Գդանսկի բժշկական համալսարան
Գդանսկի բժշկական համալսարան (լեհ.՝ Gdański Uniwersytet Medyczny), բարձրագույն ուսումնական բժշկական հաստատություն Լեհաստանի Գդանսկ քաղաքում։ Հյուսիսային Լեհաստանի ամենահին և ամենախոշոր բժշկական ուսումնական հաստատությունն է։
Գդանսկի բժշկական համալսարան լեհ.՝ Gdański Uniwersytet Medyczny | |
---|---|
![]() | |
Տեսակ | medical school? |
Հիմնադրված է | նոյեմբերի 8, 1945 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գդանսկ |
Պարգևներ | |
Կայք | gumed.edu.pl |
![]() ![]() Գդանսկի բժշկական համալսարան, Լեհաստան | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Համալսարանն ստեղծվել է 1454 թվականին, երբ այդ ժամանակվա Դանցիգում հիմնադրվեկ է վիրաբույժների ցեխ, ապա բժշկական ամբիոն Ակադեմիական գիմնազիայում (Atheneum Gedanense)։
1935 թվականին Դանցիգ ազատ քաղաքի սենատը որոշել է ստեղծել գործնական պարապմունքների բժշկական ակադեմիա (Die Staatliche Akademie für Praktische Medizin zu Danzig)։ 1945 թվականից հետո այն վերակազմավորվել է որպես Բժշկական ակադեմիա։ 1950 թվականից մինչև 2009 թվականի մայիսի 19-ն այն գործել է որպես Գդանսկի բժշկական ակադեմիա։
ԿառուցվածքԽմբագրել
Ներկայումս համալսարանում գործում են հետևյալ ֆակուլտետները․
- Բժշկական ֆակուլտետ ստոմատոլոգիայի բաժանմունքով,
- Առողջապահության ֆակուլտետ բժշկական խնամքի բաժանմունքով,
- Դեղագործության ֆակուլտետ լաբորատոր բժշկության բաժանմունքով.
- Կենսատեխնոլոգիայի միջբուհական ֆակուլտետ, որ ստեղծվել է Գդանսկի համալսարանի հետ միասին։
2003 թվականին Գդանսկի բժշկական համալսարանի կառուցվածքը Գդինյայում ընդգրկել է Միջգերատեսչական ինստիտուտ ծովային և արևադարձային բժշկության ոլորտում (ստեղծվել է 1935 թվականին)։
Ըստ սովորողների թվի՝ Գդանսկի բժշկական համալսարանն ընդգրկված է Լեհաստանի ամենախոշոր ուսումնական հաստատությունների առաջին եռյակում։
ՎարկանիշԽմբագրել
Երկիրը ԳԲՀ-ը ճանաչել է որպես Լեհաստանի լավագույն համալսարաններից մեկը։
- Ազգային վարկանիշ․ 2017 թվականին ըստ շահույթ չհետապնդող Perspektywy կրթական կազմակերպության (այն սկսել է լեհական համալսարաններին վարկանշել սկսած 1998 թվականից), Գդանսկի բժշկական համալսարանը՝ որպես բժշկական դպրոց, զբաղեցրել է 2–րդ հորիզոնականը[1] և 8–րդը՝ որպես ազգային համալսարան[2].։
- International Ranking:
- U.S. News & World Report: ԳԲՀ–ն՝ որպես Կլինիկական բժշկության համալսարան, Լավագույն գլոբալ համալսարանների 2017 թվականի ցանկում զբաղեցրել է 320-րդ հորիզոնականը[3].
- Շանհայի ակադեմիա, Աշխարհի համալսարաններ․ ԳԲՀ–ը՝ որպես Կլինիկական բժշկության համալսարան, ստացել է 301-400[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Uczelnie medyczne - Ranking Szkół Wyższych PERSPEKTYWY 2017»։ www.perspektywy.pl (pl-pl)։ Վերցված է 2017-07-05
- ↑ «Ranking Uczelni Akademickich - Ranking Szkół Wyższych PERSPEKTYWY 2017»։ www.perspektywy.pl (pl-pl)։ Վերցված է 2017-07-05
- ↑ «Top Clinical Medicine in the World | US News Education»։ Վերցված է 2017-07-05
- ↑ «ShanghaiRanking's Global Ranking of Academic Subjects 2017 - Clinical Medicine | Shanghai Ranking - 2017»։ www.shanghairanking.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-16-ին։ Վերցված է 2017-07-05