Գազ Ղարաբաղի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ Ղարաբաղի (A. karabaghensis)
Միջազգային անվանում
Astragalus karabaghensis

Գազ Ղարաբաղի (լատին․՝ Astragalus karabaghensis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Փշոտ թուփ է, բարձանման ճյուղավորված, որի բարձրությունը հասնում է 20-30 սմ-ի։ Տերևների երկարությունը 4-6 սմ է։ Տերևիկները համարյա մերկ են, 6-9-ական զույգերով։ Ծաղիկները փնջերով հավաքված են խիստ մոտեցած տերևների անութներում և առաջացնում են 2,5-3 սմ տրամագծով գլխիկանման ծաղկաբույլ։ Բաժակը խավոտ է, ատամիկները՝ խոզանաձև, երկար թարթիչավոր, խողովակից բավականին երկար։ Պսակը բաժակին չգերազանցող է, վառ վարդագույն, դրոշի թիթեղը առանց ականջուկների է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Այարի կիրճ, Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև)։ Աճում է նաև Նախիջևանում, Արցախում, Արևմտյան Հայաստանում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-2300 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ կավային լանջերին, տափաստանում և մարգագետնատափաստանում։ Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս–սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Այարի կիրճում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.