Գեդեոն Միրաղյան
Գեդեոն Բարսեղի Միրաղյան (հունիսի 28, 1859, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 27, 1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն), հայ դերասան և մանկավարժ։
![]() | |
---|---|
Ծնվել է | 1859 հունիսի 28 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | հունվարի 27, 1919 | (տարիքը 59)
Մահվան վայր | Թիֆլիս |
Կրթություն | Ներսիսեան դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, մանկավարժ |
Գևորգ Միրաղյանի եղբայրը։
ԿենսագրությունԽմբագրել
Գեդեոն Միրաղյանը ծնվել է Թիֆլիսում։ 1887 թվականից դասավանդել է Հավլաբարի (Թիֆլիս) ծխական, Ներսիսյան, Արհեստավորաց դպրոցներում։ Պրոֆեսիոնալ թատրոնի բեմ է բարձրացել 1884 թվականին։ 1889 թվականից խաղացել է նաև վրացական թատրոնում՝ Գեդևանով ազգանունով։ Եղել է կատակերգական և բնութագրական դերերի լավագույն մեկնաբան։
Լավագույն անձնավորումներից են՝ Պեպո, Գիժ Մոզի, Զամբախով, Իսայի (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «Խաթաբալա»), Բոբչինսկի (Գոգոլի «Ռևիզոր»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»)։ Հեղինակ է մի շարք թարգմանությունների (Ա․ Ցագարելիի «Սիբիրական»-ը, 1908, և այլն)։ Աշխատակցել է «Գեղարվեստ», «Հուշարար», «Մշակ» և այլ պարբերականների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 614)։ |