Գելի բոխի ծալքաթև

բույսերի տեսակ
Գելի բոխի ծալքաթև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Գելի բոխի (Prangos)
Տեսակ Գելի բոխի ծալքաթև (P. lophoptera)
Միջազգային անվանում
Prangos lophoptera

Գելի բոխի ծալքաթև (լատին․՝ Prangos lophoptera), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Շիրակի, Երևանի, Դարեղեգիսի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում hայտնի են 12 պոպուլյացիաներ։ Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Շատ պոպուլյացիաների համար, կապված դժվարացած սերմային բազմացման, աճելավայրերի կորստի, գյուղատնտեսական և բնակելի կառույցների ստեղծման և անասունների կողմից տրորման հետ, առկա է սպառնալիք։ Հայկական պոպուլյացիան սահմանակից է Թուրքիայում, Նախիջևանում և Իրանում աճող բազմաթիվ պոպուլյացիաների հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.