Գավրոշ
Գավրոշ Թենարդիե (ֆր.՝ Gavroche Thénardier), Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» (1862) վեպի հերոս, կենսուրախ, հանդուգն և միևնույն ժամանակ ուշիմ, ճարպիկ և քաջ ու բարեսիրտ փարիզաբնակ անտուն պատանի, որը կռվում է բարիկադներում և զոհվում 1832 թվականի հունիսյան ապստամբության ժամանակ։
Գավրոշ | |
---|---|
Տեսակ | գրական հերոս և գեղարվեստական անձ |
Հեղինակ | Վիկտոր Հյուգո |
Ներկայացված է | Թշվառները |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մահվան տարեթիվ | հունիսի 6, 1832 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | հեղափոխական |
Gavroche Վիքիպահեստում |
Կերպարի պատմություն
խմբագրելԳավրոշի ծնողները եղել են Թենարդիե ամուսինները, որոնց բնակվել են Փարիզում՝ Գորբո, 50-52 հասցեում Ժոնդրետ ազգանունով։ Գավրոշն ունեցել է երկու քույր՝ Էպոնինան ու Ազելման։ Ծնողների կողմից չսիրված տղան ավելի շատ ապրել է փողոցում. նրա համար որպես ապաստան է ծառայել Բաստիլի հրապարակում գտնվող փղի արձանը (ավելի ստույգ՝ արձանի լիամասշտաբ մանրակերտը)։ Նա շփվում էր «Աքաղաղի ժամ» ավազակախմբի անդամ վտանգավոր հանցագործների հետ, բայց հանցագործություններին չէր մասնակցում (միայն օգնել է Թենարդիեին բանտից փախչելիս)։
Ծնողների տանը Գավրոշը ծանոթանում է Մարիուս Պոնմերսիի՝ երիտասարդ հեղափոխականի հետ, որը գիտակցաբար հրաժարվել է կարողությունից ու բուրժուայի կարգավիճակից և որոշել ապրել ինքնուրույն։ Մարիուսը նրան ծանոթացնում է գեներալ Լամարկի այլ կողմնակիցների հետ, որոնց օգնելիս էլ Գավրոշը զոհվում է 1832 թվականի հունիսի 6-ին Փարիզի բարիկադավորված փողոցներից մեկում։
Գավրոշը հսկայական դեր է կատարում ապստամբության նախապատրաստման և նրա իրականացման գործում։ Նա երկար ժամանակ հետևում է մարդկանց քաղաքում՝ Մարիուսին և մյուս հեզափոխականներին՝ «այբբենարանի ընկերներին» հասցնելով կարևոր տեղեկություններ։ Հենց նա է ապստամբներին օգնում բացահայտել տեսուչ Ժավերի ինքնությունը, որը գաղտնի մտնում է բարիկադներ։ Դրանով իսկ նա փրկում է ապստամբներին մոտալուտ մահվանից, բայց նրանք սպանվում են հաջորդ օրը։ Գավրոշը զոհվում է առաջիններից մեկը, և նրա մահը խորհրդանշում է ապստամբության պարտությունը, ժողովրդի չիրականացված հույսերն ազատության ու բարօրության վերաբերյալ։
Գավրոշին, ինչպես նաև մյուս անտուններին կոչում են գամեն։
Գամենը (Գավրոշ) Փարիզի մարմնացումն է, իսկ Փարիզը՝ ամբողջ աշխարհի մարմնացումը
Գավրոշը գրքի էկրանավորումներում
խմբագրելԳրքի բոլոր էկրանավորումները կոչվել են «Թշվառները»[1].
Տարի | Ռեժիսոր | Գավրոշի դերակատար | Երկիր |
---|---|---|---|
1934 | Ռայմոն Բեռնար | Էմիլ Ժենևուա | Ֆրանսիա |
1958 | Ժան Պոլ լե Շանուա | Ջիմի Ուրբան | ԳԴՀ, Ֆրանսիա, Իտալիա |
1972 | Մարսել Բլյուվալ | Ժիլ Մեդոն | Ֆրանսիա |
1982 | Ռոբեր Հոսեյն | Էմանուել Կուրտիլ | ԳՖՀ, Ֆրանսիա |
1998 | Բիլե Աուգուստ | Շեյն Հերվի | Միացյալ Թագավորություն, Գերմանիա, ԱՄՆ |
2000 | Ժոզե Դայան | Ժերոմ Արդելե | Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա |
2012 | Թոմ Հուպեր | Դենիել Հաթլսթոուն | Միացյալ Թագավորություն, ԱՄՆ |
2018 | Թոմ Շենքլենդ | Ռիս Եյտս | Միացյալ Թագավորություն |
Այլ
խմբագրել- 1937 թվականին նկարահանվել է խորհրդային «Գավրոշ» ֆիլմը, որն զգալիորեն տարբերվում է «Թշվառները» վեպից։ Գլխավոր դերը կատարել է Նիկոլայ Սմորչկովը։
- Վյաչեսլավ Բառանովը կատարել է Գավրոշի դերը 1974 թվականի «Արկածներ քաղաքում, որը չկա» (ռուս.՝ «Приключения в городе, которого нет») խորհրդային ֆիլմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ D'Alessandro, Anthony. «'How To Train Your Dragon 3' Flies To 2019; Uni's DWA To Scale 'Everest'». Deadline. Վերցված է 20 Февраля 2018-ին.