Գաղտենի թեփուկավոր

բույսերի տեսակ
Գաղտենի թեփուկավոր
Գաղտենի թեփուկավոր
Գաղտենի թեփուկավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Ցեղ Գաղտենի (Lathraea)
Տեսակ Գաղտենի թեփուկավոր (L. squamaria)
Միջազգային անվանում
Lathraea squamaria

Գաղտենի թեփուկավոր (լատին․՝ Lathraea squamaria), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Ծառերի և թփերի վրա հատուկ ծծիչների օգնությամբ ամրացվող, բազմամյա, քլորոֆիլից զուրկ մակաբույծ է։ Լայն հակադիր թեփուկանման տերևները դասավորված են հաստ սպիտակավուն մսալի կոճղարմատի վրա։ Կոճղարմատը աճում է գետնի տակ հաճախ խաչաձև ճյուղավորվելով և առաջացնելով նոր ծծիչներ։ 30 սմ բարձրությամբ ծաղկաբույլերով վերգետնյա հաստ ցողունները վաղ գարնանը դուրս են գալիս հողի մակերես։ Բաց վարդագույն կամ բաց մանուշակագույն վերգետնյա, գեղձային մազիկներով ծածկված ցողունային մասը հաստ է։ Թեփուկանման նստադիր տերևները դասավորված են կղմինդրաձև։ Ծաղիկները հավաքված են գագաթային բազմածաղիկ ծաղկաբույլերում։ Զանգականման բաժակն ունի չորս եռանկյունաձև ատամիկներ։ Ստորին մասում խողովակաձև, վերին մասում՝ լայնացած պսակը երկշուրթ է։ Չորս առէջները ամրացած են պսակին, իսկ երկար և մերկ սռնակը դուրս է գալիս պսակից։ Բազմաթիվ կլորավուն գորշ սերմերով պտուղը գնդաձև-ձվաձև տուփիկ է։ Չորանալիս ամբողջ բույսը սևանում է։ Թունավոր բույս է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է անտառներում և թփուտներում՝ ամրանալով բոխենու, հաճարենու, տխլենու, ինչպես նաև այլ ծառերի և թփերի արմատներին։ Հանդիպում է Տավուշի Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը ծաղկման շրջանում։ Կիրառում են անպտղաբերության դեպքերում՝ ձվաբջջի օվուլյացիան կանոնավորելու և բեղմնավորման ընթացքի խթանելու համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղտենի թեփուկավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղտենի թեփուկավոր» հոդվածին։