Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գարիկ Ալեքսանդրի Առաքելյան (փետրվարի 2, 1965, Քարին տակ, Շուշիի շրջան - հունվարի 8, 1994, Սալահլի-Քենգեռլի, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն խմբագրել

1980-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988-1993 թվականներին մասնակցել է Շուշիի (Քարինտակ, Շուշի, Նաբիլար), Մարտակերտի (Չլդրան) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1993 թվականի հոկտեմբերից ծառայության է անցել Շուշիի պաշտպանական շրջանում։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Թաղված է Քարինտակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։