Պետրոս Գազանճյան (մայիսի 18, 1927(1927-05-18), Ստամբուլ, Թուրքիա - մարտի 10, 1998(1998-03-10), Ստամբուլ, Թուրքիա), Պոլսո Հայոց Պատրիարք (1990–1998)։

Գարեգին Բ Գազանճյան
Ծնվել էմայիսի 18, 1927(1927-05-18)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էմարտի 10, 1998(1998-03-10) (70 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1927 թվականի մայիսի 18-ին, Կոստանդնուպոլսում։ Վեց տարեկանից մասնակցել է եկեղեցական արարողակարգերին։ Նախնական կրթությունը ստացել է Թոփգաբուի Լևոն Վարդուհյան և Պեղճյան Մայր վարժարաններում։ Հետագայում իր մոր հորեղբայր՝ Երուսաղեմի Հայոց միաբանության անդամ Մուշեղ վարդապետ -Հայրապետյանի առաջարկությամբ ուսումը շարունակել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում։

1945 թվականին հաջողությամբ հանձնում է քննությունները և դառնում աստվածաբանության և փիլիսոփայության մասնագետ, դասավադել է Ժառանգավորաց և Ս․ Թարգմանչաց դպրոցներում։

1950 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և Երուսաղեմում վարել դիվանապետի պաշտոն, ընտրվել է ընդհանուր ժողովի Բ Ատենադպիր և Տնօրեն Ժողովի անդամ։

Գարեգին Արքեպիսկոպոս Խաչատուրյան Պատրիարքի առաջարկով մեկնել է Կոստանդնուպոլս՝ վարելու նոր բացվող Սուրբ Խաչ դպրեվանքբարձրագույն դպրոցի տեսուչի պաշտոնը։ Մինչ դպրոցի բացումը ուսուցչություն է արել Կեդրոնական և Պեզճեան վարժարաններում։

1954-1959 թվականներին վարել է նոր բացված Դպրեվանք դպրոցի տեսուչի պաշտոնը, դասավանդել է Հին ու Նոր մատենագրություն։

Բազմաթիվ կրոնական և գրական հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են ժամանակի հայտնի պարբերականներում և թերթերում՝ «Սիոն», «Ծիածան», «Հայոց եկեղեցի» «Նոր Աշխարհ» և այլ պարբերականներում։

«Չորս փոքր մարգարէները» վերնագրով թեզի համար 1950 թվականին նրան շնորհվել է վարդապետի աստիճան։ «Ս.Ներսես Շնորհալիի ընդհանուր թղթերը» թեզի համար, 1954 թվականին՝ Դպրեվանքի բացման օրը Գարեգին Պատրիարք Խաչատուրյանը Գարեգին Բ Գազանճյանին շնորհել է Ծայրագույն Վարդապետի աստիճան։

1959 թվականին հանձն է առել Վաշինգտոնի հովվությունը։ 1966 թվականին ծառայության է Ավստրալիայի և Հեռավոր Արևելքի շրջան։

Իր միջնորդությամբ 1962 թվականին Վաշինգտոնում, 1972 թվականին Սիդնեյում և 1976 թվականին Մելբուրնում կառուցվել են նոր եկեղեցիներ։

1966 թվականին Վազգեն Առաջինի կողմից օծվել է եպիսկոպոս[1]։

1981 թվականին ընտրվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքաության լուսարարապետ։

1990 թվականի սեպտեմբերին ընտրվել է Պոլսո Հայոց Պատրիարք։

Մահացել է 1998 թվականի մարտի 10-ին, Եդիքուլե թաղամասի Սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցում[2]։ Թաղված է Շիշլիի հայկական գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Obituary: Patriarch Karekin Kazanjian». The Independent (անգլերեն). 1998 թ․ մարտի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Patriğe veda Արխիվացված 2014-01-11 Wayback Machine, Milliyet, 16. März 1998.
  3. «Շիշլիի Գերեզմանատուն | Գերեզմանատուներ | Türkiye Ermenileri Patrikliği |». www.turkiyeermenileripatrikligi.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել