Գեբելեյն (արաբ․՝ الجبلين‎‎: Երկու լեռներ, եգիպ.՝ Inerty կամ Per-Hathor, հուն․՝ Pathyris or Aphroditopolis)[1], հնագույն եգիպտական քաղաք, որը գտնվում է Նեղոսի ափին, մոտավորապես 40 կմ հեռավորության վրա հարավից՝ Թեբեից և Վադի-էլ-Գեդիդից։

Բնակավայր
Գեբելեյն
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Ժամային գոտիUTC+2
Գեբելեյն (Եգիպտոս)##
Գեբելեյն (Եգիպտոս)

Տեղանքի ժամանակակից անվանումը արաբերեն հնչում է որպես Նագա-էլ-Գերիրա արաբ․՝ الغريرة‎‎‎:

Հնագիտություն խմբագրել

Գեբելեյնը հայտնի է մեծ գերեզմանատնով, որը գոյություն է ունեցել մինչդինաստիական ժամանակաշրջանից մինչև Միջին թագավորություն[2][3]։ Քաղաքի նկատմամբ հնագիտական հետաքրքրությունը հայտնվեց 18-րդ դարի սկզբին և այն ընդգրկվել է Բենուա դե Մայեի «Եգիպտոսի նկարագրություն» աշխատության մեջ[4]։ Այն հնագիտական գտածոները, որոնք հայտնաբերվել են այստեղ, վաճառվում են հնությունների շուկայում և մտնում են Թուրինի, Կահիրեի, Բեռլինի, Լիոնի և Բրիտանական թանգարանների հավաքածուի մեջ։

Մինչդինաստիական մումիաներ խմբագրել

Գեբելեյնում հայտնաբերվել են բադարյան մշակույթի վեց բնական մումիֆիկացված մարմիններ, որոնց մահը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 3400 թվական, այսինքն մինչև Եգիպտոսի մինչդինաստիական ժամանակաշրջանը։ Գեբելեյնական մումիաները պեղվել են անապատում 19-րդ դարի վերջին Ուոլլիս Բաջեմի կողմից[5].:

1901 թվականից մումիաները ցուցադրվել են Բրիտանական թանգարանի ցուցահանդեսների ժամանակ[6]։

Հաթոր տաճար խմբագրել

Գեբելեյնում նույնպես պահպանվել են Հաթոր տաճարի (արևելյան թեքությամբ) փլատակներ` կավե աղյուսների և II-III դինաստիաների թագավորական ստելաների զարդատախտակների թվով[7]։ Ներկայացվել են արձանագրություններ Երկրորդ անցումային շրջանի կառավարիչների մասին, ներառյալ Դեդումոս II-ի ստելայի, Ջուդատկար Մոնտեմսաֆի քարի և Սեկեմտաու անունով կառավարչի ստելայի վրա։ Հիքսոսների կառավարիչները նույնպես հիշատակվում են ինչպես օրինակ Ապոպի I-ը և Հիանը։

Ուշ ժամանակաշրջանի գտածոները ներառում են քահանայապետ Ամոն Մենհեպերի և նրա կողակից Իսետեմհեբի անուններով աղյուսներ։ Հնարավոր է, որ աղյուսը ստացվել է նավահանգստից, որը սահմանակից է տաճարին։ Պտղոմեոսի դարաշրջանից պահպանվել են Պտղոմեոս VIII Էվերգետ II-ի արձանից բեկորներ։

Պտղոմեոսի ժամանակաշրջան խմբագրել

Պտղոմեոս VI Ֆիլոմետորի կառավարման տարիներին Գեբելեյնում գոյություն է ունեցել ռազմական ճամբար, որի արդյունքում մ.թ.ա. 186 թվականին տեղի է ունեցել Թեբեի ապստամբությունը[8]։ Ճամբարը ոչնչացրել են ապստամբները մ.թ.ա. 88 թվականին, իսկ տեղանքում մարդիկ նույն մասշտաբով չեն բնակվել։ Հարյուրավոր դեմոտիկական և հունական պապիրուսներ և օստրակոններ, որոնք պատկանում էին զինծառայողներին և տեղի տաճարին, հայտաբերվել են 1890-1930 թվականների ավերակների ժամանակ։ Այստեղ ներառված է Հորոսի վարձկանի, Նեհոտեսի որդու և Դրիտոնի հեծյալի արխիվը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Encyclopedia of the archaeology of ancient Egypt. — London: Routledge, 1999. — С. 338. — 938 с. — ISBN 0415185890
  2. «Gebelein human mummy, 3400 BC». British Museum. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
  3. «Cosmetic-box, Graeco-Roman». British Museum. 2010 թ․ մայիսի 14. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
  4. Mascrier, Jean Baptiste Le & de Maillet, Benoit Description de l'Egypte / Louis Genneay. — 1735.
  5. E. A. Wallis (Ernest Alfred Wallis) Budge By Nile and Tigris, a narrative of journeys in Egypt and Mesopotamia on behalf of the British museum between the years 1886 and 1913. — London, J. Murray, 1920. — 562 с.
  6. Maev Kennedy (1987 թ․ հոկտեմբերի 14). «Ancient Egyptian given new lease of life: Maev Kennedy goes down among the dead men at the British Museum to see a mummy made up». The Guardian (London). {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  7. Porter, Bertha; Moss, Rosalind Topographical Bibliography of Ancient Egyptian Hieroglyphic Texts, Reliefs and Paintings, V Upper Egypt : Sites. — Griffith Institute, 2004. — Т. V.
  8. J. G. Manning Land and Power in Ptolemaic Egypt: The Structure of Land Tenure. — Cambridge University Press, 2003.

Արտաքին հղումներ խմբագրել