Գառնիկ Իսագուլյան
քաղաքական գործիչ
(Վերահղված է Գառնիկ Իսաղուլյանից)
Գառնիկ Սամվելի Իսագուլյան (հունիսի 10, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ։
Գառնիկ Իսագուլյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Garnik Isagulyan Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրել- Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1982-1990 թթ. - Մասիսի թիվ 2 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ։
Պետական և քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1990 թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ պատգամավորական խմբի անդամ։
- Եղել է ՀՅԴ անդամ, հետագայում հեռացվել է կուսակցությունից։
- 2003 թ. նոյեմբերին Իգոր Մուրադյանի և այլ համախոհների հետ հիմնադրել է «Ազգային անվտանգություն» կուսակցությունը և ընտրվել կուսակցության նախագահ։
- 2004 թ. ապրիլի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական ազգային անվտանգության հարցերով։
- 2009 թ. հունվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից[1]։
- 2009 թ. հունվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ[2]։
- 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից[3]։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյան 29 հունվարի 2009 թ. - 6 սեպտեմբերի 2012 թ. |
Հաջորդող Վիկտոր Դալլաքյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գ. Իսագուլյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Գ. Իսագուլյանին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
- ↑ Գ. Իսագուլյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին