Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գարեգին Ալեքսանդրի Թումանյան (սեպտեմբերի 15, 1899(1899-09-15), Դսեղ - հոկտեմբերի 23, 1967(1967-10-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ինժեներ-հիդրոտեխնիկ, շինարար։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957)։

Գարեգին Թումանյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1899(1899-09-15)
ԾննդավայրԴսեղ
Մահացել էհոկտեմբերի 23, 1967(1967-10-23) (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Գարեգին Թումանյանը ծնվել է 1899 թվականին, Դսեղում։ 1920 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1928 թվականին՝ Թիֆլիսի պետական պոլիտեխնիկական ինստիտուտը՝ Ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորմամբ։ Ուսման հետ զուգահեռ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1927 թվականից աշխատել է Ձորագետի ՀԷԿ-ում, որպես տեխնիկ, այնուհետև՝ նախագծային բաժնի պետ։ ՁորաՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո նշանակվել է աշխատանքի Քանաքեռ ՀԷԿ-ի շինարարությունում, որտեղ առաջին օրերից մինչև շինարարության հանձնումը ղեկավարել է կարևորագույն հանգույցների շինարարությունը։

Գարեգին Թումանյանի ղեկավարմամբ է կառուցվել նաև Մանկական Երկաթուղին Երևանի կենտրոնի հետ կապող թունելը։ Երկար տարիներ ղեկավարել է ՀայԳլխԷներգո-ի (Армглавэнерго) կապիտալ շինարարության բաժինը։ 1948-1959 թվականներին կառավարել է Քաջարանշին տրեստը։ Աշխատանքը լքել է ծանր հիվանդության պատճառով։

Քաջարանի Լեռնային կոմբինատի շինարարության ժամանակ Թումանյանի նախաձեռնությամբ աշխատանքների իրագործման ծրագրերի կատարելագործման նպատակով զգալի փոփոխություններ են իրականացվել։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Գ․ Թումանյանի աշխատանքային գրքույկ (տրված՝ 14 հունվարի 1939 թվական)
  • ՀԽՍՀ Վաստակավոր շինարարի կոչման վկայական (համար 24, տրված 1957 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ)
  • «Ներսիսյանցիներ» գիրք (ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան 1975 թվական, Հեղինակ՝ Ս․ Ավագյան, Գ. Փերիխանյան)
  • «Կոմունիստ» լրագիր (25 հոկտեմբերի 1967 թվական)