Գագիկ Յուրիի Կրյուչկյան (հունվարի 3, 1946(1946-01-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 2016(2016-11-27)), հայ ֆիզիկոս (լազերային ‎‎ֆիզիկա)։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)[1]։

Գագիկ Կրյուչկյան
Ծնվել էհունվարի 3, 1946(1946-01-03)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 27, 2016(2016-11-27) (70 տարեկան)
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1968)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986) և պրոֆեսոր (1988)

Կենսագրություն խմբագրել

Գագիկ Կրյուչկյանը ծնվել է 1946 թվականին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1970-1973 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում։ Աշխատել է ԵՊՀ-ում, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի քվանտային օպտիկայի և քվանտային ինֆորմատիկայի լաբորատորիայի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են լազերային ֆիզիկայի, քվանտային օպտիկայի և քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաների ուսումնասիրությանը, կոմպլեքս համակարգերի մոդելավորմանն ու համակարգչային ֆիզիկայի խնդիրներին։ Ավելի քան 78 գիտական հոդվածների, մեկ գրքի, 22 գիտական զեկույցների հեղինակ է։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Modern optics and photonics: atoms and structured media / editors, Gagik Yu. Kryuchkyan, Gagik G. Gurzadyan, Aram V. Papoyan. by International Advanced Research Workshop on "Modern Problems in Optics and Photonics" (2009: Yerevan, Armenia), Singapore, Hackensack, NJ: World Scientific, c 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  2. «АФ РАЕН - Члены Академии». www.raen.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  3. «Հետազոտություններ քվանտային տեխնոլոգիաների ուղղությամբ գիտական հոդվածների շարքի համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Կրյուչկյան» հոդվածին։