Գարեգին Խաչատուրյան
Գարեգին Խաչատուրյան (ավազանի անունը՝ Խաչիկ (նոյեմբերի 6, 1880, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հուլիսի 22, 1961, Ստամբուլ, Թուրքիա), եկեղեցական հասարակական գործիչ, բանասեր, եպիսկոպոս՝ 1922 թվականից։ Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ (1938-1951)Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ 1951 թվականից։ Պարբերականներում հանդես է եկել նաև տարբեր ծածկանուններով։
Գարեգին Խաչատուրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1880 |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 22, 1961 (80 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | պատրիարք, քահանա, հասարակական գործիչ և բանասեր |
Զբաղեցրած պաշտոններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք և եպիսկոպոս |
Կենսագրություն
խմբագրելԳարեգին Խաչատուրյանը ծնվել է 1880 թվականին, Տրապիզոնում։ Սովորել է Կ. Պոլսի Ազգային, ապա՝ Մխիթարյան, 1896 թվականին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում, 1901 թվականին ավարտել է Արմաշի դպրեվանքը։ Հոգևոր և ուսուցչական պաշտոններ է վարել Ստամբուլում, Արմաշի դպրեվանքում, 1914-1918 թվականներին դասավանդել Հալեպի ու Երուսաղեմի վարժարաններում, 1921-1928 թվականներին եղել է Տրապիզոնի թեմի առաջնորդ, 1928-1935 թվականներին՝ ԱՄՆ Արևմտյան նորաստեղծ թեմի անդրանիկ Առաջնորդ։ Այստեղ՝ Կալիֆոռնիայում ծավալել է գրական-քարոզչական աշխատանք։ Իբրև կաթողիկոս, պատվիրակ՝ 1935-1938 թվականներին գործել է Հարավային Ֆրանսիայում, 1938-1950 թվականներին՝ Հարավային Ամերիկայում։ 1952-1961 թվականներին եղել է «Շողակաթ» եկեղեց-մշակութային, պատմաբանասիրական հանդեսի հիմնադիր խմբագիր, 1953 թվականին բացել է Սուրբ Խաչ դպրեվանքը[1][2][3]։
Գարեգին Խաչատուրյանը հեղինակ է մի շարք կրոնաբարոյական և ազգային բովանդակությամբ արձակ ու չափածո երկերի [«Կրոնաբարոյական և ընկերային շողակաթումներ» (քարոզներ), 1925, «Աշխարհի լոյսն ի Հայս կամ Աւետարանին լոյսը Հայաստանեայց եկեղեցւո պրիսմակեն», հ. 1, 2, 1936, 1939, «Նարեկ» (չափածո ողբերգություն), 1926][4][5][6]:
Մահ
խմբագրելԳարեգին Խաչատուրյանը մահացել է 1961 թվականին, Կ. Պոլսում։ Թաղված է Շիշլիի գերեզմանատանը։
Ծածկանուններ
խմբագրելՊարբերականներում հանդես է եկել նաև ծածկանուններով՝ Գ.Ե.Տ.; Գ.Պ.; Գ.Վ.; Գ.Պտրք.; Գարեգին Արքեպիսկոպոս, Գարեգին եպիսկոպոս, Գարեգին պատրիարք, Գարեգին վարդապետ, ԳԵՏ, Հայորդի, Նավասարդ, Ստրկորդի, Վարդ-Խաչ, Գ.:
Երկեր
խմբագրել- Աշխարհի լոյսն ի հայս կամ աւետարանի լոյսը Հայաստանեայց եկեղեցիոյ պրիսմակէն։ Կիրակնօրեայ դասեր կամ ընթերցումներ, 1988, տիտղթ. (Գ. Եպս. Տրապիզոնի)
- Պարզ առածներ ու խոկումներ, 1940, տիտղթ. (Գարեգին Եպիսկոպոս Տրապիզոնի Խաչատուրեան)։
- Երջանկայիշատակ Տ. Գարեգին Արք. Խաչատուրեան. նարեկաշունչ Պատրիարք Հայոց Թուրքիոյ եւ հիմնադիր Սուրբ Խաչ Դպրեվանքի։ Վախճանման քսանըհինգամեակին առթիւ, 1986, տիտղթ. (Տ. Գարեգին Պատրիարք Խաչատուրեան. հիմնադիր Ս. Խաչ Դպրեվանքի)։
- Հրաժեշտի խօսքեր, 1937, տիտղթ. (Գ. Արք. Խաչատուրեան)։
- Արեւագալ, 1937, տիտղթ. (Գարեգին Եպիսկ. Տրապիզոնի (Գ. Խաչատուրեան))։
- Ազատորդի, ստրկորդի, հայորդի։ Տրամախօսութիւն։ Հոգեբանական պատկեր մը հայ ժողովրդի իրական կեանքէն, 1910, տիտղթ. (Գարեգին վրդ. Խաչատուրեան)
- Նոր տարիի եւ Ս. ծնունդի պատգամը, 1957, տիտղթ. (Գարեգին Արքեպս. (Խաչատուրեան))։
- Նարեկ։ Մատեան ողբերգութեան, 1948, տիտղթ. (գրաբ. բնագր. հանդիպ. աշխարհաբ. վերածեց՝ Գարեգին եպիսկոպոս Տրապիզոնի)։
- Զեկոյց Մայր-Աթոռի եւ Մայր-Հայրենիքի մասին ի Ս. Էջմիածին գումարուած ազգային-եկեղեցական ժողովին առիթով, 1946, տիտղթ. (Տրուած Հարաւ. Ամերիկահայոց Կաթ. պատուիրակ եւ պատգամաւոր՝ Տ. Գարեգին Արքեպիսկոպոսի կողմէ)։
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 507։
- ↑ Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 621։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Խաչատուրյան Գարեգին | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Էջմիածին։ պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի. "Էջմիածին" Ամսագրի Խմբագրություն. 2012.
- ↑ Siruni, Hakob Chololean (2003). Գարեգին Պատրիարք Խաչատուրեան։ Մենագրութիւն. Արաս. ISBN 9789757265597.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գարեգին Պատրիարք Խաչատուրեան 1880-1961
- Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
- Չարխչյան, Հովիկ (Հունիս 9 2016). «Պետրոս Դուրյանի հետմահու «ճամփորդությունը»». 168 Ժամ.
- «Հովիւի Խօսքեր». Արեւմտեան Թեմը Հրատարակել Է Գարեգին Եպս. Խաչատուրեանի Ժողովածուն