Գայլուկը և համեմունքները

Գայլուկը և համեմունքները ճապ.՝ 狼と香辛料 (Ōkami to Kōshinryō) Իսունա Հասեկուրայի գրած և Զու Այակուրայի նկարազարդած ճապոնական լայթ-նովել սերիաների շարք է։ 2007 թ-ին, ըստ Mainichi Shimbun թերթի, վաճառված օրինակների գերազանցում էր 500 հազարը[1], իսկ արդեն 2008 թ-ի հոկտեմբերին 2,2 միլիոն օրինակ[2] (ըստ ASCII Media Works-ի)։ Մինչ 2009 թ-ի մայիս, թողարկվել էր լայթ-նովելի 11 հատոր (9 հիմնական և 2 առանձին, որոնք այստեղ կրում են Side Colors անվանումը), իսկ 2006 թ-ի փետրվարից 2011 թ-ի հուլիսը ASCII Media Works-ը՝ Dengeki Bunko-ի միջոցով թողարկել է 17 նովել։ Չնայած «Գայլուկը և համեմունքները» ֆենտեզի ժանրից է, այն հիմնականում առևտրի մասին է, իսկ հերոսները պարզապես ճանապարհորդում են ամբողջ աշխարհով մեկ և առևտրով զբաղվում։ Այստեղ չկան կախարդանք և թրերով կռիվներ, ինչպես այլ ֆենտեզի ժանրի անիմեներում[3][4]։

Գայլուկը և համեմունքները
狼と香辛料 (Ōkami to Kōshinryō)
Ժանրռոմանտիկա, ֆենտեզի
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվականհունվար 9, 2008 - մարտ 26, 2008
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՏակեո Տակահաշի
ԵրաժշտությունՅուջի Յոշինո
ԸնկերությունImagin
Տևողություն25 րոպե, 13 սերիա (1 ՕՎԱ)
Ֆիլմի թողարկում «Գայլուկը և համեմունքները» (բնօրինակ անվանում — 狼と香辛料 (Ōkami to Kōshinryō))

Կեիտո Կոումեի նկարած մանգա ադապտացիան սկսում է իր սերիալիզացիան 2007 թ-ին ASCII Media Works-ի «Dengeki Maoh»` սեյնեն մանգա ամսագրում, իսկ անիմե ադապտացիան ցուցադրվում է 2008 թ-ին։ Այն կազմված է 13 սերիաներից և նաև մեկ ՕՎԱ-յից[5]։ 2009 թ-ի հուլիսից սկսվում է անիմեի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը` «Գայլուկը և համեմունքները 2»։

Այն ստեղծվել է նույն ռեժիսորի՝ Տակեո Տակահաշիի կողմից սակայն մեկ այլ ընկերությունում։ Ստեղծվում են նր հերոսներ, իսկ հները, բացառությամբ գլխավոր հերոսներ Հոլոյի և Լոուրենսի, պարզապես բացակայում են։ Մյուս կողմից, 2009 թ-ի ապրիլի 28-ին լույս է տեսնում նոր՝ «զրոյական» ՕՎԱ սերիան, որի տևողությունը կամզում է 23 րոպե։ Այն կոչվում է «Գայլուկը և դեղին մելանխոլիան» (ճապ.՝ 狼と琥珀色の憂鬱) և հանդիսանում է լայթ-նովելի 7-րդ հատորի առանձին սերիաներից մեկը[6]։ «Գայլուկը և համեմունքները»-ի սյուժեի հիման վրա նաև թողարկվել է Nintendo DS պլատֆորմին նախատեսած «ժամադրության սիմուլյատոր»։

Հտեաքրքիր անհամաչափություն կա սերիալի վերնագրում։ Ճապոներեն այն կոչվում է «狼と香辛料», որը բառացի թարգմանվում է Գայլուկը և համեմունքները, սակայն անիմեի անգլերեն տարբերակում վերնագիրը թարգմանվել է, որպես «Spice and Wolf»` Համեմունքները և գայլը։ Հայերեն և ռուսերեն[7] տարբերակներում անհամաչափություն չկա և կոչվում է հենց այնպես, ինչպես ճապոներենում։

Սյուժե խմբագրել

«Գայլուկը և համեմունքները» 25-ամյա վաճառական՝ Կրաֆտ Լոուրենսի մասին է, ով գումար վաստակելու համար, քաղաքից քաղաք գնալով մանրավաճառությամբ է զբաղվում։ (Սյուժեում հին պատմական ժամանակներն են և մեծ նմանություն կա Եվրոպական միջավայրի հետ[8])։ Կյանքում նրա գլխավոր նապատակն է՝ հավաքել անհրաժեշտ գումար սեփական խանութը կառուցելու համար։ Արդեն 7 տարի է ինչ նա զբաղվում է այդ գործով և նաև մեծ փորձառություն է ձեռք բերել առևտրական գործերում։ Մի գիշեր, երբ նա մնում է Պասլո կոչվող քաղաքում, իր սայլակում հայտնաբերում է հեթանոսական գայլերի աստծուն՝ Հոլոյին, որ 600 տարեկան է։ Նա ունի 15 տարեկան աղջկա տեսք, սակայն գայլի ականջներով և պոչով։ Հոլոն ներկայանում է, որպես տվյալ քաղաքի բերքի աստվածուհին, որ օրհնել է ամեն տարվա ցորենի բերքը։ Իր քաղաքին հետևելու փոխարեն նա ուզում է հասնել իր հայրենիք՝ հյուսիսում գտնվող Յոիցու քաղաքը, քանի որ տվյալ քաղաքի մարդիկ մոռացել են իր մասին և ինքն էլ կատարել է իր պարտքը նրանց առաջ։ Նա նաև ուզւոմ է ճանապարհորդել և տեսնել թե ինչպես փոխվել ամբողջ աշխարհը, մինչ նա այդ քաղաքում էր։ Հոլոն Լոուրենսին խնդրում է իրեն տանել քաղաքից և Լոուրենսը համաձայնվում է։ Ճանապարհորդության ընթացքում Հոլոյի իմաստությունը բազում անգամ օգնում է Լոուրենսին իր աշխատանքում, սակայն միաժամանակ նրա ինքնությունը ոչ ցանկալի ուշադրություն է գրավում եկեղեցուց։

Գլխավոր Հերոսներ խմբագրել

Կրաֆտ Լոուրենս խմբագրել

Սեյու- Զուն Ֆուկույամա

Կրաֆտ Լոուրենս (ճապ.՝ クラフト・ロレンス Kurafuto Rorensu) - 25-ամյա ճանապարհորդող առևտրական, զբաղվում է մանրավաճառությամբ։ 12 տարեկանում դարձել է մի առևտրական ուսուցչի աշակերտը, իսկ 18 տարեկանում դարձել է ինքնուրույն և սեփական կյանքն վարել։ Նրա երազանքը և կյանքի նպատակն է հավաքել անհրաժեշտ գումարը և բացել սեփական խանութ, որի համար արդեն 7 տարի ինչ աշխատում է և փորձ է ձեռք բերում։ Մի օր նա հանդիպում է Հոլոյին և համաձայնվում է նրան իր հետ վերցնել և տանել նրա հայրենիք՝ հյուսիս։ Հոլոն էլ ամբողջ ճանապարհորդության ժամանակ օգնում է նրան առևտրի հարցում՝ իր իմաստությամբ և գայլային հոտառությամբ։ Ժամանակի ընթացքում նրանք ավելի են մտերմանում, դառնում են անբաժանելի ընկերներ և միմյանց մասին հոգատարություն ցուցաբերում։ Չնայած Լոուրենսը հիմնականում ցույց չի տալիս իր զգացմունքները, սակայն միշտ օգնում է Հոլոյին և հոգ տանում նրա մասին։ Միասին նրանք ոչ միայն շատ դժվարություններով են անցնում, այլ նաև հասնցում են մեծ գումար հավաքել։ Հոլոն շատ կարևոր անձնավորություն է Լոուրենսի համար, սակայն նա շատ քիչ է ցույց տալիս իր զգացմունքները։ Նա ցույց է տալիս իր հավատարմությունը, երբ Հոլոյին բռնում են, իսկ ինք գնում է նրան փրկելու։ Լոուրենսը չափազանց բարի, կշռադատող և խելացի կերպար է։ Նա պատմում է, որ իր կյանքի ընթացքում գայլերը հասցրել են հարձակվել իր վրա՝ 8 անգամ։ Ի վերջո, անիմեի վերջին սերիայում Լոուրենսը, զոհաբերելով իր երազանքը և կյանքի նպատակը, վերջապես խոստովանում է իր սերը Հոլոյին, իսկ նա պատասխանում է նույն կերպ։

Հոլո խմբագրել

Սեյու- Ամի Կոշիմիձու

Հոլո (ճապ.՝ ホロ Horo)[9][10] - բերքի աստվածուհին է և ինչպես նա է ասում՝ հյուսիսում գտնվող Յոիցու քաղաքից է (կապված է լեգենդար Հիպերբորեայի հետ)։ Նա Պասլո քաղաքի մարդկանցից մեկին խոստանում, որ կապահովի առատ բերք՝ ամեն տարի։ Տարիները անցնում են և մարդիկ այլևս չեն հավատում Հոլոյին։ Նրանք լքում են նրան, իսկ Հոլոն որոշում է, որ կատարել է իր պարտքը և այլևս իմաստ չի գտնում մնալ այդ քաղաքում։ Այսպիսով Հոլոն Լոուրենսի սայլակում թաքնվելով փախչում է քաղաքից և ճանապարհորդում է՝ աշխարհը ուսումնասիրելու և տեսնելու, թե ինչքան է փոխվել ամբողջ աշխարհը իր՝ Պոսլոյում անցկացրած ժամանակի ընթացքում։ Հոլոն ունի 15-ամյա աղջկա մարմին և տեսք[11], սակայն պահպանվել է իր գայլային ականջները և պոչը։ Ցանկության դեպքում նա կարող է ոռնալ իրական գայլի պես։ Հոլոյի իրական կերպարանքը չափազանց մեծ գայլի տեսքով է և ունի սարսափազդու տեսք։

Հոլոն ինքն իրեն կոչում է «Իմաստուն գայլ Հոլո» ({{lang-jp|ヨイツの賢狼 Yoitsu no Kenrō, Յոիցուի իմաստուն գայլը)։ Պասլոյում հարյուրավոր տարիներ մեկուսացած մնալու պատճառով նա գոռոզ և ինքնաբավ է, սակայն երբ միայնակ է զգում, միանգամից փափկանում է և աելի նրբանում։ Իրեն միայնակ զգալուց նա միշտ մոտենում է Լոուրենսին, իսկ Լոուրենսն էլ շատ լավ հասկանալով այդ զգացողությունը՝ ամեն կերպ մխիթարում է նրան և օգնում։ Հոլոն շատ լավ հասկանում է իր և Լոուրենսի կյանքի տևողությունների մեծ տարբերությունը, քանի որ մարդկային կյանքը նրա համար ակնթարթ է։ Նա վախենում է այդ ամենից, սակայն, փորձում է մոռանալ և թաքցնել իր զգացմունքները՝ կատակների միջոցով։ Սկզբից նա կատակում է Լոուրենսի հետ՝ պնդելով, որ ինքը հավանում է նրան, սակայն ժամանակի ընթացքում նա իրոք սիրահարվում է Լոուրենսին։

Հոլոն ունի առանձնահատուկ խոսելաձև, որ նման է բարձրակարգ օիրաններին[12]։ Նա շատ է սիրում համեղ ուտելիքներ և ալկոհոլային խմիչքներ, բայց և նաև պաշտում է խնձորներ։ Մյուս կողմից նա հպարտանում է իր գեղեցիկ պոչով և առանձնահատուկ խնամք է ցուցաբերում՝ ամեն օր սանրելով այն։

Նորա Արենթ խմբագրել

Սեյու- Մաի Նակահարա

Նորա Արենթ (ճապ.՝ ノーラ・アレント Nōra Arento) - Սյուժեում առաջին անգամ հայտնվում է նովելի առաջին երկու հատորներում։ Րուվինհեիգեն անունով եկեղեցու փորձառու հովիվն է։ Նորային աշխատանքի ժամանակ օգնում է իր վարժեցրած և խելացի հովվաշուն Էնեքը։ Նրա երազանքն է՝ ազատվել իր աշխատանքից ու եկեղեցուց և դառնալ պրոֆեսիոնալ դերձակուհի։ Այդ պատճառով էլ նա համաձայնվում է Լոուրենսի հետ և որոշում է համագործակցել նրա հետ։ Լոուրենսը նրան վստահում է գողացված ոսկին, որը նա պետք է իր մոտ՝ ապահով վայրում պահեր։ Երբ ամեն ինչ ավարտվում է, նա ստանում է անհրաժեշտ գումարը՝ եկեղեցուց ազատվելու և նոր կյանք սկսելու համար։ Նորային համարում էին կախարդ և հեթանոս, քանի որ նա կարողանում էր արոտավայրերից վերադարձբել բոլոր ոչխարներին, նույնիսկ երբ տարածքը լի էր գայլերով։

Քլոյա խմբագրել

Սեյու- Կաորի Նացուկա

Քլոյա (ճապ.՝ クロエ Kuroe) - հերոս, որ հայտնվում է միայն անիմեում։ Փոխարինում է նովելում գնտվող՝ Յարեի անունով հերոսին։ Նա Պասլոյի գյուղացիներց է և երկար ժամանակ ճանաչել է Լոուրենսին։ Լոուրենսը սովորեցրել է նրան վաճառականություն։ Նա ունեցել է անորոշ զգացմունքներ՝ Լոուրենսի հանդեպ, սակայն ամեն կերպ չի ընդունում և մերժում է։ Նույնիսկ չհասկանալով այդ զգացմուքները նա հարգում է Լոուրեսնին և ընդունում նրան, ինչպես մտերիմ ընկերոջը կամ ուսուցչին։ Հետագայում նրանց ընկերությունը վերանում է, երբ Քլոյան Մեդիոյի գիլդիայի հետ փորձում է բռնել Հոլոյին ու Լոուրենսին և հանձնել նրանց եկեղեցուն։ Քլոյաի համար իր սեփական և գյուղի բնակաիչների կյանքը ավելի կարևոր է։ Ամեն դեպքում, Յարեի և Քլոյաի ճալատագրերը ընդհանրապես տարբերվում են։

Մեդիա խմբագրել

Լայթ-նովելներ խմբագրել

«Գայլուկը և համեմունքները» լույս է տեսնում Իսունա Հասեկուրայի գրած և Զու Այակուրայի նկարազարդած ճապոնական լայթ-նովել սերիաների շարքերով։ 2005 թ-ին Հասեկուրան ուղարկում է սերիաների շարքի առաջին նովելը «ASCII Media Works» հրատարակչության 12-րդ «Dengeki Novel Prize» մրցանակաբաշխությանը ևայն հաղթում է արծաթե մեդալ մրցանակը[13]։ 2006 թ-ի փետրվարի 10-ից 2011 թ-ի հուլիսի 10 ընկած ժամանակահատվածում «Dengeki Bunko»-ի միջոցով «ASCII Media Works»-ը հրատարակում է 17 նովել[14]։ Նովելի գավազդային կարգախոսն է լինում «Merchant meats spicy wolf», որ բառացի թարգամանվում է՝ «Վաճառական միս կծու գայլ» (ենթադրվում է, որ անգլերեն «meats» բառր՝ «միս», այստեղ «meets»` «հանդիպում է», իմաստը պետք է ունենա, սակայն ճապոնացիների մոտ տարածված սխալ է՝ անգլերեն բառերի կամ տառերի սխալ օգտագործումը։ Այստեղ այն հումորայի դեր է կատարում)[15]։

2008 թ-ի սեպտեմբերին նովելները լիցենզավորվում են ամերիկյան ընկերությունն՝ «Yen Press» կողմից[16]։ Առաջին հատորը թողարկվում է 2009 թ-ի դեկտեմբերին, իսկ ամեն 4 ամիս թողարկվում է նոր հատոր[17]։ Չնայած, «Yen Press»-ը փոխում է առաջին հատորի տեսքը, սակայն հատուկ պաշտպանիչ կազմով տարբերակը որ կրում էր հատորի օրիգինալ տեսքը՝ հասանելի է լինում օնլայն տարբերակով վաճառքի[18]։ Հետագայում «Yen Press»-ը նաև վաճառում է «Yen Plus» մանգա ժողովածուն, որ ներառում է 2009 թ-ի դեկտեմբերին թողարկված համարը՝ օրիգինալ կազմով[19]։ Չնայած հատորները կրում էին օրիգինալից տարբեր կազմ, դրանցում եղած պատկերնեը անփոփոխ էին մնացել։ Շուտով «Yen Press»-ը հայտարարում է, որ ապագա հատորները կունենան հատորների օրիգինալ տեսքը, սակայն կկրեն պաշտպանիչ կազմեր՝ նոր տեսքով։ Այս փոփոխությունը կատարվում է՝ ավելի լայն և մեծ հանդիսատես ձեռք բերելու համար[20]։

# Վերնագիր Հրատարակման ամսաթիվ ISBN
01 «Նախաբան» (ճապ.՝ 序幕 Jomaku)
  1. «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  2. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  3. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
  4. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)
  5. «Գլուխ 5» (ճապ.՝ 第五幕 Daigo Maku)
  6. «Գլուխ 6» (ճապ.՝ 第六幕 Dairoku Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2006 թ փետրվարի 10[21] ISBN 978-4-8402-3302-6
02 # «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  1. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  2. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
  3. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)
  4. «Գլուխ 5» (ճապ.՝ 第五幕 Daigo Maku)
  5. «Գլուխ 6» (ճապ.՝ 第六幕 Dairoku Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2006 թ հունիսի 10[22] ISBN 978-4-8402-3451-1
03 # «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  1. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  2. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
  3. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)
  4. «Գլուխ 5» (ճապ.՝ 第五幕 Daigo Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2006 թ հոկտեմբերի 10[23] ISBN 978-4-8402-3588-4
04 # «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  1. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  2. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
  3. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)
  4. «Գլուխ 5» (ճապ.՝ 第五幕 Daigo Maku)
  5. «Գլուխ 6» (ճապ.՝ 第六幕 Dairoku Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2007 թ փետրվարի 10[24] ISBN 978-4-8402-3723-9
05 # «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  1. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  2. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
  3. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2007 թ օգոստոսի 10[25] ISBN 978-4-8402-3933-2
06 # «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  1. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  2. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
  3. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)
  4. «Գլուխ 5» (ճապ.՝ 第五幕 Daigo Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2007 թ դեկտեմբերի 10[26] ISBN 978-4-8402-4114-4
07 Side Colors
  1. «A Boy, a Girl and a White Flower» (ճապ.՝ 少年と少女と白い花 Shōnen to Shōjo to Shiroi Hana)
  2. «Red Apple and Blue Sky» (ճապ.՝ 林檎の赤、空の青 Ryūgō no Aka, Sora no Ao)
  3. «Wolf and Amber Melancholy» (ճապ.՝ 狼と琥珀色の憂鬱 Ōkami to Kohakuiro no Yūutsu)
2008 թ փետրվարի 10[27] ISBN 978-4-8402-4169-4
08 Town of Confrontation (Vol. 1) Tairitsu no Machi (Jō) (対立の町 (上))

«Նախաբան» (ճապ.՝ 序幕 Jomaku)

  1. «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  2. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  3. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
2008 թ մայիսի 10 ISBN 978-4-0486-7068-5
09 Town of Confrontation (Vol. 2) Tairitsu no Machi (Ge) (対立の町 (下))
  1. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)
  2. «Գլուխ 5» (ճապ.՝ 第五幕 Daigo Maku)
  3. «Գլուխ 6» (ճապ.՝ 第六幕 Dairoku Maku)
  4. «Գլուխ 7» (ճապ.՝ 第七幕 Dainana Maku)
  5. «Գլուխ 8» (ճապ.՝ 第八幕 Daihachi Maku)
  6. «Գլուխ 9» (ճապ.՝ 第九幕 Daikyū Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2008 թ սեպտեմբերի 10 ISBN 978-4-0486-7210-8
10 # «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  1. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  2. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
  3. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)
  4. «Գլուխ 5» (ճապ.՝ 第五幕 Daigo Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2009 թ փետրվարի 10 ISBN 978-4-0486-7522-2
11 Side Colors II
  1. «Wolf and the Golden Promise» (ճապ.՝ 狼と黄金色の約束 Ōkami to Koganeiro no Yakusoku)
  2. «Wolf and the Bright Green Road» (ճապ.՝ 狼と若草色の寄り道 Ōkami to Wakakusairo no Yorimichi)
  3. «Black Wolf's Cradle» (ճապ.՝ 黒狼の揺り籠 Kokurō no Yurikago)
2009 թ մայիսի 10 ISBN 978-4-0486-7809-4
12 # «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  1. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  2. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
  3. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)
  4. «Գլուխ 5» (ճապ.՝ 第五幕 Daigo Maku)
  5. «Գլուխ 6» (ճապ.՝ 第六幕 Dairoku Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2009 թ օգոստոսի 10 ISBN 978-4-0486-7933-6
13 Side Colors III
  1. «Wolf and the Twilight-Colored Gift» (ճապ.՝ 狼と夕暮れ色の贈り物 Ōkami to Yūgureiro no Okurimono)
  2. «Wolf and Addicted to Peach Honey» (ճապ.՝ 狼と桃のはちみつ漬け Ōkami to Momo no Hachimitsuzuke)
  3. «Wolf and The Silver Sigh» (ճապ.՝ 狼と銀色のため息 Ōkami to Gin'iro no Tameiki)
  4. «Shepherd and a Black Knight» (ճապ.՝ 羊飼いと黒い騎士 Hitsujikai to Kuroi Kishi)
2009 թ նոյեմբերի 10 ISBN 978-4-0486-8140-7
14 # «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  1. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  2. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
  3. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2010 թ փետրվարի 10 ISBN 978-4-0486-8326-5
15 Solar Gold Coin (Vol. 1) Taiyō no Kinka (Jō) (太陽の金貨〈上〉)
  1. «Գլուխ 1» (ճապ.՝ 第一幕 Daiichi Maku)
  2. «Գլուխ 2» (ճապ.՝ 第二幕 Daini Maku)
  3. «Գլուխ 3» (ճապ.՝ 第三幕 Daisan Maku)
  4. «Գլուխ 4» (ճապ.՝ 第四幕 Daiyon Maku)
  5. «Գլուխ 5» (ճապ.՝ 第五幕 Daigo Maku)

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

2010 թ սեպտեմբերի 10 ISBN 978-4-0486-8829-1
16 Solar Gold Coin (Vol. 2) Taiyō no Kinka (Ge) (太陽の金貨〈下〉)
  1. «Գլուխ 6» (ճապ.՝ 第六幕 Dairoku Maku)
  2. «Գլուխ 7» (ճապ.՝ 第七幕 Dainana Maku)
  3. «Գլուխ 8» (ճապ.՝ 第八幕 Daihachi Maku)
  4. «Գլուխ 9» (ճապ.՝ 第九幕 Daikyū Maku)
  5. «Գլուխ 10» (ճապ.՝ 第十幕 Daijū Maku)
  6. «Գլուխ 11» (ճապ.՝ 第十一幕 Daijūichi Maku)
  7. «Գլուխ 12» (ճապ.՝ 第十二幕 Daijūni Maku)
2011 թ փետրվարի 10 ISBN 978-4-0487-0265-2
17 Վերջաբան

«Վերջաբան» (ճապ.՝ 終幕 Shūmaku)

  1. «Merchant and the Dark Gray Knight» (ճապ.՝ 行商人と鈍色の騎士 Gyōshōnin to Nibiiro no Kishi)
  2. «Wolf and Gray Smile» (ճապ.՝ 狼と灰色の笑顔 Ōkami to Haiiro no Egao)
  3. «Wolf and White Road» (ճապ.՝ 狼と白い道 Ōkami to Shiroi Michi)
2011 թ հուլիսի 10 ISBN 978-4-0487-0685-8

Մանգա խմբագրել

Կեիտո Կոումեի նկարազարդած մանգա-ադապտացիայի սերիալիզացիան սկսվել է 2007 թ-ի նոյեմբերին ASCII Media Works-ի «Dengeki Maoh»` սեյնեն մանգա ամսագրում։ Առաջին տանքոբոն հատորը թողարկվել է 2008 թ-ի մարտի 27-ին ASCII Media Works-ի կողմից Dengeki Comics- միջոցով (մինչ 2014 թ-ի դեկտեմբերը թողարիվել է այդպիսի 11 հատոր)։ Yen Press-ը լիցենզավորել է մանգա սերիաների շարքը Նյու Յորքի Comic Con 2009-ի շրջանակներում և սկսել է թողարկել սերիաների անգլերենով` Հյուսիսային Ամերիկայում[28]։

Մանգան, ինչպես և բոլոր այլ մանգաները, թողարկվում է սև ու սպիտակ գույներով, սակայն այս մանգայի դեպքում վերջին չորս էջերը գունավոր են։

# Գլուխ Հրատարակման ամսաթիվ ISBN
01 Գլուխ 1-6 2008 թ մարտի 27[29] ISBN 978-4-8402-4254-7
02 Գլուխ 7-12 2009 թ հունվարի 27[30]
03 Գլուխ 13-18 2009 թ հուլիսի 27[31]
04 Գլուխ 19-24 2010 թ մարտիի 27[32]
05 Գլուխ 25-30 2010 թ հոկտեմբերի 27[33]
06 Գլուխ 31-35 2011 թ ապրիլի 4[34]
07 Գլուխ 36-41 2012 թ փետրվարի 27[35] ISBN 978-4-0488-6294-3
08 Գլուխ 42-47 2012 թ հոկտեմբերի 27[36] ISBN 978-4-0489-1051-4
09 Գլուխ 48-53 2013 թ օգոստոսի 27[37] ISBN 978-4-048-91839-8
10 Գլուխ 54-61 2014 թ ապրիլի 26[38] ISBN 978-4-048-66488-2

Ինտերնետ ռադիո շոու խմբագրել

2007 թ-ի դեկտեմբերի 7-ից 2008 թ-ի ապրիլի 25-ը, Animate-ի հռարձակած ինտերնետ ռադիո շոուն, որ կոչվում է Ōkamikku Radio (オオカミックラジオ), տևել է 10 էպիզոդ[39]։ Ամեն ուրբաթ օրը հեռարձակվել է մեկ շոում որը հիմնականում կենտրոնացած է անիմե սերիաները գովազդելու վրա։ Շոուն վարում է Զուն Ֆուկույաման, ով անիմեում կատարում է Կրաֆտ Լոուրենսի դերը և Ամի Կոշիմիզուն, ով կատարում է Հոլոյի դերը[40]։ Շոուն կազմված է ութ մասից, որոնք ներառում են սերիաների մաիսն նորությունները, հանդիսատեսի մեկնաբանությունները և ռադիո դրամա։ 2009 թ-ի հունիսի 10-ից հոկտեմբերի 28-ը հեռարձակվում է երկրորդ շոուն՝ Ōkamikku Radio II անունով՝ նույն պրոդյուսերով և հաղորդավարներով։

Անիմե խմբագրել

Imagin ընկերության կողմից արտադրված անիմե ադապտացիան ցուցադրվել է ճապոնական հեռուստատեսությամբ՝ 2008 թ-ի հունվարի 9-ից մարտի 26-ը։ Ցուցադրվել է Chiba TV ճապոնական ալիքով[41]։ Տասներկուերորդ և տասներեքերորդ սերիաները ցուցադրվել են հեռուստատեսությամբ, իսկ յոթերորդ սերիան թողարկվել է բացառապես միայն DVD սկավառկի տարբերակով[42]։ Ճապոնիայում սերիաները թողարկվել են վեց առանձին DVD հատորներով։ Առաջին հատորը պարունակում է երեք սերիա, մինչ հաջորդ հինգ հատորներից յուրաքանչյուրը պարունակում է 2 սերիա[43]։ DVD հատորները թողարկվել են Pony Canyon ընկերության կողմից 2008 թ-ի ապրիլի 2-ից օգոստոսի29-ը ընկած ժամանակահատվածում։ Ի տարբերություն հեռուստատեսությամբ հեռարձակված 6-րդ սերիային, երրորդ հատորը պարունակում է օրիգինալ վիդեո անիմացիա (ՕՎԱ)[43] 2009 թ-ի հունվարի 30-ին թողարկվում է Blu-ray disc տարբերակը։ Սերիաների շարքի ռեժիսորն է Տակեո Տակահաշին, սցենարիստն է Նարուհիսա Արակավան և հերոսների դիզայնը՝ Կազույա Կուրոդայինը[44]։ Տակահաշին մեջբերում է, որ սերիաների նովելի մեծ սիրահարն է[45]։ Անիմեն բացվում է Նացումի Կիյոուրայի «Tabi no Tochū» (旅の途中) երգով և փակվում է Ռոքի Չաքիի «Ringo Hiyori: The Wolf Whistling Song» (リンゴ日和 ~The Wolf Whistling Song)։ Երկուսն էլ թողարկվել են 2008 թ-ի փետրվարին[46]։ Անիմեի օրիգինալ սաունդթրեքը թողարկվել է 2008 թ-ի մարտի 12-ին։ Անգլերեն լեզվով անիմեն լիցենզավորվել է Kadokawa Pictures USA և Funimation Entertainment[47][48] ընկերությունների կողմից, իսկ ամբողջական, 13-սերիանոց DVD տարբերակը ` 2009 թ-ի դեկտեմբերի 22-ին։ Հյուսիսային Ամերիկայում առաջին անգամ ցուցադրվել է Funimation Channel ալիքով` 2010 թ-ի նոյեմբերի 16-ին[49]։

Անիմեի երկրորդ եթերաշրջանը՝ «Գայլուկը և համեմունքները 2» վերնագրով, ցուցադրվել է 2009 թ-ի հուլիսի 9-ից սեպտեմբերի 24-ը և թողարկել է 12 սերիա[50]։ Անիմեի առաջին եթերաշրջանը պատրաստած անձնակազմի մեծամասնությւոնը վերադառնում է, բացառությամբ Տոշիմիցու Կոբայաշիի, որին փոխարինում է Կազույա Կուրոդան, որպես հեորսների դիզայնավորող և անիմացիայի գլխավոր տնօրեն։ Անիմեն արտադրում է Brain's Base ընկերությունը՝ Imagin ընկերության փոխարեն։ Առաջին եթերաշրջանի հերոսների ձայնային դերակատարները վերադառնում են իրենց հերոսներին[51]։ Մեկ այլ ՕՎԱ՝ արտադրված Brain's Base ընկերության կողմից, թողարկվում է պատկերազարդ գրքի հետ միասին՝ «Spice and Wolf: Wolf and Gold Wheat» (「狼と香辛料」狼と金の麦穂 Ōkami to Kōshinryō Ōkami to Kin no Mugiho) վերնագրով։ Սցներաիստը և նկարազարդողը նովելը ստեղծող անձնակազմից են, իսկ ՕՎԱ-ն թողարկվում է ASCII Media Works-ի կողմից՝ Dengeki Bunko Visual Novel-ի միջոցով՝ 2009 թ-ի ապրիլի 30-ին[52]։ Funimation-ը լիցենզավորում է «Գայլուկը և համեմունքները 2»-ը[53] և ցուցադրում է այն անգլերեն լեզվով՝ 2011 թ-ի օգոստոսի 30-ին։ Երկրորդ եթերաշրջանը առաջին անգամ ցուցադրվում է Հյուսիսային Ամերիկայի եթերում՝ 2011 թ-ի օգոստոսի 31-ին, Funimation Channel ալիքով[54]։ 2012 թ-ի սեպտեմբերի 11-ին Funimation-ը թողարկում է Blu-ray/DVD կոմբո փաթեթը, որ ներառում է երկու եթերաշրջանները։ 2009 թ-ի ապրիլի 30-ին թողարկված ՕՎԱ-ն նույնպես ներառված է փաթեթում՝ սերիա 00 համարի տակ։

Առաջին եթերաշրջան խմբագրել

# Վերնագիր[55] Թողարկման ամսաթիվը Ճապոնիայում[56]
01 «Գայլուկը և տոնական զգեստը» (ճապ.՝ 狼と一張羅 Ōkami to Itchōra) 2008 թ հունվարի 9
02 «Գայլուկը և հեռավոր անցյալը» (ճապ.՝ 狼と遠い過去 Ōkami to Tōi Kako) 2008 թ հունվարի 16
03 «Գայլուկը և գործարար խորաթափանցություն» (ճապ.՝ 狼と商才 Ōkami to Shōsai) 2008 թ հունվարի 23
04 «Գայլուկը և նրա անօգնական գործընկերը» (ճապ.՝ 狼と無力な相棒 Ōkami to Muryoku na Aibō) 2008 թ հունվարի 30
05 «Գայլուկը և սիրահարների վիճաբանությունը» (ճապ.՝ 狼と痴話喧嘩 Ōkami to Chiwagenka) 2008 թ փետրվարի 6
06 «Գայլուկը և լուռ հրաժեշտ» (ճապ.՝ 狼と無言の別れ Ōkami to Mugon no Wakare) 2008 թ փետրվարի 13
07 (ՕՎԱ) «Գայլուկը և հաջողության պոչը» (ճապ.՝ 狼と幸福の尻尾 Ōkami to Kōfuku no Shippo) 2008 թ մարտի 30
08 «Գայլուկը և ճշգրիտ չափումները» (ճապ.՝ 狼と正しき天秤 Ōkami to Tadashiki Tenbin) 2008 թ փետրվարի 20
09 «Գայլուկը և գառները» (ճապ.՝ 狼と羊使いの子羊 Ōkami to Hitsujitsukai no Kohitsuji) 2008 թ փետրվարի 27
10 «Գայլուկը և չար դավադրությունը» (ճապ.՝ 狼と渦巻く陰謀 Ōkami to Uzumaku Inbō) 2008 թ մարտի 5
11 «Գայլուկը և մեծ խաբեություն» (ճապ.՝ 狼と最大の秘策 Ōkami to Saidai Hisaku) 2008 թ մարտի 12
12 «Գայլուկը և երիտասարդ ոհմակը» (ճապ.՝ 狼と若僧の群れ Ōkami to Wakazō no Mure) 2008 թ մարտի 19
13 «Գայլուկը և նոր ճանապարհորդություն» (ճապ.՝ 狼と新たな旅立ち Ōkami to Arata na Tabidachi) 2008 թ մարտի 26

Երկրորդ եթերաշրջան խմբագրել

# Վերնագիր[57] Թողարկման ամսաթիվը Ճապոնիայում[56]
00 (ՕՎԱ) «Գայլուկը և դեղին մելանխոլիան» (ճապ.՝ 狼と琥珀色の憂鬱 Ōkami to Kohakuiro no Yūutsu) 2009 թ ապրիլի 30
01 «Գայլուկը և անսպասելի շրջադարձ» (ճապ.՝ 狼とふとした亀裂 Ōkami to Futoshita Kiretsu) 2009 հուլիսի 9
02 «Գայլուկը և փոթորկից առաջ խաղաղություն» (ճապ.՝ 狼と嵐の前の静寂 Ōkami to Arashi no Mae no Seijaku) 2009 թ հուլիսի 16
03 «Գայլուկը և աանհաղթահարելի անդունդ» (ճապ.՝ 狼と埋まらない溝 Ōkami to Umaranai Mizo) 2009 թ հուլիսի 23
04 «Գայլուկը և վերջ զգուշությանը» (ճապ.՝ 狼と浅知恵の末路 Ōkami to Asajie no Matsuro) 2009 թ հուլիսի 30
05 «Գայլուկը. հույս և հուսահատություն » (ճապ.՝ 狼と希望と絶望 Ōkami to Kibō to Zetsubō) 2009 թ օգոստոսի 6
06 «Գայլուկը և Աստծուն հավատողը » (ճապ.՝ 狼と信ずべき神 Ōkami to Shinzubeki Kami) 2009 թ օգոստոսի 13
07 «Գայլուկը և ուրախ օրերը» (ճապ.՝ 狼と戯れの日々 Ōkami to Tawamure no Hibi) 2009 թ օգոստոսի 20
08 «Գայլուկը և հմայիչ ճանապարհորդը» (ճապ.՝ 狼と蠱惑的な旅人 Ōkami to Kowakuteki na Tabibito) 2009 թ օգոստոսի 27
09 «Գայլուկը և անզգույշ վաճառականները» (ճապ.՝ 狼と無謀な商談 Ōkami to Mubō na Shōdan) 2009 թ սեպտեմբերի 23
10 «Գայլուկը և միայնակ ժպիտ» (ճապ.՝ 狼と孤独な微笑み Ōkami to Kodoku na Hohoemi) 2009 թ սեպտեմբերի 10
11 «Գայլուկը և բաժանվելու որոշում» (ճապ.՝ 狼と別れの決意 Ōkami to Wakare no Ketsui) 2009 թ սեպտեմբերի 17
12 «Գայլուկը և անվերջանալի արցունքներ» (ճապ.՝ 狼ととめどなき涙 Ōkami to Tomedonaki Namida) 2009 թ սեպտեմբերի 24

Երաժշտություն խմբագրել

Անիմեն բացվում է` խմբագրել

  1. «Tabi no Tochuu» (ճապ.՝ 旅の途中) երգով, կատարում է Նացումի Կիյոուրան։
  2. «Mitsu no Yoake» (ճապ.՝ 蜜の夜明け) երգով, կատարում է Ակինո Արաին։

Անիմեն փակվում է` խմբագրել

  1. «Ringo Biyori» (ճապ.՝ リンゴ日和) երգով, կատարում է Ռոքի Չաքին։
  2. «Perfect World» երգով, կատարում է Ռոքի Չաքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Spice and Wolf: Лайт-новел, завоевавшая приз Dengeki, будет адаптирована в аниме и мангу» (ճապոներեն). Mainichi Shimbun. 10 августа 2007 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 30.04.2008 г.-ին.
  2. «Spice and Wolf media franchise website» (Japanese). ASCII Media Works. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Из описания на официальном сайте.
  4. «Book Review: Spice and Wolf» (Japanese). Mainichi Shimbun. 2007 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Wolf and Spice Television Anime in the Works». Anime News Network. 2007 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. Серия была выпущена в качестве приложения к видеоигре «狼と金の麦穂», см. [1].
  7. Новость о лицензировании сериала
  8. «Outline of Spice and Wolf's world at the series' official website» (Japanese). ASCII Media Works. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Раздел «Персонажи» на официальном сайте, где написано «Holo»» (ճապոներեն). MediaWorks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  10. Официальное подтверждение представителя российского лицензиата использования имени «Холо» в российском издании сериала(չաշխատող հղում)
  11. «【狼と香辛料とは?】 | 狼と香辛料II Official web site» [What's Spice and Wolf? | Spice and Wolf II Official web site]. Brain's Base. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. «Spice and Wolf: Koshimizu Struggling with Oiran Words». Mainichi Shimbun. 2007 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. «Spice and Wolf wins the Silver Prize in the twelfth Dengeki Novel Prize» (Japanese). ASCII Media Works. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Spice and Wolf Light Novel Series to End in February». Anime News Network. 2010 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  15. «Official blog entry for Spice and Wolf by the author of the novels, Isuna Hasekura» (Japanese). ASCII Media Works. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Yen Adds Hero Tales, Wakaba-Soh, Spice & Wolf Novels». Anime News Network. 2008 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  17. «Spice and Wolf by Isuna Hasekura». Yen Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  18. «Spice & Wolf Novel's J Cover Offered to Web Retailers». Anime News Network. 2009 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  19. «Spice and Wolf Novel's Original Cover Ships with Yen+». Anime News Network. 2009 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  20. «Spice & Wolf Novel 2 Has Original Cover, Photo Jacket». Anime News Network. 2010 թ․ ապրիլի 26. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
  21. «MediaWorks' release calendar» (ճապոներեն). MediaWorks. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  22. «MediaWorks' release calendar» (ճապոներեն). MediaWorks. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  23. «MediaWorks' release calendar» (ճապոներեն). MediaWorks. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  24. «MediaWorks' release calendar» (ճապոներեն). MediaWorks. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  25. «MediaWorks' release calendar» (ճապոներեն). MediaWorks. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  26. «MediaWorks' release calendar» (ճապոներեն). MediaWorks. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  27. «MediaWorks' release calendar» (ճապոներեն). MediaWorks. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  28. «Yen Press Adds Spice and Wolf, Yotsuba&!, Crescent Moon Story». Anime News Network. 2009 թ․ փետրվարի 7. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.
  29. «狼と香辛料 I (1) (電撃コミックス) [コミック]» (Japanese). Amazon.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «狼と香辛料 2 (電撃コミックス) [コミック]» (ճապոներեն). Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  31. «狼と香辛料 3 (電撃コミックス) [コミック]» (ճապոներեն). Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  32. «狼と香辛料 4 (電撃コミックス) [コミック]» (ճապոներեն). Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  33. «狼と香辛料 5 (電撃コミックス) [コミック]» (ճապոներեն). Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  34. «狼と香辛料 6 (電撃コミックス) [コミック]» (ճապոներեն). Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  35. «狼と香辛料(7) (DC) [コミック]» (Japanese). Amazon.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «狼と香辛料(8) (DC) [コミック]» (Japanese). Amazon.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «狼と香辛料(9)[コミック]» (Japanese). Amazon.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «狼と香辛料 (10) (電撃コミックス) [コミック]» (Japanese). Amazon.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «Animate's official website for the Internet radio show» (Japanese). Animate. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «Information on the Internet radio show at Spice and Wolf's official website» (Japanese). ASCII Media Works. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «狼と香辛料» (Japanese). Furusaki Yasunari. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «Spice and Wolf official episode listing» (Japanese). ASCII Media Works. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. 43,0 43,1 «DVD section at Spice and Wolf's official website» (Japanese). ASCII Media Works. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. «Spice and Wolf Blu-ray Disc news report» (Japanese). ASCII Media Works. 2008 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «Interview of the two main cast, original writer, illustrator, and anime director at Spice and Wolf's official website» (Japanese). ASCII Media Works. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «CD section at Spice and Wolf's official website» (Japanese). ASCII Media Works. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Kadokawa USA Announces Six New Licenses». Anime News Network. 2008 թ․ հուլիսի 6. Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին.
  48. «Funimation Acquires Spice and Wolf Fantasy Anime». Anime News Network. 2009 թ․ մայիսի 23. Վերցված է 2009 թ․ մայիսի 23-ին.
  49. «Funimation Tue 16 Nov 2010». Funimation. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  50. «Second Nogizaka Haruka no Himitsu TV Anime Green-Lit». Anime News Network. 2009 թ․ փետրվարի 5. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  51. «Spice and Wolf's 2nd TV Anime Season Confirmed». Anime News Network. 2008 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 5-ին.
  52. «Spice and Wolf II's Act 0 to Ship on DVD in April». Anime News Network. 2009 թ․ փետրվարի 2. Վերցված է 2009 թ․ փետրվարի 3-ին.
  53. «Funimation Adds Chobits, Eden of the East Films». Anime News Network. 2010 թ․ ապրիլի 3. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  54. «Funimation Week 36 of 2011». Funimation Entertainment. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  55. «ストーリー紹介【TVアニメ情報】 | 狼と香辛料 Official web site» [Story Introduction (TV Anime Information) | Spice and Wolf Official web site] (Japanese). ASCII Media Works. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  56. 56,0 56,1 «Список эпизодов». ASCII Media Works. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.
  57. «ストーリー紹介【TVアニメ情報】 | 狼と香辛料II Official web site» [Story Introduction (TV Anime Information) | Spice and Wolf II Official web site] (Japanese). ASCII Media Works. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլուկը և համեմունքները» հոդվածին։