Գազ Կիրպիչնիկովի

բույսերի տեսակ
Գազ Կիրպիչնիկովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ Կիրպիչնիկովի (A. kirpicznikovii)
Միջազգային անվանում
Astragalus kirpicznikovii

Գազ Կիրպիչնիկովի (լատին․՝  Astragalus kirpicznikovii ), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Անցողուն, պարզ մազիկներով ծածկված բազմամյա բույս է։ 8-35 սմ երկարությամբ տերևները կենտ-փետրաձև են։ 8-21-ական զույգ տերևները վերևից մերկ են, իսկ տակից՝ խավոտ, էլիպսաձև։ Ծաղկակիրները 0,5-1 սմ երկարությամբ են և սակավածաղիկ։ Ծաղիկները կարճացած են, փնջաձև և գտնվում են համարյա արմատամերձ ողկույզներում։ Պսակը դեղին է, իսկ դրոշը՝ 18-23 մմ երկարությամբ։ Սռնակը սպիտակէ, մերկ ։ Ունդերը ունեն 10-20 մմ երկարություն, խավոտ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Զանգեզուրի (Անգեղակոթ գյուղի շրջակայք, Հորիս քաղաքի և Տեղ գյուղի միջև) և Մեղրու (Շվանիձոր և Նյուվադի գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում և Արևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 650-1850 մ բարձրությունների վրա, ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտների մեջ, գիհու նոսրանտառում, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է և Անդրկովկասի էնդեմիկ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ ԸՆդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականցվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.