Գառնիկ Շահինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Սերյոժայի Շահինյան (մարտի 12, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 3, 1994, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջան), ազատամարտիկ, բանաստեղծ, Երկրապահ Կամավորականների Միության պատվավոր անդամ (հետմահու, 1997 թվականից)։
Գառնիկ Շահինյան | |
---|---|
մարտի 12, 1962 - մայիսի 3, 1994 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Զորատեսակ | Երկրապահ կամավորականների միության ջոկատներ |
Ծառայության տարիներ | 1992-1994 թվականներ |
Մարտեր/ պատերազմներ | Լաչինի միջանցքի բացում, Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն (1993) |
Պարգևներ | ՀՀ «Արիություն» մեդալ |
Կենսագրություն
խմբագրելԳառնիկ Շահինյանը ծնվել է 1962 թվականի մարտի 12-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ 1881-1882 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-1994 թվականներին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Երկրապահ կամավորականների ջոկատի տարբեր զորամիավորումների կազմում մասնակցել է ՀՀ Ճամբարակի (Վահան – Արծվաշեն ուղղություն) ինքնապաշտպանական և ԼՂՀ Լաչինի (այժմ՝ Բերձոր) միջանցքի բացման, Մարտակերտի և Աղդամի շրջանների ազատագրական մարտերին։ Հեղինակ է «Տագնապի զանգեր» (Երևան, 1998) բանաստեղծական ժողովածուի։ Գառնիկ Շահինյանը զոհվել է 1994 թվականի մայիսի 3-ին 32 տարեկան հասակում Լեռնային Ղարաբաղի հանրապետության Աղդամի շրջանում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։ Նրա մարմինն ամփոփված է Արցախյան ազատամարտիկների Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հիշատակ
խմբագրել- Երևանի թիվ 141 դպրոցի դասարաններից մեկը անվանակոչվել է Գառնիկ Շահինյանի անունով։
Պարգևներ
խմբագրել- Գառնիկ Շահինյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։
Երկեր
խմբագրել- Տագնապի զանգեր, Երևան, 1998, 64 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |