Գազ արծվասարային

բույսերի տեսակ
Գազ արծվասարային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ արծվասարային (A. montis-aquilis)
Միջազգային անվանում
Astragalus montis-aquilis

Գազ արծվասարային (լատին․՝ Astragalus montis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

8 սմ բարձրությամբ, երկծայր մազիկներով ծածկված, անցողուն, թխակապույտ բազմամյա բույս է։ Տերևները բազմաթիվ են։ Տերևիկները 5-10 զույգ են, 2-6 մմ երկարությամբ, 2-4 մմ լայնությամբ, երկու կողմից, հազվադեպ՝ միայն տակից առսեղմ մազոտ։ Ծաղկակիրները տերևներից կարճ են, 2-8 սմ երկարությամբ և 4-10 ծաղիկներով։ Պսակը սպիտակավուն է, նավակի ծայրը՝ մանուշակագույն։ Դրոշը ունի 20-26 մմ երկարություն։ Ունդը գծային է, կողքերից թեթևակի սեղմված, 12-24 մմ երկարությամբ[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է Երևանի (Ուրծի լեռնաշղթա, Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1600-2000 մ բարձրությունների վրա, կրաքարային լանջերին, ժայռերի ճեղքերում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.