Գումբո կամ Գամբո (անգլ.՝ gumbo), ամերիկյան խոհանոցի ուտեստ՝ տարածված Լուիզիանա նահանգում։ Ուտեստը համեմունքներով թանձր ապուր է, որի խտությունը նման է ռագուին։ Ուտեստը համարվում է քաջունովների խոհանոցի ժառանգությունը, ովքեր 18-րդ դարում Կանադա արտագաղթած ֆրանսիացիներն են։ Նոր աշխարհի ուտեստների մեծ մասը հայտնվել է աֆրիկացի ստրուկների շնորհիվ, ովքեր իրենց հետ բերել էին ապուրի գլխավոր բաղադրիչը՝ բամիան[1]։ Իրականում բույսի մեկ այլ անվանումից էլ (գոմբո) ուտեստը ստացել է ներկայիս անվանումը։ Այն երկրներում, որտեղ դժվար է ստանալ բամիա, այն փոխարինում են նեխուրի ցողունով։ Գամբոյի կազմի մեջ են մտնում բանջարեղեն՝ լոլիկ, սոխ, քաղցր պղպեղ, միս, հավի միս, երշիկ, խոզապուխտ կամ ծովամթերք (ծովախեցգետին, ոստրե)։

Գամբո
Cajun cuisine?
Ենթատեսակստյու և սննդամթերք
Առաջացման երկիր ԱՄՆ
ՀիմնականԼոլիկ և C. annuum
 Gumbo Վիքիպահեստում

Ուտեստը թանձրացնում են ռու սոուսով, որը պատրաստվում է ալյուրից և կարագից (ալյուրը տապակում են կարագի մեջ մինչև այն ստանա վառ-աղյուսի գույն), ինչի շնորհիվ էլ ապուրը ստանում է իր թանձրությունը, ինչպես նաև համեմում են կրեոլյան համեմունքներով։ Սովորաբար ուտեստը մատուցվում է խաշած բրձնի հետ։

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գամբո (ուտեստ)» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Данияр Деркембаев Я-повар!. — 2016. — ISBN 5040535295, 9785040535293