Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գարեգին Գրիգորի Մուրադյան (1836[1], Տավուշ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1903[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]), հայ եկեղեցական գործիչ, մանկավարժ։

Գարեգին Մուրադյան
Ծնվել է1836[1]
ԾննդավայրՏավուշ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1903[1]
Մահվան վայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Մասնագիտությունքահանա և ուսուցիչ
ԱշխատավայրՍիոն[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ներսիսյան դպրոցը, հայոց լեզու և պատմություն դասավանդել նույն դպրոցում։ 1865—1866 թվականներին ուսուցչություն է արել Կոստանդնուպոլսում։ 1867 թվականին նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ժառանգավորաց դպրոցի տեսուչ։ Խմբագրել է «Սիոն» ամսագիրը։ 1869 թվականին ձեռնադրվել է վարդապետ, 1879 թվականին՝ եպիսկոպոս։ 1877 թվականին ընտրվել է Զմյուռնիայի հոգևոր վիճակի առաջնորդ։ Գևորգ Դ կաթողիկոսի մահից (1882 թվական) հետո երկու անգամ առաջադրվել է հայոց կաթողիկոսի թեկնածու (1884 թվականին և 1885 թվականին), բայց Ալեքսանդր III ցարը չի հաստատել։ 1888 թվականին հրաժարվել է պաշտոնից, մոտ տասը տարի Կոստանդնուպոլսում զբաղվել քարոզչական և մանկավարժական գործունեությամբ, 1898 թվականին՝ կրկին ընտրվել Զմյուռնիայի առաջնորդ։ Հրատարակել է կրոնաեկեղեցական («Պատմություն Նոր կտակարանի․․․», 1871 թվական, «․․․Պատմություն քրիստոնեական եկեղեցվո», 1898 թվական), քերականական և այլ բնույթի գրքեր, կատարել թարգմանություններ։ 1860 թվականին, «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագրում հրատարակել է ազգային լուսավորության հարցին նվիրված հոդվածներ, որտեղ բանավիճելով Ս․ Նազարյանի դեմ, մերժել է եկեղեցու բարեփոխման նրա առաջարկը, կրթության գործում առաջնությունը վերապահել եկեղեցուն և կրոնին։ «Պատմություն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու», Երուսաղեմ, 1872։ «Երկու խոսք Ռուսաստանի հայոց կրոնական և կրթական վիճակին վրա», ԿՊ, 1888։ Պետրոս Շանշյանց, Թ․, 1898։ «Ակնարկ մը Մելքիսեդեկ Մուրատյանց արքեպիսկոպոսի գործունեության շուրջ», ԿՊ, 1929։

Երկեր խմբագրել

  • Պատմություն Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցվո, Երուսաղեմ, 1872։
  • Երկու խօսք Ռուսաստանի հայոց կրօնական և կրթական վիճակին վերայ, ԿՊ, 1888։
  • Պետրոս Շանշեանց, Թ․, 1898։
  • Պատմութիւն քրիստոնէական եկեղեցւոյ, Գալաց, 1898։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 94.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Մուրադյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 94