Գառնիկ Առուշանյան
Գառնիկ Առուշանյան (6 հոկտեմբերի, 1965, Բալուջա, Ասկերանի շրջան - 11 հոկտեմբերի, 1998, Սյունիքի մարզ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Գառնիկ Ալյոշայի Առուշանյան | |
---|---|
6 հոկտեմբերի, 1965 - 11 հոկտեմբերի, 1998 | |
Ծննդավայր | Բալուջա, Ասկերանի շրջան |
Մահվան վայր | Սյունիքի մարզ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Գառնիկ Առուշանյանը ծնվել է 1965 թ. հոկտեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Բալուջա գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1984-86 թթ. ծառայել է Խորհրդային բանակում Պետրոպավլովսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում, այնուհետև՝ Ստեփանակերտի ավտոճանապարհաշինարարական վարչությունում՝ որպես տրակտորիստ։ Ակտիվորեն մասնակցել է հայրենի գյուղի պաշտպանությանը։ 1992 թ. կամավորագրվել է ինժեներական վաշտում։ Մահացել է 1998 թ. դեկտեմբերի 11-ին Գորիսի ճանապարհին ավտովթարից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Գառնիկ Առուշանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.