Գամալ Ադբել-Ռահիմ (արաբ․՝ جمال عبد الرحيم‎‎ 1924[1][2], Կահիրե, Եգիպտոս - նոյեմբերի 23, 1988(1988-11-23)[2]), եգիպտացի կոմպոզիտոր, երաժշտագետ, դաշնակահար։

Գամալ Ադբել-Ռահիմ
Դիմանկար
Ծնվել է1924[1][2]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էնոյեմբերի 23, 1988(1988-11-23)[2]
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
ԿրթությունԿահիրեի համալսարան և Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց
Մասնագիտությունկոմպոզիտոր, ուսուցիչ և դաշնակահար

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Նրա հայրը մի քանի ավանդական երաժշտական գործիք է նվագել, այդ թվում՝ նայ, ուդ և ջութակ, մայրը դաշնամուր է նվագել։

1940-1944 թվականներին սովորել է Կահիրեի համալսարանում պատմության բաժնում։

Երաժշտություն սովորել է Գերմանիայում։ 1950 թվականին Հայդելբերգի համալսարանում սովորել է երաժշտագիտություն։ 1952–1957 թվականներին եղել է Հարալդ Գենցմերի աշակերտը։

1959 թվականին Աբդել-Ռահիմը նշանակվել է Կահիրեի նորաստեղծ կոնսերվատորիայի տեսության և ներդաշնակության դասախոս։

Աբդել–Ռահիմը եգիպտացի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկն է, սովորել է Կահիրեի կոնսերվատորիայում։

Իր ստեղծագործություններում համադրել է ավանդական արաբական երաժշտության տարրերը և կոմպոզիցիայի ժամանակակից եվրոպական տեխնիկան։ Նվագախմբի համար ստեղծագործությունների հեղինակ է (շարանվագ, 1961, սիմֆոնիկ վարիացիա, 1967, սիմֆոնիկ պոեմ, 1972), շարանվագ «Օսիրիս» տաղի համար, հարվածային և կամերային օրկեստոր (1974), կանտատա, կամերային-գործիքային ստեղծագործություն, ֆիլմերի համար երաժշտություններ։

Կոմպոզիցիայի համար արժանացել է պետական մրցանակի, պարգևատրվել է Եգիպտոսի կառավարության կողմից գիտության և արվեստի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել