Գագիկ Ավետյան

քաղաքական գործիչ

Գագիկ Հովսեփի Ավետյան (նոյեմբերի 9, 1960(1960-11-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։

Գագիկ Ավետյան
Ծնվել էնոյեմբերի 9, 1960(1960-11-09) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՏյումենի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՕրինաց երկիր

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1960 թ. նոյեմբերի 9-ին Երևանում։ 1990 թ. ավարտել է Տյումենի պետական համալսարանը։ Պատմաբան։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1979-1983 թվականներին աշխատել է Երևանի «Էլեկտրոն» գործարանում օպերատոր-ֆրեզերագործ։ 1983-1990 թվականներին եղել է Նիժնեվարտովսկի շինարարական միավորումում հյուսն, ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։ 1991-2003 թվականներին զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ 2000-2003 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել «Օրինաց երկիր» կուսակցությունում[2]։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՕԵ խմբակցության անդամ։ ՕԵԿ անդամ[3][4]։ 2007 թվականից Ավետյանը այլևս չի զբաղվում քաղաքականությամբ[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2020-12-20 
  2. «Аветян Гагик Овсепович — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2021-01-11 
  3. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ www.elections.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-13-ին։ Վերցված է 2021-01-11 
  4. «Երբ իշխանությունը նաև բիզնես է»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-01-11 
  5. «ՕԵԿ-ից հեռանում են կուսակցության փոխնախագահնե՞րը»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-01-11