Գամպոպա կամ Դակպո Ռիմպոչե (տիբեթ․ དྭགས་པོ་ལྷ་རྗེ, Վաիլի տրանսկրիպցիոն համակարգ dwags-po lha-rje, չին․ 達保哈解, 1079[1][2][3][…] - 1153[1][2][3][…]), Տիբեթական բուդդակայանության ուսուցիչ, բազմաթիվ հեղինակավոր գրվածքների հեղինակ, Կագյու դպրոցի հիմնադիրներից մեկը։ Նրա ուսուցիչը Միլարեպան էր։

Գամպոպա
Դիմանկար
Ծնվել է1079[1][2][3][…]
Մահացել է1153[1][2][3][…]
ԱզգությունՏիբեթցիներ
ԿրոնՏիբեթական բուդդայականություն և Kagyu?
ԵրկերThe Jewel Ornament of Liberation?
Մասնագիտությունգրող
Ծնողներհայր՝ Nyiwa Sangye Gyalpo?
Commons-logo.svg Gampopa Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գամպոպան բժիշկ էր Դագպոյից։ Սկզբում սովորեց Կադամպայի ավանդույթով և ստացավ լամրիմ (լուսավորություն) գիտության ուսմունքները։ Հետո նա սկսեց փնտրել Միլարեպային, որին ճանաչեց որպես իր ուսուցիչ։ Սպասումները երկար ժամանակ խլեցին նրանից, և Միլարեպան նրան մեծ սիրով ընդունեց և մեծ փորձառություն տվեց նրան։

Գամպոպան դարձավ բուդդայականության ուսուցիչներ Միլարեպայի ու Ռեչունգի հետնորդը, այդ ընթացքում Ռեչունգը շարունակում էր լինել թափառական վանական, իսկ Գամպոպան հիմնադրեց մենաստան, և սկսեց ակտիվորեն դասավանդել ու զարգացնել մենաստանի հիմնական գործունեությունը։ Նա գրեց մեծ քանակությամբ էսսեներ ու կատարեց կազմակերպչական մեծ աշխատանք, նա ուներ մեծաթիվ աշակերտներ։ Երիտասարդ տարիներին Գամպոպան սովորում էր Նյինգմա Լամա Բարեի դպրոցում, ինչպես նաև Կադամպա դպրոցի ուսուցիչ Գեշե Յոնտան Դրագի մոտ[4]։

Միլարեմպայից ժառանգած Կադամպայի ու Մահամուդրայի բուդդիզմի դպրոցները համադրելով մեկը մյուսի հետ` հաստատեց Կագյուի հիմնական ուսուցումը հենց նույն տեսքով, ինչ տեսքով այն պահպանվել է մինչև մեր օրերը։

Նրա հիմնական աշակերտներից չորսը հիմնադրեցին Կագյուի՝ տիբեթյան բուդդիզմի ուսուցման ենթադպրոցներ`

  • Բարոմ Դհարմա Վանչուգ, հիմնադիրը Բարոմ Կագյուն է;
  • Պագդրու Դորջե Գյալպո, հիմնադիրը Պագդրու Կագյուն է;
  • Շանգ Ցալլա Ցոնգդրու Դրագ, հիմնադիրը Ցալլա Կագյուն է (1121-1193);
  • Կարմա Կագյուի դպրոցն առաջինը հիմնադրել է Կարմալա Դյուսում Կհենպա, ով հայտնի էր նաև Կամցանգ Կագյու անունով։

Իրենց հերթին աշակերտները Պագդրու Գյալպոյից անջատեցին երեք ուղղություններ՝ Դրիկունգ Կագյու, Տակլունգ Կագյու և Դրուկպա Կագյու։ Հենց նրա սեփական Պգդրու Կագյու ուղղությունն անհետացավ որպես կրոնական ինստիտուտ, չնայած նրա տոհմը հետագա դարաշրջաններում մեծ կարևորություն ունեցավ աշխարհիկ ղեկավարման մեջ։

ԳրականությունԽմբագրել

буддистская
  • Четыре Дхармы Гамбопы. Авторский сборник. Издательство: Карма Йеше Палдрон, 2004 г. ISBN 5-94121-005-1
  • Драгоценное украшение Освобождения. Издательство: Карма Йеше Палдрон, 2005 г. ISBN 5-94121-005-1
  • Jampa Mackenzie Stewart. The life of Gampopa. Snow Lion, 1995
  • Дже Гампопа. Драгоценное Украшение Освобождения. Перевод с тиб. Бориса Ерохина. С.-П. 2001, ISBN 5-94121-005-1

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NUKAT — 2002.
  4. Duff, Tony, Gampopa Teaches Essence Mahamudra, viii