Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գագիկ Առաքելյան (1 սեպտեմբերի, 1972, Ստեփանակերտ - 24 դեկտեմբերի, 1993, Ֆիզուլի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Գագիկ Ռաֆայելի Առաքելյան
1 սեպտեմբերի, 1972 - 24 դեկտեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ֆիզուլի
Զորատեսակպարետային վաշտ
ԶորամասՇուշիի գունդ
Պաշտոնդասակի հրամանատար, հակատանկային մարտկոցի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Գագիկ Առաքելյանը ծնվել է 1972 թ. սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1989 թ. ավարտել է թիվ 10 միջնակարգ դպրոցը, իսկ մեկ տարի անց՝ ընդունվել Արցախի պետական համալսարանի «Քիմիա և կենսաբանություն» ֆակուլտետը։ 1991 թ. սեպտեմբերից մինչև 1992 թ. սեպտեմբերը ծառայել է պարետային վաշտում, հետո անցել է Շուշիի գունդը, որտեղ ծառայել է որպես դասակի հրամանատար, իսկ հետո՝ հակատանկային մարտկոցի հրամանատար։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 24-ին Ֆիզուլու ուղղությունում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել