Գարոնի դաշտավայր, ցածրադիր հարթավայր Ֆրանսիայի հարավ֊արևմուտքում, Գարոն գետի միջին և ստորին հոսանքի երկայնքով՝ Պիրենեյների և Կենտրոնական Ֆրանսիական զանգվածի միջև։ Երկարությունը շուրջ 200 կմ է, խոշոր քաղաքը՝ Բորդոն։

Անվանում խմբագրել

Անվանումը ստացել է Գարոն գետից։ Գրականության մեջ հաճախ հանդիպում է նաև Աքվիտանիայի դաշտավայր անվանումը՝ Ֆրանսիայի Աքվիտանիա պատմական մարզի անունով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».