISBN 978-1-4803-9719-4.
  7. 7,0 7,1 Folkart, Burt A. (1985 թ․ օգոստոսի 15). «Gale Sondergaard Dies; Movies' 'Spider Woman'». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. Peter Lev (2013 թ․ մարտի 15). Twentieth Century-Fox: The Zanuck-Skouras Years, 1935–1965. University of Texas Press. էջեր 67–68. ISBN 978-0-292-74447-9.