Գարագուշ, լեռ Ադրբեջանի Օրդուբադի շրջանում, պատմական Տևի (այժմ՝ Թիվի) գյուղից 5 կմ արևելք, Գիլանչայ գետի աջ կողմում։ Թեքադիր լանջերով ու մանր ձորակներով խազատված, բավականին բուսածածկ այս լեոը ծովի մակարդակից ունի 2147 մ բարձրություն։ Լեռան լանջերի ժայռերի և քարակարկառների վրա կան մ.թ.ա. III-I հազարամյակների մի շարք ժայռապատկերներ[1]։

Գարագուշ
Տեսակլեռ
Երկիր Ադրբեջան
Վարչատարածքային միավորՕրդուբադի շրջան
Բարձրությունը ծովի մակարդակից2147 մետր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։