Գազ բթաթեփուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Գազ բթաթեփուկ
Լատիներեն անվանում
Astragalus amblolepis


Գազ բթաթեփուկ (լատին․՝ Astragalus amblolepis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված է։

Նկարագրություն խմբագրել

Տրագականտային, 10-35 սմ բարձրությամբ, ճյուղավորված, թաղիքե խավով, փշոտ թուփ է։ Տերևների երկարությունը 6-11 սմ է։ Տերևիկները 6-8-ական զույգ են, էլիպսաձև, ուռուցիկ ջեղերով։ Ծաղկաբույլը գնդաձև է և բազմածաղիկ։ Բաժակը խավոտ է, 6-9 մմ երկարությամբ, ատամիկները դեպի ներս ուղղված։ Պսակը վարդագույն է, դրոշի երկարությունը՝ 13-14 մմ, ականջուկանման։ Ունդերը ձվաձև-երկարավուն են, 6-8 մմ երկարությամբ[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է Գեղամի ֆլորիստիկական շրջանում (Գեղարդ գյուղի շրջակայքում և Փրկիչ եկեղեցու ավերակներում)։ Աճում է նաև Արևելյան և Հարավային Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1700-1900 մ բարձրությունների վրա, խճաքարոտ լանջերին, թփուտներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում է հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը 1 փոքրիկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակություն մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.