Ջուզեպպե Գարիբալդի (իտալ.՝ Giuseppe Garibaldiհուլիսի 4, 1807(1807-07-04)[1][2][3][…], Նիս, Առաջին ֆրանսիական կայսրություն[6] - հունիսի 2, 1882(1882-06-02)[1][2][4][…], Caprera, Իտալիայի թագավորություն[6]), իտալացի գեներալ, քաղաքական գործիչ, գրող, ինքնակենսագիր և ազգայնական, ով մեծ դերակատարություն է ունեցել ժամանակակից Իտալիայի պատմության մեջ։ Նա համարվում է մեր ժամանակների ամենանշանավոր գեներալներից մեկը, ով Կամիլլո Բենսո Կավուրի, Վիկտոր Էմանուիլ II-ի և Ջուզեպպե Մացցինիի հետ միասին հայտնի է որպես «Հայրենիքի հայրեր» տիտղոսի կրող։ Ջուզեպպե Գարիբալդին պատմությանն առավել հայտնի է որպես Ռիսորզիմենտոյի՝ իտալական համազգային շարժման առաջնորդ, ով հետագայում դարձել է Իտալիայի ազգային հերոս։

Ջուզեպպե Գարիբալդի
Giuseppe Garibaldi
Ջուզեպպե Գարիբալդին 1866 թվականին
Դրոշ
Դրոշ
Սիցիլիայի դիկտատոր
մայիսի 17 - նոյեմբերի 4, 1860
Նախորդող Ֆրանչեսկո II (որպես Երկու Սիցիլիայի թագավորության արքա)
Հաջորդող Վիկտոր Էմանուիլ II (որպես Իտալիայի թագավոր)
Դրոշ
Դրոշ
Ուրուգվայի ներկայացուցչական պալատի անդամ
փետրվարի 23 - սեպտեմբեր, 1848
Դրոշ
Դրոշ
Հռոմեական Հանրապետության հիմնադիր ժողովի անդամ
փետրվարի 23 - սեպտեմբեր, 1848
Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
փետրվարի 3 - փետրվարի 18, 1871
 
Կուսակցություն՝ Historical Far Left?, Ձախ, Action Party? և Երիտասարդ Իտալիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, ինքնակենսագիր, Դիմադրության մարտիկ, ռազմական գործիչ և վարձկան
Գործունեություն՝ Ֆարրապուսի ճակատամարտ
Ուրուգվայի քաղաքացիական պատերազմ
Իտալա-ավստրիական պատերազմ
Պապական մարզի հեղափոխություն
Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմ
Հազարամյա արշավանք
Հռոմեական առաջին արշավանք
Ավստրո-պրուս-իտալական պատերազմ
Մենտանեի ճակատամարտ
Ֆրանս-պրուսական պատերազմ
Ազգություն իտալացի
Ծննդյան օր հուլիսի 4, 1807(1807-07-04)[1][2][3][…]
Ծննդավայր Նիս, Առաջին ֆրանսիական կայսրություն
Վախճանի օր հունիսի 2, 1882(1882-06-02)[1][2][4][…] (74 տարեկան)
Վախճանի վայր Կապրերա, Սարդինիա, Իտալիայի թագավորություն
Թաղված Caprera
Քաղաքացիություն Թունիս Թունիս
Ուրուգվայ Ուրուգվայ
Սարդինիայի թագավորություն Սարդինիայի թագավորություն
Իտալիա Իտալիայի թագավորություն
Ֆրանսիա Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
Ամուսին Անիտա Գարիբալդի
Ջուզեպպինա Ռայմոնդի
Ֆրանչեսկա Արմոսինո
Զավակներ Մենոտտի, Ռոզա, Թերեզա, Ռիչոտտո, Կլելիա, Մանլիո, Աննա-Մարիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բրազիլիայում, Ուրուգվայում և Եվրոպայի տարբեր ծայրերում իր ռազմական գործունեության պատճառով ժամանակի գործիչները Գարիբալդիին տվել են «Երկու աշխարհների հերոս» պատվանունը։ Նա անձամբ նախաձեռնել և պայքարել է բազմաթիվ մարտերում, որոնք ի վերջո հանգեցնում են պառակտ Իտալիայի վերամիավորմանը։ 1848 թվականին ղեկավարում է Միլանում ստեղծված ժամանակավոր կառավարությունը, 1849 թվականին նշանակվում է Հռոմեական Հանրապետության զինված ուժերի գերագույն հրամանատար և ապա՝ ռազմական նախարար։ 1860 թվականին վաստակաշատ գեներալը ձեռնամուխ է լինում Երկու Սիցիլիայի թագավորության դեմ Հազարամյա արշավանքի նախաձեռնմանը, որի ժամանակ Ջուզեպպեին օժանդակում է Սարդինիայի (1861 թվականից՝ միավորված Իտալիայի) թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ը։ Գարիբալդիի վերջին արշավանքը տեղի է ունենում ֆրանս-պրուսիական պատերազմների ոլորտում, որտեղ իտալացի հրամանատարը հանձն է առնում Վոսգեսի բանակի հրամանատարի պաշտոնը։

Ջուզեպպե Գարիբալդին մեծ հռչակ և ժողովրդականություն է վայելել Իտալիայում և արտասահմանում անգամ իր կենդանության տարիներին։ Իր ժամանակի մեծագույն մտավորականներից շատերը, այդ թվում՝ Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյուման և Ժորժ Սանդը, ակնածանքով են անդրադարձել վերջինիս գործունեությանը։ Ժամանակի խոշոր գերտերություններից երկուսը՝ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, անգամ ռազմական և ֆինանսական աջակցություն են ցույց տվել Ջուզեպպե Գարիբալդիին։

Երիտասարդություն խմբագրել

Ծնվել է 1807 թվականի հուլիսի 4-ին Նիցցայում, ձկնորս Դոմինիկո Գարիբալդիի (1766-1841) ընտանիքում։ Երիտասարդ հասակում նա զբաղվում էր առևտրով Միջերկրական և Սև ծովերի միջակայքում։ 25 տարեկան հասակում ստացել է «Nostra Signora delle Grazie» բրիգադի կապիտանի կոչում։ 1833 թվականի ապրիլին Գարիբալդիի գլխավորած ուժերը մտան Տագանրոգ, որտեղ ծանոթացավ Ջիփվանի Բատիստա Կուենոյի հետ, ով ժամանակի հայտնի քաղաքական գործիչներից էր և Գարիբալդին անդամակցեց նաև «Երիտասարդ Իտալիա» կազմակերպությանը, որն իր առջև նպատակ էր դրել ազատագրել Իտալիան ավստրիական հպատակությունից, երկրի միավորում և անցում հանրապետական կառավարման կարգերի։ 1834 թվականին մասնակցել է Մադզինից Սավոյի անցմանը, որի անհաջողությունից հետո ստիպված փախել է Ֆրանսիա։ Հայրենիքում դատապարտված լինելով մահապատժի նա երկար ժամանակ թափառական կյանք է վարել, ծառայության է անցել Թունիսի բեյերից մեկի մոտ, այնտեղից էլ անցում կատարել նորանկախ Ուրուգվայի և Ռիո-Գրանդեի հանրապետություններ մասնակցել նրանց անկախության կերտման գործընթացին և անձամբ, մի քանի հրաձգային խմբերի ղեկավարելով, գնացել է Բրազիլիա։

Հարավ-ամերիկյան շրջան խմբագրել

Ապստամբությանը մասնակցելու համար գվինեական դատարանը նրան դատապարտեց մահապատժի։ Փախավ սկզբում Մարսել, այնուհետև՝ Թունիս։ Թունիսից Գարիբալդին անցել է Բրազիլիա, որտեղ մասնակցել է, այսպես կոչված, Պիրատինիայի հանրապետության անկախության համար մղվող պայքարին, վերջինս գտնվում է բրազիլական Ռիո-Գրանդե-դու-Սուլ կոչվող պրովինցիայում։ Գարիբալդին միացավ «ապստամբ գաուչո» խմբավորմանը, հայտնի, ինչպես «ֆարրապուս» (ցնցոտիավորներ), մասնակցել վերջիններիս այդ ժամանակ միայն սկսված պատերազմին Բրազիլիայի դեմ։ Այդ ժամանակ բրազիլիական մեկ այլ պրովինցիայում Սանտա-Կատարինայում այդ խմբավորումը պայքարում էր Ջուլիանոյի հանրապետություն սկսելու համար, այստեղ նա ծանոթացավ Աննա Ռիբեյրա դի Սիլվայի հետ, ով միացավ նրա ջոկատներին 1839 թվականի հոկտեմբերին և մասնակցություն ունեցավ։ Հաջորդ ամսին Անիտան մասնակցեց Իմբիբուտի և Լագունի կռիվներին։ 1841 թվականին Գարիբալդին և Անիտան տեղափոխվեցին Ուրուգվայ՝ Մոնտեվիդեո, որտեղ Գարիբալդին զբաղվում էր առևտրով և մի որոշ ժամանակ նաև դարձավ դպրոցի տնօրեն։ Նրանք հաջորդ տարի ամուսնացան ունեցան չորս երեխա։ Անիտան ծանոթացրեց Գարիբալդիին գաուչոյի ծրագրերի հետ։ Այդ ժամանակ էր, որ Գարիբալդին մտածեց իր հեղափոխական հագուստի ձևի մասին, որն ավելի ուշ բերեց Եվրոպա։ 1842 թվականին Գրիբալդին ղեկավարեց ուրուգվայական նավատորմը, որը հաճախ անվանվում էր նաև՝ իտալական նավատորմ, որն ակտիվ մասնակցություն ունեցավ քաղաքացիական պատերազմում։ Գարիբալդին պատերազմել է նաև արգենտինական և բրազիլական լիբերալների մղած պատերազմներին՝ ընդդեմ իշխող կարգերի։ Իտալակն նավատորմը ուներ նաև իր առանձին գերբը, ինչպես նաև այն մյուսներից տարբերվում էր իր հագուկապով։ Զինվորները իրենց հանդերձանքը ստանում էին Մոնտեվիդեոյից, այս հագուստը ուղարկվում էր Բուենոս-Այրեսի գրավման համար[7]։ Մեկ այլ տեղեկության համաձայն, Գարիբալդին այս մասին մտածել է, երբ ապրել է Նյու Յորքում 1850-1853 թվականներին։ Այստեղ մեծ տարածում ունեին կարմիր շապիկները։ 1842-1848 թվականների միջև Գարիբալդին հաջողությամբ պաշտպանեց Օրիբի Մոնտեվիդեոն։ 1845 թվականին նրան հաջողվեց օկուպացնել Կոլոնիա դել Սակրամենտոն և Մարտին-Գարսիա կղզին։ Սաիր հերթին բերեց արգենտինական Գուալեգուայչու քաղաքի ավերմանը։ Գարբալդին, որ ընդունել էր պատերազմի պարտիզանական ձևը հաղթանակի հասավ 1846 թվականին Սերոյի և Սան Անտոնիոյի մոտակայքում տեղի ունեցած ճակատամարտերում։ Հայրենիքի վիճակը շարունակում էր անհանգստացնել Գարիբալդիին։ 1846 թվականին լիբերալ Պիոս IX պապի ընտրությունը մեծ անկնկալ էր իտալացի ազգայնամոլների համար։ Սա սկսեց Իտալիան միավորելու գործընթացը։ Երբ նրա Հռոմի պապ ընտրվելու լուրը հասավ Մոնտեվիդեո 1847 թվականի հոկտեմբերի 12-ին Գարիբալդին գրեց Հռոմի նորընտիր պապին, որ եթե նա պատրաստ է պայքարել հանուն Իտալիայի և եկեղեցու ապա նա միշտ կլինի նրա կողքին փորձելով օգտակար լինել նրան։ Մաձինին նույնպես դրական արձագանքեց Պապի ռեֆորմներին։ Գարիբալդին 1847 թվականին նույնիսկ առաջարկեց իտալական լեգիոնի օգնությունը Ռիո Դե Ժանեյրոյի պապական նվիրակ Բեդինիին։ 1848 թվականի հունվարին Պալերմոյի հեղափոխության լուրը մեծ ցնծություն պարգևեց Գարիբալդիին։ Հեղափոխության ալիքը մեծ տարածում ստացավ ամբողջ երկրով մեկ Գարիբալդին տասնյակ լեգիոնների գլուխ անցած վերադարձավ Իտալիա։

1848 թվականի հեղափոխությունը և նրա տապալումը խմբագրել

1848 թվականին, երբ Հյուսիսային ապստամբություն սկսվեց ընդդեմ Ավստրիայի, Գարիբալդին շտապեց Իտալիա. իր 54 ընկերների հետ նա ափ է իջնում Նիցցայում։ Սկզբնական հաղթանակներից հետո Գարիբալդին առաջարկեց ամբողջ իշխանությունը հանձնել Սարդինիայի թագավոր Կառլ Ալբերտին, ով մերժեց առաջարկը, սրանից հետո միայն Միլանի կոմիտետը ապստամբության զինված ուժերի հրամանատարությունը հանձնեց Գարիբալդիին այս քայլը բավականին ուշացած էր։

Գարիբալդին 1500 զինվորներով ահեղ մարտերից հետո տեղի տվեց ավստրիացիների թվական գերակշռությանը և ստիպված նահանջեց Շվեյցարիա, այս մարտերից հետո Գարիբալդիի անունը ցնծում էր ողջ Իտալիայով մեկ։

Սիցիլիացիները առաջարկեցին Գարիբալդիին գլխավորել Նեապոլի արքա Ֆերդինանդ II-ի դեմ ծագած ապստամբությունը, սակայն Գարիբալդին այդ ժամանակ զբաղված էր Հռոմում կառավարության ձևավորման գործընթացով, որտեղ բերել էր իր մարդկանցից մի քանի հարյուրին։ 1849 թվականի փետրվարի 5-ին պառլամենտի հենց առաջին նիստին առաջարկեց հիմնել հանրապետություն։

Մայիսի 15-ին Պալեստրինեում և Վելետրիում նեոպոլիտանացիների դեմ մղած հաջող մարտերից հետո մասնակցություն ունեցավ ֆրանսիական գեներալ Ուդինոյի դեմ կռվին Հռոմում։ Ուդինոն ստիպված էր երկարատև պաշարման մեջ առնել Հռոմը, այնուհետև ստանալով օգնական ուժեր հուլիսի 3-ին հարձակմամբ գրավեց քաղաքը։ Գարիբալդին իր զորքերը հանեց Բոլոնիայի ուղղությամբ, նա հույս ուներ խանգարել ավստրիացիներին և հասնել օգնության վենետիկցիներին, ովքեր շարունակում էին դիմադրել ավստրիացիներին։

Գարիբալդին ստիպված էր փրկություն փնտրել ծովում, սակայն նա շուտով ստիպված եղավ ափ իջնել, որից հետո ամրացավ լեռներում և ձորերում։ Պարտական լինելով իտալացի ազգայնականներին Գարիբալդին հեռացավ նախ Պյեմոնտ, ապա Հյուսիսային Ամերիկա։ Նյու Յորքում Գարիբալդին սկզբում աշխատում էր յուղի պատրաստման գործարանում, ապա առևտրական նավում՝ որպես կապիտան և սկսեց ուղևորություններ կատարել Խաղաղ օվկիանոսում։ 1854 թվականին նա վերադարձավ Եվրոպա, սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ Սիցիլիայից քիչ հեռու գտնվող Կապերե կղզյակում։

Իտալիայի միավորումը խմբագրել

Պատերազմ ընդդեմ Ավստրիայի և Կենտրոնական Իտալիայի վերամիավորումը խմբագրել

Կավուրը կանչեց Գարիբալդիին Թուրին՝ գաղտնի հանդիպման և համոզեց նրան մասնակցել Վիկտոր Էմմանուելի պատերազմին ընդդեմ Ավստրիայի։ Չնայած ակնհայտ անհամակրանքին, որ տածում էր Պիեմոնտի դաշնակից Նապոլեոն III-ը, Կավուրը թույլատրեց նրան գլխավորել կամավորական ջոկատները։ 1859 թվականի մայիսի 25-ին Գարիբալդին ստացավ սարդիանական գեներալի կոչում, զորքերի գլուխ անցնելով անցավ Տիչինո և հաջողությամբ սկսեց պայքարել ընդդեմ ավստրիական զորքերի գեներալ Ուրբանի։ Ոգևորված լինելով Վիլաֆրական հաշտությամբ՝ Գարիբալդին պատրաստ էր իր վրա վերցնել հարձակումը Հռոմի վրա։ Այս մտքից Գարիբալդիին հետ պահելու համար անհրաժեշտ եղավ Վիկտոր Էմմանուելի միջամտությունը, քանի որ հարձակումը Հռոմի վրա նշանակում էր պատերազմ ընդդեմ ավստրիացիների և Նապոլեոն III-ի հետ դաշինքի ոչնչացում։ 1859 թվականի նոյեմբերին Գարիբալդին արձակեց իր ընկերներին, սակայն հանձնարարեց, որ միշտ պատրաստ լինեն։ Կենտրոնական Իտալիայի վերամիավորումը Պիեմոնտին և առաջին հյուսիսիտալական առաջին պառլամենտի բացումը Թուրինում պետք էր գնված լիներ Ֆրանսիայից նրան զիջելով Նիցցան և Սավոյին։ Պառլամենտում Գարիբալդին հայտնվեց որպես պատգամավոր իր հայրենի Նիցցայից։ Այստեղ նա ճառով հանդես եկավ Կավուրի և հրաժարվեց սարդինական գեներալի կոչումից և պատգամավորի պաշտոնից։ Սրանից հետո Գարիբալդին մեկնեց օգնելու սիցիլիական ապստամբներին։

Հազարը և Սիցիլիական երկու միապետությունների ոչնչացումը խմբագրել

1860 թվականի մայիսի 5-ի գիշերը նրա երկու գենուական ջոկատները 1200 կամավերներով կարևոր դիրք գրավեցին Պիեմոնտ և Լոմբարդիա տանող ճանապարհների վրա։ Նա իրզորքերի հետ անցավ Մարսալե և Կալատաֆիմի մոտ ջախջախեց նեապոլիտանական գեներալ Լանցայի գլխավորած ջոկատները, վերջինս ստիպված ամրացավ Պալերմո քաղաքում։ Գարիբալդին Պալերմոյին միացավ արդեն տաս հազարանոց բանակի գլուխ անցած։ Գարիբալդին Սիցիլիայի մայրաքաղաքում երկու ամիս կառավարեց իբրև դիկտատոր՝ Վիկտոր Էմմանուելի անունից։ Լավ համալրում ստանալով Գարիբալդին հարձակվեց Նեապոլիտանացիների վրա ցամաքով և ծովով մայիսի 30-ն նա գրավեց ամբողջ կղզին տրամադրության տակ ունենալով 18.000-անոց բանակ։ գարիբալդին կարծում էր, որ Սիցիլիայի միավորումը Վիկտոր Էմմանուլի միապետությանը, ավելի կհեշտացնոի ամբողջ Իտալիայի միավորումը Առաջին հարվածը պետք էր հասցնել Հռոմին և Վենեցիային, որոնք ինչքան հնարավոր է շուտ պետք է վերամիավորվեին։ Շուտով գարիբալդին համոզվեց Թուրինին հանձնել Սիցիլիայի կառավարումըև ճանաչեց Դեպրետիսին, ով այս պաշտոնին հաստատ վել էր Կավուրի համաձայնությամբ։ Օգոստոսի 19-ին սարդինական նավատորմի հետ Գարիբալդին ափ իջավ Ռեջիոյի մոտ և Մոնտելեոնի մոտակայքում ջաղջախեց նեապոլիտանական գեներալին։ Սպետեմբերի 7-ին թողնելով իր զորքերը Սալերնոյի մոտակայքում Գարիբալդին մի քանի սպաների ուղեկցությամբ գնաց Նեապոլ, որտեղից Ֆրանցիսկ II-ը փախել էր։ Դիմադրություն կազմակերպելու իմաստ չկար այլևս և Նեապոլիտանական զորքերը նահանջեցին Կապուա, որտեղ նրանք պաշտպանություն կազմակերպեցին։ Դրանից հետո գարիբալդիականները շարժվեցին Կայացո։ Նորից իր վրա վերցնելով՝ հրամանատարությունը Գարիբալդիին մեծ դժվարությամբ հաջողվեց ճնշել նեապոլիտանացիներին և հետ շպրտել Կապուա, այնուհետև նրան միացան Վիկտոր Էմմանուելի ջոկատները, որից հետո հոկտեմբերի 26-ին Գրիբալդին գրավեց Տեանոն։ Կապուայի գրավումից հետո նոյեմբերի 2-ին Վիկտոր Էմմանուելը եկավ Նեապոլ։

Գարիբալդին ցանկանում էր, որ մեկ տարով իրեն հանձնվի Հարավային Իտալիայի կառավարումը, սակայն թագավորը մերժեց նրան։ Գարիբալդին հրաժարվեց իր բոլոր կոչումներից և առաջարկվող պաշտոններից և հեռացավ Կապրերա 1862 թվականին նա գաղտնի վերադարձավ Պալերմո և հավաքեց իր բոլոր ընկերներին։ Նա ցանկանում էր արշավել դեպի Հռոմ, սակայն Իտալիայի նավահանգստում հենց նրան ընդառաջ եկան Վիկտոր Էմմանուելի զորքերը, սկսվեցին փոխադարձ կրակոցներ, ինչի արդյունքում Գարիբալդին ոտքից վիրավորում ստացավ։ Գարիբալդին գերի ընկավ, որտեղ նրան լավ վերաբերմունք ցույց տվեցին և ոտքի վիրավորումից բուժվելուց հետո Գարիբալդիին ազատ արձակեցին։ Վերջինս վերադարձավ Կապրերա, որտեղ մնաց մինչև 1864 թվականը, նույն թվին հեռացավ Անգլիա։

1866 թվականի պատերազմը խմբագրել

1866 թվականին Գարիբալդին անցավ Վիկտոր Էմմանուել թագավորի հրամանատարության տակ և նշանակվեց կամավորականների 20 ջոկատների հրամանատար։ Նա դիվերսիաներ էր իրականացնում ավստրիական զորքերի դեմ, որոնք տեղակայված էին Տիրոլի մոտակայքում, սակայն հուլիսի 3-ին Գարդայում պարտություն կրեց, որից հետո օգոստոսի 15-ին ներողություն խնդրեց իր զինվորներից և հեռացավ Կապրերա։ 1864 թվականի սեպտեմբերին Նապոլեոնի հետ կնքված հաշտության համաձայն իտալացիները իրավունք չունեին հարձակվելու պապական հողերի վրա և պարտավոր էին պաշտպանել այն զենքը ձեռքներին պաշտպանել այն։

Հարձակում Հռոմի վրա խմբագրել

Բայց Գարիբալդին չէր հրաժարվել սեփական ուժերով Հռոմը գրավելու մտքից։ Այնպես, որ արշավանքի նախապատրաստությունները չվրիպեցին կառավարության աչքից, անգամ Ասինալունգոյում Գարիբալդին ձերբակալվեց և ուղարկվեց Կապրերա, սակայն ճանապարհին նա կարողացավ փախչել։ Գարիբալդիի զորքերը պարտության մատնեցին պապական զորքերին Մոնտերոտոնդոյի մոտակայքում, սակայն ուղարկված ֆրանսիական ջոկատներ գեներալ Ֆալիի հրամանատարությամբ կարողացան պարտության մատնել Գարիբալդիի զորքերին Մենտանի մոտակայքում։

Գրական գործունեությունը խմբագրել

Ֆիլինիի մոտակայքում Գարիբալդին ձերբակալվեց Վիկտոր Էմմանուելի զորքերի կողմից և տարվեց Վարիանո նավատորմը գերու կարգավիճակով, սակայն 1868 թվականի սեպտեմբերին թույլտվություն ստացավ Կապրերա վերադառնալու համար, որտեղ նրան ներակայացավ պահակազորը։ Իր ազատ ժամանակ Գարիբալդին ընկերների խորհրդով գրեց մի քանի պատմական վեպեր(այդ վեպերից լավագույնը Clelia, ovvero II Governo del Monaco(Roma nel secolo XIX)[8]։ Գարիբալդիի գրվածքները հիմանակնում ուղղված էին ընդդեմ պապի և կաթոլիկ հոգևորականության։ Նա ցանկություն է հայտնում, որ աշխարհում տիրի խաղաղություն։

Ֆրանկո-պրուսական պատերազմը խմբագրել

1870 թվականին Ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ Գարիբալդին իր երկու որդիների հետ հայտնվեց Գամբետի մոտ՝ Տուրի մոտակայքում, նրան սկզբում հանձնվեց հարավարևելյան ուղղությամբ կամավորականների հրամանատարությունը, ապա Ոգյոսական ամբողջ բանակի հրամանատարությունը։ Շտաբի հրամանատար էր նշանակվել նրա ընկեր գեներալ Ժոզեֆ Բորդոնը։ Նրա գործունեությունը այստեղ ոչ մի արդյունք չունեցավ։ Նա խանգարեց Լանգրի և Դիժոնի միջև արշավանքին ուշ մեկնարկելու պատճառով արշավանքի նպատակները չիրականացան։ Գարիբալդին հաջողության հասնել չկարողացավ։ Այնուհետև նա Բորդոյի ազգային ժողովում նա ներկայացվեց իբրև դեպուտատ, սակայն հանդիպեց միայն դժգոհության և ստիպված հրաժարվեց իր պաշտոնից։

Գրականություն խմբագրել

Delvan, «G., vie et aventures 1807—1859» Փարիզ, 1867);

  1. Vecchi, «G. auf Caprera» (գերմ․ թարգ․., Լայպցիգ, 1862);
  2. Elpis Melena, «Garibaldis Denkw ü rdigkeiten» (Համբուրգ, 1861) «
  3. G., Mitteilungen aus seinem Leben» (Հանովեր, 1855);
  4. Balbiani, «Scene storiche della vita politica e militare di G. G.» (Միլան, 1872);
  5. Bent, «Life of G.» (Լոնդոն, 1881);
  6. Guerzoni, «G. con documenti editi e inediti» (Тур., 1882);
  7. Mario «G.e i suoi tempi» (Միլան, 1884);
  8. «Epistolario di G. G.» (Միլան, 1885);
  9. «G. Memorie scritte da sè stesso» (Ֆլորենցիա, 1888).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Joseph Garibaldi (ֆր.) / Assemblée nationale
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Smith D. M., Foot J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 GIUSEPPE GARIBALDI (July 4, 1807 - June 2, 1882)
  4. 4,0 4,1 4,2 http://garibaldimeuccimuseum.org/uploads/1731/GaribaldiBrochure.pdf
  5. https://anaforas.fic.edu.uy/jspui/handle/123456789/43090 — P. 3.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Archivio Storico Ricordi — 1808.
  7. Панорама Гарибальди
  8. [Дж.] Гарибальди. Духовное господство. Рим в XIX веке. Часть I. — Отечественные записки. — Т. 188. — № 2 (февраль). — 1870. — С. 599—620; Т. 189. — № 3 (март). — С. 229—284 Արխիվացված 2014-04-15 Wayback Machine.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Գարիբալդի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Գարիբալդի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 701