Բացել գլխավոր ցանկը

Անաստասիա Գալուստյան

հայ գեղասահորդուհի
(Վերահղված է Գալուստյան Անաստասիաից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալուստյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Անաստասիա Գեորգիի Գալուստյան (հունիսի 25, 1999(1999-06-25), Մոսկվա, Ռուսաստան),  հայ գեղասահորդուհի, որը հանդես է գալիս մենասահքով: Հայաստանի եռակի չեմպիոն (2015–2017 թվականներ)[1]:

Անաստասիա Գալուստյան
2016 Rostelecom Cup Anastasia Galustyan IMG 2723.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`գեղասահորդ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 25, 1999(1999-06-25) (20 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, Ռուսաստան

2017 թվականի մայիսի 31-ի դրությամբ չմուշկավազքի միության միջազգային  վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 46-րդ տեղը[2]:

ԿարիերաԽմբագրել

Մանկական մրցարշավներում հանդես է եկել Ռուսաստանի առաջնությունում, բայց հետո որոշում է կայացնում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Երեք անգամ նա իր նոր հայրենիքը ներկայացրել է պատանեկան միջազգային մրցույթներում: Եվրոպայի առաջնությունում երեք անգամ ներկայացրեց Հայաստանը` 2015 թվականին գրավեց 13-րդ տեղը, 2016 թվականին գրավեց 15-րդ, 2017-ին`12-րդ տեղը[1] և երկու անգամ աշխարհի առաջնությունում` 2015 թվականին 29-րդ, 2016-ին 24-րդ տեղը: Նրան  հաջողվեց մասնակցել II ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին, որտեղ գրավեց 10-րդ տեղը[3]:

Նախաօլիմպիական մրցաշրջանում Անաստասիան առաջին հայ գեղասահորդուհին էր, ով արժանացավ Գրան պրի շարքին: Մոսկվայում Ռոստելեկոմի գավաթի խաղարկությունում Գալուստյանը փոխարինեց ամերիկացի գեղասահորդ Պոլին Էդմունդսին և զբաղեցրեց իններորդ տեղը[4]:

Դրանից մեկ շաբաթ նա Փարիզում կայացող ֆրանսիական փուլում փոխարինեց մեկ այլ ամերիկացի գեղասահորդի և գրավեց նախավերջին տեղը[5]:

2017 թվականին աշխարհի գավաթի առաջնությունում նա անցավ եզրափակիչ և հայտնվեց երրորդ տասնյակում[6]: Այնուամենայնիվ դա թույլ չտվեց նրան ստանալ մասնագիտական որակավորում Փհենչհանում տեղի ունեցող օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Սեպտեմբերին հայ մենասահորդուհին Բերգամոյում սկսեց օլիմպիական խաղաշրջանը, որտեղ Լոմբարդիի գավաթի առաջնությունում վատ հանդես եկավ: Ամսվա վերջում գեղասահորդուհին մասնակցություն ունեցավ Օբերսդորֆում, որտեղ Նեբելխորնի մասնագիտական որակավորման փուլում նա զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և հնարավորություն չստացավ մասնակցելու ձմեռային օլիմպիական խաղերին[7]: Երեք շաբաթ անց նա հանդես եկավ Գրան պրի ռուսական փուլում, որտեղ գեղասահորդուհին եզրափակիչ հասավ վերջինը[8]: Միևնույն ժամանակ, նա բարելավել է իր նախկին ձեռքբերումները կամավորական ծրագրերում: Մի շարք պատճառներով հոկտեմբերի վերջին որոշեց մի որոշ ժամանակով չմասնակցել օլիմպիական խաղերին[9]:

Սպորտային արդյունքներԽմբագրել

Մրցույթ 2013/14 2014/15 2015/16 2016/17 2017/18
Աշխարհի առաջնություն 29 24 23
Եվրոպայի առաջնություն 13 15 12
GP Rostelecom Cup 9 12
GP Trophée de France 11
CS Autumn Classic 9
CS Մորդովյան նախշեր 4
CS Volvo Open Cup 6
CS Վարշավայի գավաթ 2 3
CS Լոմբարդիայի գավաթ 19
CS Նեբելխորնի գավաթ 8
MNNT Cup 2 3
Seibt Memorial 12
Տալինի գավաթ 2
Ուկրաինայի գավաթ 5
Հաագայի մրցարշավ 6
Հայաստանի առաջնություն 1 1 1
Պատանիների աշխարհի առաջնություն 27 12 16
Պատանեկան օլիմպիական խաղեր 10
Պատանեկան գրան պրի: Խորվաթիա 12
Պատանեկան գրան պրի: Չեխիա 10
Պատանեկան գրան պրի: Էստոնիա 8
Պատանեկան գրան պրի: Սլովակիա 7
Պատանեկան գրան պրի: Իսպանիա 9
Պատանեկան գրան պրի: ԱՄՆ 11
Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոն 7
ելույթը նշանակված է՝ TBD; դուրս է ելել մրցույթից՝ WD

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել