Գեղարվեստական կերամիկայի արվեստը Ադրբեջանում
Կերամիկայի արվեստը Ադրբեջանում (ադրբ.՝ Azərbaycanda bədii keramika sənəti) հայտնի է դեռևս վաղնջական ժամանակներից։ Քանի որ մերօրյա Ադրբեջանի տարածքում առկա են կերամիկայի համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ապա դա հնարավորություն է ընձեռում լայնորեն ուսումնասիրել կերամիկական տեխնիկան իր բոլոր տեսակներով[1]։

Պատմություն
խմբագրելՄերօրյա Ադրբեջանի տարածքում կերամիկայի նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում։ Սկզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն։ Այնուհետև կերամիկայի արվեստը ծառայել է նաև որպես նշանների, զարդանախշերի, դաջվածքների, գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց։
Կերամիկայի արվեստ պատմության մեջ նշանակալից են հին սևապատկեր և կարմրապատկեր սկահակները։ Ադրբեջանի տարածքում հայտնաբերված ամենահին կերամիկական իրերը վերագրվում են Նեոլիթի սկիզբին։ Մ.թ.ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը։
X-XIII դդ. է վերագրվում շողյունապատ, ինչպես նաև գունավոր, թափանցիկ, ջնարակապատ բարձրորակ հախճապակու արտադրությունը։ Սկսած XIII դարից, թաթար-մոնղոլական, այնուհետև սելջուկյան արշավանքների հետևանքով, Ադրբեջանի տնտեսական անկմանը զուգընթաց գրեթե դադարում է կերամիկայի հետագա զարգացումը, սկսում է գերակշռել չոր, ընդհանուր նախշը[2]։
19-րդ դարում և սկզբին 20-րդ դարի սկզբին կերամիկական իրերը արդեն զարդարել են Բաքվի միլիոնատերերի առանձնատները։
Շաքիյում կերամիկայի և կիրառական արվեստի կենտրոն
խմբագրելՇաքիի կերամիկայի և կիրառական արվեստի կենտրոն հիմնադրվել է 2018 թվականին։ ABAD հասարակական կազմակերպության Շեկիի կերամիկայի և կիրառական արվեստի կենտրոնի շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջում և օգտագործվել որպես զորանոց։ 1918 թվականին շինությունը, որը գտնվում է վատ վիճակում և արտակարգ իրավիճակներում, վերակառուցվել է և կենտրոնը համալրվել է ժամանակակից սարքավորումներով[3]։
Գրականություն
խմբագրել- Наджафова Н. Художественная керамика. Б., Изд-во «Язычы», 1983.
- Azərbaycan İncəsənəti. Bakı.1992.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «intangible.az». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «XII-XIII əsrin əvvəlinə aid keramika nümunələri». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Գեղարվեստական կերամիկայի արվեստը Ադրբեջանում