Գեղարվեստական կոմբինատ (Վանաձոր)

Վանաձոր գեղարվեստական կոմբինատ, խորհրդային շրջանի թեթև արդյունաբերության ձեռնարկություն ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձորում (նախկինում՝ Կիրովական)

Հիմնադրվել էր 1966 թվականին։

Թողարկում էր կուլտուր-կենցաղային, տնտեսական գործածության ու արդուզարդի ապրանքներ, պլաստմասյա իրեր, հուշանվերներ, լուսատեխնիկական սարքավորում։ 1973 թվականից կարի արտադրության մասնաճյուղ ուներ Դիլիջանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 467 CC-BY-SA-icon-80x15.png