Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանիմեդ (այլ կիրառումներ)

Գանիմեդես, Գանիմեդ (հին հունարեն՝ Γανυμήδης, Ganymēdēs (/ˈɡænɪˌmiːd/;[1] /ˈɡænɪˌmid/[2]), «հանդուգն զվարճանք»), հին հունական դիցաբանությունում[3] դարդանների Տրովս արքայի և Կալլիրոյայի որդին (կամ Լեոմեդոնտի որդին[4], կամ Դարդանոսի որդին[5], կամ Ասսարակի որդին[6], կամ Էրիքթոնիոսի որդին[7], կամ Տրոիլոսի որդին[8])։ Արտակարգ գեղեցկության պատճառով աստվածները (Զևսի արծիվը) նրան առևանգում և տանում են երկինք (Օլիմպոս), որտեղ նա դառնում է Զևսի սիրելին և մատռվակը[9]։ Ավելի ուշ առասպելներում ինքը՝ Զևսը, արծվի կերպարանքով, առևանգում է Գանիմեդեսին[10], իսկ Գանիմեդեսի հորը՝ Տրովսին, իբրև մխիթարանք, նվիրում է անմահ ձիեր լծած ռազմակառք, նաև հավաստիացնում, որ նրա որդին այլևս անմահ է լինելու։

Գանիմեդես
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
ՔաղաքացիությունՏրոյա
ՀայրՏրովս
ՄայրԿալիորյա
Քույր/ԵղբայրIlus? և Ասսարակ
 Category:Ganymede Վիքիպահեստում

Արվեստում խմբագրել

Գանիմեդեսը պատկերվել է իբրև գեղեցիկ պատանյակ, հաճախ գինու գավաթը ձեռքին։ Արվեստում Գանիմեդեսի առևանգումը հաճախակի հանդիպող սյուժե է (հույն արձանագործ Լեոքարեսի կերտած քանդակը, Միքելանջելոյի, Տիցիանի, Կոռեջոյի, Ռեմբրանտի, Տորվալդսենի և այլոց կտավներն ու քանդակները)։ Փոխաբերական իմաստով (հաճախ հեգնական) Գանիմեդես նշանակում է մատուցող[11]։

  Քնաթաթախ Գանիմեդեսը, որը երեկ շոկոլադով թռչում էր ճանճի պես...
- Ն. Վ. Գոգոլ «Նևսկի պողոտան»
 

Աստղագիտության մեջ խմբագրել

Դիցաբանական կերպարի անունով են կոչված Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թ. հայտնաբերված Յուպիտերի Գանիմեդ արբանյակը և Գանիմեդ (1036) աստերոիդը՝ հայտնաբերված 1924 թվականին աստղագետ Վալտեր Բաադեի կողմից։

Գրականություն խմբագրել

  • Ганимед // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.(ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «English Dictionary: Definition of Ganymede». Collins. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  2. «American English Dictionary: Definition of Ganymede». Collins. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  3. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.265, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.44-45
  4. Лесх. Малая Илиада, фр.29 Бернабе
  5. Еврипид. Ифигения в Авлиде 1049; Киклоп 586
  6. Гигин. Мифы 224
  7. Гигин. Мифы 271
  8. Первый Ватиканский мифограф II 82, 1
  9. Гомер. Илиада V 266; Пиндар. Олимпийские песни I 45; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 9; III 12, 2; См. Лесх. Малая Илиада, фр.29 Бернабе; Гимны Гомера IV 210.
  10. Феокрит. Идиллии XX 41; Овидий. Метаморфозы X 155—161
  11. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 208-209։