Գայանե Հովհաննիսյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայանե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Գայանե Հարությունի Հովհաննիսյան (Գայանե Մատակյան) (1852[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11, 1900[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ մանկավարժ։
Գայանե Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1852[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1900[1] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | Գայանյան օրիորդաց դպրոց |
Կենսագրություն
խմբագրելԿրթությունն ստացել է ֆրանսիական պանսիոնում։ 1871-1878 թվականներին եղել է ուսուցիչ Թիֆլիսի Գայանյան, 1878-1880 թվականներին՝ տեսուչ Քութայիսի հայոց երկսեռ դպրոցներում։ 1882 թվականին Թիֆլիսում հիմնել է Ֆրյոբելյան ընկերությունը, միաժամանակ ստանձնել Զրկինենց եկեղեցուն կից առաջին հայկական մանկապարտեզի ղեկավարությունը։ 1883 թվականին Հովհաննիսյանը Երևանում հիմնել է առաջին մանկապարտեզը։ 1887 թվականին մեկնել է Կ.Պոլիս և հայկական թաղերում բացել ծաղկոցներ, կազմակերպել կիրակնօրյա միամյա դասընթացներ, որոնց հիման վրա հետագայում ստեղծվել է աղջիկների կիրակնօրյա վարժարան։
Նախադպրոցական դաստիարակությանը նվիրված հոդվածներով հանդես է եկել Կ. Պոլսի «Հայրենիք» պարբերականում։ Ֆրանսերենից թարգմանել է Ա. Վիլիենի «Համառոտ պատմություն ֆիզիկական աշխարհագրության» (1872 թ.) դասագիրքը։ Գայանե Հարությունյանի մասին նյութեր են պահպանվում Գերմանիայի Բրանդենբուրգ քաղաքի Ֆրեոբելի անվան թանգարանում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Գասպարյան, Մ. (1958) Հայրենանվեր մանկավարժուհի Գայանե Հովհաննիսյան-Մատակյան (1852-1900). Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԺԵ (8). էջեր 50-55 Արխիվացված 2021-04-15 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 569)։ |