Գեգութիի թագավորական պալատ (վրաց.՝ გეგუთის სასახლე), վրացական միջնադարյան թագավորական պալատ, այժմ՝ ավերված, համանուն գյուղի մոտ, Վրաստանի Քութաիսի քաղաքից 7 կմ դեպի հարավ։

Գեգութիի թագավորական պալատի ավերակներ

Գեգութիի պալատի համալիրի ավերակները զբաղեցնում են 2000 մ2 տարածք Ռիոն գետի երկայնքով։ 1953-1956 թվականների լայնածավալ աշխատանքները թույլ են տվել մասնագետներին առանձնացնել հնագիտական շերտերը և վերակառուցել ճարտարապետական ձևը և ձևավորումը, որը թվագրվում է 12-րդ դարին, ժամանակաշրջան, երբ Գեգութիի մասին առաջին գրավոր հիշատակումը հայտնվել է Վրաստանի ժամանակագրության մեջ։ Ամենավաղ կառուցվածքը պարզ, մեկ սենյականոց կառույց էր ընդարձակ կրակարանով՝ թվագրված ավելի վաղ՝ 8-9-րդ դարերին։ Թագավորական համալիրի հիմնական մասը, կառուցված վրաց արքա Գեորգի III-ի (թագավորել է 1156–1184 թվականներին) հանձնարարությամբ, երեք մետրանոց բարձր քարե սալիկի վրա կառուցված չորս-հարկանի աղյուսի կառույց է` ընդարձակ, խաչաձև կենտրոնական սրահով, վերջավորված քափակուսի աշտարակի վրա հենված 14 մ տրամագծով գմբեթով։ Ամբողջ շենքը պատված և ամրացված է զանգվածային սյուներով։ Դեպի արևմուտք տեղակայված լրացուցիչ կառույցները և պալատական եկեղեցին ավելի ուշ ժամանակաշրջանի են պատկանում՝ թվագրված 13-14-րդ դարերին։

Գեգութիի պալատի ավերակների կարևորությունը ընդգծվում է նրա աշխարհիկ բնույթով, քանի որ միջնադարյան վրաց ճարտարապետության պահպանված հուշարձաններից շատերը եկեղեցիներ ու վանքեր են։ Միջնադարյան աշխարհիկ հովանավորության (հիմնականում մեծածավալ զարդանկարված շրջանով պալատներ) գրառումներ գոյություն ունեն վրացական գրավոր աղբյուրներում, չնայած միայն ամրոցների արտաքին տեսքը և Գեգութիի ավերակները վկայում են կառուցման աշխատանքների ծավալի մասին[1]։

Վ. Ցինցաձեի վերակառուցման ուրվագիծը

Գեգութիի թագավորական պալատի հիմնական համալիրը կառուցվել է միջնադարյան Վրաստանի «ոսկե դարը» համարվող ժամանակաշրջանում։ Չնայած վրացական արքունիքը բավականին փոփոխական էր, այնուամենայնիվ թագավորության երկրորդ մայրաքաղաքին և խոշոր մշակույթի կենտրոնին մոտ այս մասշտաբի արքայական պալատի ստեղծումը կարելի է հասկանալ որպես ավելի հիմնավորված, կայսերական արքունիք և թագավորական կառավարում ստեղծելու պահանջ, որն իսկապես իր գագաթնակետին հասավ Թամար թագուհու թագավորության ժամանակ (1184-1213 թվականներ)[2]։

Գեգութիի պալատը հաճախ հիշատակվում է վրացական տարեգրության մեջ որպես վրացական արքունիքի սիրելի հանգստավայր։ Թամար թագուհու թագավորության օրոք դա այն տեղն էր, որտեղ նրա նախկին ամուսինը՝ իշխան Յուրի Բոգոլյուբսկին, թագադրվել է ապստամբ ազնվականների կողմից 1191 թվականի թագուհու դեմ ձախողված հեղաշրջման ժամանակ[2]։

2016 թվականին ավերակները շուրջը տեղադրվել է ապակե վահանակ, որպեսզի այցելուներին ցուցադրվի հուշարձանի ամբողջական բնօրինակ ուրվագիծը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jane Turner (ed., 1996). The Dictionary of Art, p. 331. Grove, 1-884446-00-0.
  2. 2,0 2,1 Antony Eastmond (1998), Royal Imagery in Medieval Georgia, pp. 152, 188-190. Penn State Press, 0-271-01628-0.
  3. «Technology shows historic Geguti Palace 800 years ago». Agenda.ge. 2016 թ․ մարտի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել