Գարեգին Մելոյան

հայ գրականագետ, արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գարեգին Գրիգորի Մելոյան (մայիսի 5, 1884(1884-05-05), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 24, 1939(1939-05-24), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Գարեգին Մելոյան
Ծնվել էմայիսի 5, 1884(1884-05-05)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 24, 1939(1939-05-24) (55 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1907)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ
ԱշխատավայրՄարտակոչ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հինգ տարեկան հասակում զրկվել է մորից։ 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Անդրկովկաս։ Գարեգինը տեղավորվել է Էջմիածնի սուրբ Գայանե վանքին կից որբանոցում։ 1907 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը։ 1907 թվականից էլ սկսել է զբաղվել մանկավարժական աշխատանքով, որ տևել է 32 տարի։ Միաժամանակ աշխատել է Թիֆլիսի «Կարմիր աստղ» օրաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, «Մարտակոչի» խմբագրությունում՝ որպես գրական բաժնի վարիչ, «Նոր աշխարհ» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար և ոճաբան։ Որոշ ժամանակ դասախոսել է Թիֆլիսի համալսարանի հեռակա բաժնում։ Գրել է «Պետրոս Դուրյանը և իր քնարը» ուսումնասիրությունը, որից մի հատված տպագրվել է «Արշավի» 1938 թվականի թիվ 4-ում։ Գարեգին Մելոյանի գեղարվեստական գործերից՝ «Վերածնված Պետոն» (հատված վեպից) տպագրվել է «Լուսաբացի» 1928 թվականի թիվ 2-ում, «Արևելյան լեգենդը»՝ նույն հանդեսի 1929 թվականի թիվ 3-ում։ Մահացել է Թբիլիսիում[1]։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Կազիմիր Տետմայեր, Հաղթանակ, Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1912, 42 էջ։
  • Գ. Վ. Պլեխանով, Պատմության մատերիալիստական ըմբռնումը, Թիֆլիս, տպարան պոլիգրաֆ դպրոցի, 1928, 168 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Բորիս Գոդունով, Երևան, Հայպետհրատ, 1950, 98 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին «Ծաղիկը», «Սիրիր», «Ձմեռվա երեկո», «Սև շալ», «Դևեր», «Գյուղը»։
  • Լև Տոլստոյ «Կանաչ ձողիկ»։
  • Մաքսիմ Գորկի «Մրրկահավի երգը», «Բազեի երգը», «Սկսնակ գրողներին», 1920։
  • Ջեկ Լոնդոն «Արյունախանձ վրեժխնդրություն»։
  • Էմիլ Վերհարն «Աշուն», «Հին հեքիաթ»։
  • Վիկտոր Հյուգո «Դիրքերի վրա»։

Գարեգին Մելոյանի կենսագրական ակնարկներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 375-376.