Ջորջ Գազազյան (արաբ․՝ جـورج كازازيان‎‎, 1953[1][2]), եգիպտահայ կոմպոզիտոր, երգիչ[3] և ուդահար։ 2010 թվականի մայիսի դրությամբ նա թողարկել էր մեկ տասնյակ ալբոմ։

Ջորջ Գազազյան
Ծնվել է1953[1]
Երկիր Եգիպտոս
Մասնագիտությունկոմպոզիտոր և ուդահար

Կենսագրություն խմբագրել

Ջորջ Գազազյանը ծնվել է Կահիրեում՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ընտանիքում[3]։ Նա հիմնականում աշխատել է Եգիպտոսում։ Այն երաժիշտները, որոնց հետ նա աշխատում է, սովորաբար նույնպես եգիպտացիներ են։ Նրա երաժշտությունը չի համապատասխանում հաստատված ժանրային որևէ լեյբլի, բայց իր ալբոմներից մեկում նա այն անվանել է «Եգիպտական ջազ»՝ երաժշտական բազմազանություն ունեցող լեյբլ։ Չնայած արաբական թախտի (համույթի տեսակ է) բավականաչափ էսթետիկական գեղագիտությանը, նրա երաժշտությունն ավելի շատ գրավիչ է Եվրոպայում, քան արաբական աշխարհում, որի վկայությունն է այսօր նրա ներկայությունն ու բացակայությունը համացանցում։

Ջորջ Գազազյանը սկսել է որպես երգիչ, նաև նվագել է կիթառ։ Այնուհետև փորձել է ուդ նվագել, փորձը հաջող է եղել, և նա ճանաչում է ձեռք բերել որպես ուդահար[3]։

Ջորջ Գազազյանի որդին՝ Տիգրան Գազազյանը, նույնպես կոմպոզիտոր է, ուդահար և բազմագործիքային կատարող։ Ջորջ և Տիգրան Գազազյանները համագործակցում են իրենց համատեղ ստեղծած «Նուռ» նախագծի շնորհիվ. 2017 թվականին նրանք ելույթ են ունեցել Կահիրեի (Եգիպտոս) օպերային թատրոնում, իսկ 2016 թվականին՝ Երևանում (Հայաստան)[3][4]։

Ալբոմներ խմբագրել

  • Sabil (1991)
  • Sagate (1997)
  • Sajaya (1997)
  • Nil Sangit (1999)
  • Suite "al Ganûb" (1999, 3-CD set)
  • Monaga (2001)
  • Azraq (2002)
  • Dayra Jazz (2002)
  • Neel Dhun (2008)
  • Zafir (2008)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.discogs.com/artist/2973966
  2. Brief biographical info provided by the publisher of a number of Georges Kazazian's records in France: Al Sur Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ուդի և ակորդեոնի դուետը նվաճեց հայ հանդիսատեսի սիրտը - 21.04.2016, Sputnik Արմենիա». webcache.googleusercontent.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
  4. «Ahram Hebdo - les favoris de l'Hebdo». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել