Բացել գլխավոր ցանկը
Գեղավեր
Speerdistel.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Cynareae
Ցեղ Գեղավեր (Cirsium)
Mill., 1754

Գեղավեր (լատ.՝ Cirsium)[1] , տատասկ, փշփշուկ, բորիկոնիմ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200, Հայաստանում՝ 17 տեսակ՝ թարթիչավոր գեղավեր (C.ciliatum),ալեհեր գեղավերը (C. incanum), անատոլիական գեղավերը (C. anatolicum), սովորական գեղավերը (C. vulgare) և այլն։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։

ՏարածվածությունԽմբագրել

Աճում է ամենուր, վնասում լեռնատափաստանային և բարձրադիր գոտիների հացաբույսերը, բազմամյա խոտաբույսերը, աղբոտում ցելերը։ Ցողունը կանգուն է, բարձր՝ 40- 200 սմ։

ԿառուցվածքԽմբագրել

Տերևները երկարավուն-նշտարաձև են, եզրերը՝ բլթակաձև կլորված կամ ամբողջական, փշոտ։ Զամբյուղները խմբված են ողկուզանման կամ գլխիկահուրանանման ծաղկաբույլերում։ Ծաղիկները խողովակավոր են, կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակավուն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Սերմերը մերկ են, հարթ՝ կողքերից սեղմված։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, ինսուլին, ալկալոիդներ, վիտամին C և այլն։ ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է քաղցկեղի, վերգետնյա մասի եփուկը՝ ստամոքսացավի, գլխացավի, նևրոզի, նյութափոխանակության խանգարման ժամանակ, նաև որպես հակաբորբոքային, լեղամուղ, քրտնաբեր, ցավագըրկող միջոց։ Թարմ ծաղիկներն օգտագործում են բերանի տհաճ հոտի դեպքում, սերմերից ստացվող յուղը՝ օճառի արտադրության մեջ։ Որոշ տեսակներ օժտված են միջատասպան հատկությամբ։ Մեղրատու է։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Everitt J.H., Lonard R.L., Little C.R. (2007)։ Weeds in South Texas and Northern Mexico։ Lubbock: Texas Tech University Press  ISBN 0-89672-614-2

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Напісанне Бадзяк у адпаведнасці з БЭ ў 18 тамах., Т.2. Мн., 1996, С.213
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։