Գալինա Ալեքսեևնա Կուկլևա (ռուս.՝ Галина Алексеевна Куклева, նոյեմբերի 21, 1972(1972-11-21), Ishimbay, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բիաթլոնիստ, Օլիմպիական խաղերի չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1990), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1998)։ ԽՍՀՄ (1990 թվականից) և Ռուսաստանի (1993 թվականից, մարզիչ՝ Լ. Գուրև) ազգային հավաքականների անդամ։

Գալինա Կուկլևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 21, 1972(1972-11-21) (51 տարեկան)
Ծննդավայր՝Ishimbay, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Իշիմբայ քաղաքի բիաթլոնի հանրապետական օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Մարզիչը եղել է Վ. Նովոժիլովը։

2002-2003 մրցաշրջանի վերջում հայտարարել է պրոֆեսիոնալ սպորտից հեռանալու մասին։

Կարիերա խմբագրել

Ձմեռային օլիմպիական խաղեր խմբագրել

1998 թվականին Նագանոյում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերում Գալինա Կուկլևան 7,5 կմ սպրինտում դարձել է օլիմպիական չեմպիոն, ինչպես նաև Ռուսաստանի թիմի կազմում նվաճել է արծաթե մեդալ փոխանցումավազքում։ 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում փոխանցումավազքում դարձել է բրոնզե մեդալակիր։

Աշխարհի առաջնություններ խմբագրել

Գալինա Կուկլևան Ռուսաստանի թիմի կազմում երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն փոխանցումավազքում 2000, 2001 և 2003 թվականներին։ 2000 թվականին զանգվածային մեկնարկում և 1999 թվականին Օսլոյում նվաճել է արծաթե մեդալներ փոխանցավազքում։ 1997 թվականին փոխանցավազքում արժանացել է բրոնզե մեդալի։

Աշխարհի գավաթներ խմբագրել

Հաղթել է աշխարհի գավաթի 9 էտապներում (1996-2000, 2002-2003), նվաճել արծաթե (1996, 2000, 2002-2003) և բրոնզե (1993-1994, 1996-1999, 2002) մեդալներ։

Եվրոպայի առաջնություն խմբագրել

1996 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն փոխանցումավազքում։ 1996 թվականին սպրինտում նվաճել է բրոնզե մեդալ։

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ (պատանեկան) խմբագրել

1990 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 1992 թվականին՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1991 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։

Ռուսաստանի առաջնություններ խմբագրել

1996 թվականին դարձել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։

1997 թվականին ճանաչվել է ամառային բիաթլոնի Ռուսաստանի չեմպիոն։

Կրթություն խմբագրել

Իշիմբայի թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտ է[1]։ 1998 թվականին ավարտել է Տյումենի պետական համալսարանը։

Տյումենի պետական համալսարանի պրոֆեսոր է։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Պատվո շքանշան
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (5 մայիսի, 2003) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[2]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • Իշիմբայայի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ишимбайская средняя школа № 2// Ишимбайская энциклопедия. Уфа: Башкирская энциклопедия, 2015, С.252.
  2. Указ Президента Российской Федерации от 5 мая 2003 года № 502(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել