HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայա (այլ կիրառումներ)

Գայա (հինդիերեն՝ गया, ուրդու՝ گیا ), քաղաք Հնդկաստանում։ Գտնվում է Բիհար նահանգի Պատնա վարչական կենտրոնից 100 կիլոմետր հյուսիս։ Գայայի ափերը ողողում է Ֆալգա գետի ջրերը։ Գայան սուրբ վայր է հանդիսանում հինդուիզմի և բուդդայականություն համար։ Այն երեք կողմերից շրջապատված է ոչ բարձր քարե բլուրներով։

Բնակավայր
Vishnupad Temple.JPG
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես90,17 կմ²
ԲԾՄ111±1 մետր
Բնակչություն474 093 մարդ (2011)
Հեռախոսային կոդ631
Փոստային դասիչ823001
Պաշտոնական կայքapnagaya.com
##Գայա (Հնդկաստան) (Հնդկաստան)
Red pog.png

Գայան եղել է հին Մագադխա պետականության մի մասը[1]։ Քաղաքի անունը ծագել է դև Գայասուրայի անունից։ Նշվում է, որ Վիշնուն ոտքով ջախջախելով սպանել է Գայասուրային։ Արդյունքում, իբր Գայասուրան ընդունել է բլուրների ձև, որոնք ներկայումս շրջապատում են քաղաքը։ Վիշնուն այնքան է ոտքերով հարվածել Գայասուրային, որ վերջինս մաքրազերծվել է և ձեռք բերել մեղքերից ազատելու ուժ այն մարդկանց, ովքեր նայում, կամ կպնում են նրան։ Կրոնական ծեսեր անցկացնելու և մեռած հարազատների մեղքերը մաքրելու համար՝ Գայասուրայի մահից հետո շատ մարդիկ սկսեցին գալ Գայա։ Այցելությունները բլուրների գագաթ հանդիսացավ ավանդական ուխտագնացություն։ Գայայի շրջակայքում գտնվող բլուրներում կան բազմաթիվ տաճարներ և սրբավայրեր՝ նվիրված հինդուիզմի տարբեր աստվածներին։ Քաղաքի հիմնական այցելուներն ուխտագնացության են գալիս Վիշնուպադայի տաճար, որտեղից ձեռք բերում քարի վրա արտատպված Վիշնուի ոտնահետքերը։

Գայա քաղաքի մոտ է ծնվել է Դաշրաթխ Մանջխին, որը լեռան միջով ճանապարհ է բացել դեպի մոտակա քաղաք։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Yang Anand A. (1999)։ Bazaar India: Markets, Society, and the Colonial State in Bihar։ University of California Press։ էջեր 305 (at page 139)։ ISBN 978-0520211001 

Արտաքին հղումներԽմբագրել