Գալուստ Խանենց
Գալուստ Խանենց (Խանյան, հունվարի 25, 1910, Թեհրան, Իրան - հունիսի 4, 1998, Թեհրան, Իրան), իրանահայ բանաստեղծ։
Գալուստ Խանենց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1910 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Վախճանվել է | հունիսի 4, 1998 (88 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սեն Լուի քոլեջ |
Գալուստ Խանենց Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թեհրանում 1910 թվականի հունվարի 25-ին։ Ուսումը եղել է տեղական դպրոցներում և Լիսե Սան Լուի ֆրանսիական դպրոցում։ Հետագայում աշակերտել է ճարտարապետ Մարգար Էլգալի մոտ և ուսանել է ճարտարապետություն նրա դասընթացներում, նա ստացել է պատվո նշան ժամանակակից Թագավորից իր կրած նեղությունների համար Գոլեստան պալատի Նորոգման համար։
Նա մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, հրատարակված ունի ութը չափածո հատորներ՝ «Ամբողջ սրտով», «Հրաշալի զորություն», «Բարև քեզ, մարդ», «Հայ ժողովրդի վերածնունդը[1]», «Լուսամուտը», ինչպես և պարսկերենի թարգմանված՝ «Հրաշալի զորություն» և «Բարև քեզ մա՛րդ[2]» հատորները։
Գալուստ Խանենցը եղել է «Նոր էջ» գրական խմբակցության հիմնանդամներից[3], այս խումբը 1935 թվականին հրատարակեց իր առաջին հատորը «Նոր էջ» անունով, որպես «ժողովածու իրանահայ երիտասարդ գրողների»։
Գալուստ Խանենցը քանիցս մեծարանքի է արժանացել Հայաստանյան և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների կողմից։ Նաև շնորհվել է երեք գրական մրցանակներ, Խանենցի ստեղծագործությունների արժեքավորումը տվել է Թորոս Թորամանյանը, նրան նվիրած (Հալեպում հրատարակած) իր «Մարդերգակ բանաստեղծը» գրքի մեջ։
Գալուստ Խանենցը մահացել է 1998 թվականի հունիսի 4-ին Թեհրանում[4]։
ԵրկերԽմբագրել
- Սփյուռքահայ բանաստեղծություն (ժողովածու), Երևան, 1981։
ԳրականությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Խանենց Գալուստ (1980)։ Հայ ժողովրդի վերածնունդը (հայերեն)։ Ա. հ.
- ↑ Խանենց Գալուստ (1974)։ Բարև քեզ, մա՛րդ (հայերեն)։ Sevan Printing House
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան։ Դաստակերտ-Կովսական (հայերեն)։ Հայկական հանրագրատարանի գլխավոր խմբագրություն։ 1990
- ↑ «AV Production - Գալուստ Խանենց»։ avproduction.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 25
Արտաքին հղումներԽմբագրել
- Գալուստ Խանենցի գործերից armenian-poetry.blogspot.com կայքում
- ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ ԵՒ…ԳԱԼՈՒՍՏ ԽԱՆԵՆՑ Archived 2018-08-14 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 12)։ |