Գեղասար (լեռ)
լեռ Գեղարքունիքի և Արարատի մարզերի սահմանագլխին (Ուղտուպար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղասար
Գեղասար, Փոքր Ակաղ, Փոքր Աղդաղ, Փոքր Սպիտակասար, լեռնագագաթ Հայաստանի Արարատի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին, Ուղտուպարի լեռներում։ Հրաբխային գմբեթ է՝ առանց խառնարանի։ Լանջերի լանդշաֆտը լեռնամարգագետնային է (ալպյան)։ Բացարձակ բարձրությունը 3443 մ է։ Գեղասարի լանջերից են սկիզբ առնում մի շարք գետեր՝ այդ թվում Ազատ գետի Քաջառու վտակը։ Բուսականությունը ալպիական է[1][2]։
Գեղասար | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արարատի մարզ և Գեղարքունիքի մարզ |
Լեռնաշղթա | Ուղտուպար |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3443 մետր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 29 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 825 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղասար (լեռ)» հոդվածին։ |