Գարունը փոքր քաղաքում

Գարունը փոքր քաղաքում [1] (չին.՝ 小城之春), չինական ռեժիսոր Ֆեյ Մուի մելոդրաման: Պրեմիերան կայացել է 1948 թվականին: Սցենարը հիմքում Լի Տյանցզի պատմվածքն է: Ֆիլմը համարվում է չինական կինոմատոգրաֆիայի դասական գործերից [2]:

Picto infobox cinema.png
Գարունը փոքր քաղաքում
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա
Թվական1948
Լեզուդասական չինարեն
ՌեժիսորFei Mu?
ԴերակատարներWei Wei? և Li Wei?
ԿինոընկերությունWenhua Film Company?
Տևողություն98 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է մի ժամանակ բարգավաճած Դայ ընտանիքի մասին: Դայ Լիյանը՝ ընտանիքի գլխավորը, հաշմանդամ է և նա ամբողջ օրը անցկացնում է իր այգում՝ կարոտելով հին ժամանակները: Նրա ամուսնությունը Չժոու Յույվենի հետ արդեն վաղուց սիրուց զրկված է, բայց այնուամենայնիվ նրանք հոգ են տանում միմյանց մասին: Այդ տխուր, բայց անփոխարինելի օրերին հայտնվում է Դայ Լիյանի մանկության ընկերը՝ Չժան Չժիչենը (Լի Վեյ): Նա հետաքրքրված է եղել Չժոու Յույվենով մինչև հանդիպելը ամուսնու հետ: Ֆիլմի մնացած մասը կենտրոնացած է Չժան Չժիչենի զգացմունքների և ամուսնու հանդեպ պարտականությունների հանդեպ կոնֆլիկտի վրա:

Դերասանական կազմԽմբագրել

  • Վեյ Վեյ (韋偉) — Չժոու Յույվեն (周玉紋 Zhōu Yùwén), հերոսուհի,
  • Շի Յուի (石羽) — Դայ Լիյան (戴禮言 Dài Lǐyán), նրա ամուսինը,
  • Լի ՎեյՉժան Չժիչեն (章志忱 Zhāng Zhìchén), Լիյանի մանկության ընկերը և Յույվենի նախկին սիրեցյալը,
  • Ցուի ՉաոմինԼաո Խուան (老黃 lǎo Huáng), Յույվենի և Լիյանի աղախինը,
  • Չժան ԽունմեյԴայ Սյու (戴秀 Dài Xiù), Լիյանի կրտսեր քույրը։

DVDԽմբագրել

Ֆիլմը կրիչներով թողարկվել է երեք անգամ.

  • 2006 թվական դեկտեմբերի 1 — ամբողջ տարածաշրջանում Guangzhou Beauty Culture Communication Co.Ltd ընկերություններում
  • 2007 թվական մայիսի 8 — ԱՄՆ, Կանադա տարածաշրջաններում Cinema Epoch ընկերություն (թողարկվել է անգլերեն ենթագրով)
  • 2015 թվական փետրվարի 23 — BFI երկու ընկերություններւմ անգլերեն ենթագրերով

Ազդեցություն, ռիմեյքներԽմբագրել

  • Hong Kong Film Award-ի ժամանակ ֆիլմն անվանեց որպես լավագույն չինական կինոնկար՝ ներկայացվելով 100 ամենալավ ֆիլմերի ցանկում 24-րդ արարողության ժամանակ (2005 թվական մայիսի 27)[3].
  • 2002 թվականին թողարկվեց ֆիլմի ռեմեյքը, որի ռեժիսորը Տյան Չժուանչժուանն էր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Дин Япин. Эпоха кинообразов: краткая история китайского кинематографа / Пер. с кит. О. Курто. — М.: Наука, Восточная литература, 2014. — Стр. 105—106.
  2. Spring in a Small Town | BFI | British Film Institute
  3. "‘Spring in a Small Town’ tops best 100 Chinese films," Sina English, March 15, 2005 (15 August 2006).

ԱղբյուրներԽմբագրել