Գարսևան Վարշամյան

հայ հեղափոխական

Գարսևան Արամի Վարշամյան (1890, Սևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հարավային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1907 թվականից։

Գարսևան Վարշամյան
Ծնվել է1890
ԾննդավայրՍևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1952
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական

Սովորել է ծխական դպրոցում, Թիֆլիսում։ Աշխատել է տպարանում, որտեղ և ծանոթացել է հեղափոխական բանվորների հետ, կատարել նրանց հանձնարարությունները։ Ձերբակալվել և արտաքսվել է քաղաքից։ 1906 թվականին տեղափոխվել է Բաքու։ 1909 թվականին ընտրվել Է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ 1910 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 4 տարվա տաժանակրության, որը փոխարինվել է ցմահ բնակությամբ Սիբիրում։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո եղել է Տուրուխանյան երկրամասի մատակարարման գծով լիազոր, այնուհետև՝ Ենիսեյի նահանգմիության վարչության անդամ։ 1923 թվականին տեղափոխվել է Երևան և տնտեսական պատասխանատու աշխատանք վարել զանազան ձեռնարկություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։