Գառնիկ Հրաչիկի Ավթանդիլյան (մարտի 22, 1967(1967-03-22), Նորագեղ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 1994(1994-01-16)), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Գառնիկ Ավթանդիլյան
Ծնվել էմարտի 22, 1967(1967-03-22)
ԾննդավայրՆորագեղ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 16, 1994(1994-01-16) (26 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1967 թվականի մարտի 22-ին Ասկերանի շրջանի Բալուջա (այժն Այգեստան) գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում։ Այնուհետև ստացել է ավտովարորդի մասնագիտություն[1]։

Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Հայաստանում։ 1991 թվականին ավարտել է գյուղատնտեսական տեխնիկումի մեխանիզացիայի բաժինը։ Կամավորագրվել է ինքնապաշտպանական ջոկատներից մեկում։ 1993 թվականի վերջին աշխատանքի է անցել Ներքին գործերի վարչությունում։ Միլիցիայի ջոկատի կազմում մասնակցել է մի շարք մարտերի։ Անհայտ կորել է 1994 թվականի հունվարի 16-ին, Ֆիզուլու շրջանում[1]։

Ամուսնացած էր, ունի մեկ երեխա[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.