Գարեգին Բալայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Շեկոյի Բալայան (հունիսի 22, 1912[1], Գյուլիստան, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 25, 1943[1], Զարուբինցի, Պերյեսլավ-Խմելնիցկիի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս։
Գարեգին Բալայան | |
---|---|
հունիսի 22, 1912[1] - սեպտեմբերի 25, 1943[1] (31 տարեկան) | |
Ծննդավայր | Գյուլիստան, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Զարուբինցի, Պերյեսլավ-Խմելնիցկիի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | կապիտան[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԳարեգին Բալայանը ծնվել է 1912 թվականի հունիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Գյուլիստան (այժմ՝ ԼՂՀ Շահումյանի շրջանում) գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտել է ոչ լրիվ միջնակարգ դպրոցը։ Աշխատել է կոլտնտեսությունում։ 1934 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Ռազմական արագացված դասընթացից հետո ավարտելով հրաձգային գնդի դպրոցը` մնացել է բանակում և դարձել կադրային զինվորական։ 1939 թվականին ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացը։ 1939-1940 թվականներին մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին[2]։
Երկրորդ աշխարհամարտում (1941-1945 թթ.) Բալայանի գլխավորած ստորաբաժանումները մարտնչել են Ստալինգրադյան, Վորոնեժի 1-ին ուկրաինական ռազմաճակատներում։ Կապիտան Բալայանը հատկապես աչքի ընկավ Դնեպր գետը հատելիս ՝ Բուկրինի կամրջի մոտ մարտերում։ 1943 թ.-ի սեպտեմբերի 22-ին գումարտակի հրամանատար, կապիտան Բալայանը, առաջին գումարտակի երկու ջոկատների հետ առաջիններից էր, ով անցավ Դնեպերը Չերկասի շրջանի Կանև քաղաքի մոտակայքում։ Գետի աջ ափին կոտրելով հակառակորդի համառ դիմադրությունը՝ նրա հրամանատարությամբ գրավեցին Զարուբինցի գյուղը և մարտերով մոտեցան Գրիգորենկո գյուղին՝ դրանով ապահովելով բրիգադի ստորաբաժանումների անցումը։ Գարեգին Բալայանի խիզախ ու հնարամիտ գործողությունների շնորհիվ, Դնեպր գետը հատելիս, հատկապես աչքի ընկավ 69-րդ մեքենայացված բրիգադը, որի 41 զինվորներին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում, որից 32-ը` 1-ին մոտոհրաձգային գումարտակից և որի հրամանատարն էր կապիտան Գարեգին Բալայանը[3]։ 1943 թ. Սեպտեմբերի 25-ին և Գարեգին Բալայանը հերոսաբար զոհվեց մարտում`թշնամու ինքնաթիռային ռմբակոծության ժամանակ։ Թաղված է Ուկրաինայի Պերեյասլավ-Խմելնիցկու շրջանի Զարուբենցի գյուղում։ Թաղված է Ուկրաինայի Պերեյասլավ շրջանի Զարուբինցի գյուղում, որի դպրոցը կոչվել է Գարեգին Բալայանի անունով[4]։
:
Պարգևներ
խմբագրելՀերոսի կոչմանն արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ գումարտակի գործողությունները հմտորեն ղեկավարելու և գրավված հենակետը խիզախությամբ պաշտպանելու համար։
- Խորհրդային Միության հերոս
- Կարմիր աստղի շքանշան
- Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»
Հիշատակ
խմբագրելՈւկրաինայի Պերեյասլավ-Խմելնիցկու շրջանի Զարուբենցի գյուղի դպրոցը կոչվել է Գարեգին Բալայանի անունով։
Գրականություն
խմբագրել- Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. Ер., 2005.
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Балаян Гарегин Шегиевич». www.warheroes.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Рабоче-Крестьянская красная Армия:69-я механизированная бригада
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 226)։ |